Վաղարշակ Նորենց
| Վաղարշակ Նորենց | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 13 Սեպտեմբեր 1903 |
| Ծննդավայր | Սասուն, Բաթմանի մարզ, Թուրքիա |
| Մահացած է | 20 Յունուար 1973 (69 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց |
| Մասնագիտութիւն | թարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Վաղարշակ Նորենց (բուն անունով՝ Վաղարշակ Երիցեան, 13 Սեպտեմբեր 1903, Սասուն, Բաթմանի մարզ, Թուրքիա - 20 Յունուար 1973, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սասունի Շենիկ գիւղը։ Նախնական կրթութիւնը ստացած է Շենիկի եւ Իշխանաձորի վարժարաններուն մէջ։
1916-ին, կոտորածներէն փրկուելէ ետք, անցած է Անդրկովկաս եւ ապրած՝ Թիֆլիսի որբանոցներուն մէջ: Այս շրջանին, ուսումը շարունակած է Թիֆլիսի գիմնազիայի եւ Ներսիսեան վարժարանին մէջ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1925-ին իր մասնակցութիւնը բերած է Հայաստանի պրոլետարական գրողներու «Նոյեմբեր» միութեան հիմնադրման աշխատանքներւն:
Այնուհետեւ, գրական ստեղծագործական աշխատանքներու զուգահեռ՝ պաշտօնավարած է մշակութային հաստատութիւններու եւ հասարաւկական կազմակերպութիւններու մէջ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նորենց հրատարակած է 16 անուն հատորներ, որոնց նշանաւորներն են․
- «Գիրք քնարական»,
- «Ճանապարհներ»,
- «Յուշեր եւ արձագանգներ»:
Նաեւ զրաղած է թարգմանութեամբ, գլխաւորաբար կեդրոնանալով մանկական գրականութեան վրայ: