Վաչէ Ռոստոմեան

Jump to navigation Jump to search

Վ․ Անդրանիկի Ռոստոմյան.jpg
Ծնած է 30 Ապրիլ 1961
Ծննդավայր Գրիբոյեդով, Արմավիրի մարզ, Հայաստան
Վախճանած է 16 Դեկտեմբեր 1991(1991-12-16) (30 տարեկանում)
Վախճանի վայրը Արցախի Հանրապետութիւն
Ազգութիւն Հայ
Պարգեւներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան Արիության մեդալ

Վաչէ Ռոստոմեան, (30 Ապրիլ 1961, Կրիբոյետով (Արմաւիրի մարզ), Հայաստան - 16 Դեկտեմբեր, 1991, Արցախ), ազատամարտիկ, երկրաբան, ուսուցիչ, ՀՅԴ անդամ)։

Հայաստանի մէջ Հ.Մ.Ը.Մ.ական շարժումի ստեղծումէն անմիջապէս ետք, ան մաս կազմած է միութեան եւ «Միշտ պատրա՛ստ» նշանաբանով եղած է Արցախեան պայքարի առաջին գիծերուն վրայ։

Շուշիի առանձնակի գումարտակին հետ, Վաչէ մասնակցած է բազմաթիւ կռիւներու եւ իր զինակից ու գաղափարակից Վարդան Բախշեանի եւ Գագիկ Գրիգորեանի հետ նահատակուած է 16 Դեկտեմբեր 1991-ին, Հասանապատի ազատագրման կռիւներուն։

Վաչէ Ռոստոմեանին անունով կը կոչուին Կրիբոյետովի միջնակարգ վարժարանը, տեղւոյն Հ.Յ.Դ. Կոմիտէն եւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի նորաբաց գրասենեակը։

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1995 թուականին՝ յետմահու, պարգեւատրուած է Լեռնային Ղարաբաղի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
  • 2002 թուականին պարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան Արիութեան մետալով։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Արցախեան երիտասարդ հերոսներ։
  • Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի կենսագրական արխիւ։