Վաքըֆ (Մուսա Լեռ)
Գիւղ | |
---|---|
Վաքըֆ | |
թրք.՝ Vakıflı | |
Երկիր | Թուրքիա |
Պաշտօնական լեզու | թրքերէն |
Բնակչութիւն |
130 մարդ (2007)[1], 115 մարդ (2013)[1], 124 մարդ (2014)[1], 123 մարդ (2015)[1], 118 մարդ (2017)[1], 117 մարդ (2018)[1], 128 մարդ (2019)[1], 128 մարդ (2020)[1], 124 մարդ (2021)[1], 103 մարդ (2022)[1], 138 մարդ (2023)[1] |
Ժամային գօտի | UTC+3։00 եւ time in Turkey? |
Փոստային ցուցանիշ | 36100 |
Վաքըֆ (Մուսա Լեռ, Վաքըֆլը, թուրք.՝ Vakıflı), Մուսա լերան գիւղերէն, Թուրքիոյ միակ հայկական գիւղը[2]։ Կը գտնուի Մուսա լեռան լանջին՝ Հաթայի նահանգի Սամանտաղ գաւառի կազմին մէջ է, Սուրիոյ սահմանին մօտ եւ Միջերկրական ծովուն ափին։ Բնակչութեան թիւը135 մարդ է, որմէ 35-ը հայկական ընտանիքներ են, 1 թրքական եւ 1 քրտական:
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղի պամութիւնը շատ հին է։ Գիւղի շինութիւնները կ՚արտացոլացնեն բնակիչներու մշակոյթն ու հաւատքը։ 19-րդ դարէն մնացած շինութիւն եւ 1997-ին վերակառուցուած գիւղի եկեղեցին։ Գիւղի վերջաւորութեան կտ գտնուի գերեզմանոցը, ապացուցը դարերէ ի վեր միայն հայեր ապրած ըլլալուն։
Համաշխարհային Ա․ պատերազմին յաջորդած իրադարձութիւններու հետեւանքով եւ 1938-ին Ֆրանսայի կողմէ շրջանը Թուրքիոյ վերադարձնելու հետ մեկտեղ սկսաւ գաղթը տեղւոյն հայերուն, որոնց մեծ մասը ապաստանած է հարեւան Սուրիոյ մէջ։ Գիւղէն գացողներ եղած են, սակայն մեծամասնութիւնը որոշած է մնալ։ Գիւղէն հրաժարիլ չցանկացած հայերը տասնամեակներով մնացած են իրենց հողերուն վրայ։
Վաքըֆլը գիւղը 1940-ականներու սկիզբը բնակչութեան թիւով շրջանին մէջ մեծագոյնը եղած է։ 60-ականներէն սկսեալ գաղթի հետեւանքով բնակչութեան թիւը նուազած է։ 1964-ին արդէն 300 բնակիչ մնացած գիւղը այսօր քիչ պակաս բնակիչ ունի։
Վաքըֆլը այսօր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այսօր Վաքըֆլըն օրկանական պտուղներ աճեցնող միակ գիւղն է Թուրքիոյ մէջ։ Գիւղին մէջ գրեթէ բոլորը ունին իրենց այգինները։ Ամէնուր նարինջի ու մանտարիին ծառեր կան։ 650 տոնում տարածքի վրայ օրկանական գիւղատնտեսութիւն կը կազմակերպուի։
Առանց քիմիական նիւթերու գիւղատնտեսութիւն ունի եւ օրկանիք մթերք կ՚արտադրէ։ Պատմութեան ակունքներէն եկող եւ էութիւնը չփոխած միակ հայկական գիւղն է Թուրքիոյ մէջ[3]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Գյուղի մշակութային կենտրոնի ցուցանակ
-
Եկեղեցու ներքին տեսք
-
խաչքարեր
-
Գյուղի աղբյուր
-
Գյուղում
-
Մուսա լեռ ռեստորան
-
Մուսա լեռ ռեստորան ներսում
-
Տեսարան Մուսա լեռան Վակիֆլայից
Մարիամ Աստուածածնի տօն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախապէս տօնի օրերուն տարբեր տեղեր տեղափոխուած Վաքըֆլըի բնակիչները կը հաւաքուէին գիւղին մէջ։ Այդ օրերուն գիւղին մէջ գտնուողներու թիւը կը հասնէր 1000-ի։ Շատ վաքըֆցիներ իրենց արձակուրդներն ու ազատ օրերը գիւղին մէջ կ՚անցնեն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System — TÜİK.
- ↑ «Armenian Vakifli Village, Samandag, Hatay – Turkish Forum English» (en-US)։ արտագրուած է՝ 2021-02-01
- ↑ horizonweekly.ca https://horizonweekly.ca/en/55564-2/։ արտագրուած է՝ 2021-02-01