Jump to content

Վարդուսեա

Վարդուսեա
Βαρδούσια
Վարդուսեա լեռ
Տեսակ լեռ եւ Լեռնաշղթայ[1]
Երկիր Յունաստան
Վարչատարածքային միաւոր Կեդրոնական Յունաստան եւ Տելֆի քաղաքապետութիւն
Վայր Ֆոքիդա
Լեռնաշղթայ Փինտոս
Բարձրութիւնը ծովու մակարդակէն 2495 մեթր
Յարաբերական
բարձրութիւն
2.495
Բարձրագոյն գագաթ Քորաքաս
Պահպանման տարածք ՆԱԹՈՒՐԱ 2000

Վարդուսեա (յուն․՝ Βαρδούσια), Փինտոս լեռնաշղթային հարաւային մասի լեռնազանգուած, Ֆոքիդա, Կեդրոնական Յունաստան, Յունաստան, մինչեւ 2495մ․ բարձրութեամբ (Քորաքաս գագաթ)։

Տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վարդուսիա լեռնազանգուածին մեծ մասը կը բարձրանայ Ֆոքիդայ նահանգին Տորիդա գաւառին մէջ, իսկ փոքր մասը՝ հիւսիսայինը, Ֆթիոթիդա նահանգին մէջ։

Վարդուսիա կը բաղկանայ երեք բաժիններէ․ հիւսիսային, արեւմտեան եւ հարաւային, որ ամենէն բարձրն է։

Լեռնազանգուածը կը սահմանուի Մորնոս, էվինոս եւ Գոքինոփոթամոս գետերէն եւ ունի հարուստ բուսականութիւն։

Վարդուսեայի բարձրագոյն գագաթն է Քորաքաս (2495)։ Ուրիշ գագաթներն են՝ Գոքինաս (2404), Փիրամիդա (2348), Մեղալի Սուֆլա (2340), Փլաքա (2320), եւայլն։

Վարդուսեա ունի հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ։ Պահպանուած կենսավայր է եւ մաս կը կազմէ եւրոպական ՆԱԹՈՒՐԱ 2000 բնապահպանման գօտիին GR2450001 արձանագրութեամբ։

[2] [3] [4] [5]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]