Jump to content

Վահրամ Պաղտասարեան

Վահրամ Պաղտասարեան
Ծնած է 15 Յունիս, 1961
Ծննդավայր Վանաձոր
Քաղաքացիութիւն Հայաստան Հայաստան
Ազգութիւն հայ
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Կարողութիւն ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր
Մասնագիտութիւն Քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր եւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր
Կուսակցութիւն Հայաստանի հանրապետական կուսակցութիւն

Վահրամ Վաղինակի Պաղտասարեան (ծնած 15 Յունիս 1961, Կիրովական), ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցութեան ղեկավար։

Վահրամ Պաղտասարեան ամուսնացած է, ունի չորս զաւակ եւ մէկ թոռ։

Աշխատանքային գործունէութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 1978-1979 թթ. - որպէս բանուոր աշխատած է «Կինշինտրեստի մէջ»։
  • 1980-1984 թթ. - որպէս բանուոր աշխատած է Երեւանի «Երազ» ինքնաշարժի գործարանին մէջ։
  • 1984-1988 թթ. - որպէս գիտաշխատող աշխատած է Կիրովականի «Արդաւտոմատիկա» գիտաարտադրական միաւորման մէջ։
  • 1992 թ. - Վանաձորի կահոյքի արտադրական միաւորման փոխ տնօրէն։
  • 1993 թ. - Վանաձորի կահոյքի արտադրական միաւորման գլխաւոր տնօրէն։
  • 20 փետրուար 2009 -ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակուած է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերութեան խորհուրդի անդամ՝ վեց տարի ժամկէտով[1]:
  • 31 մայիս 2012 -ին ՀՀ Նախագահի հրամանագրով լիազօրութիւնները վաղաժամկէտ դադարեցուած են[2]:

Գիտամանկավարժական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հասարակական գործունէութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 2005–էն - «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպութեան հիմնադիր եւ նախագահ։
  • 2006–էն - Հայաստանի հայրենակցական միութիւններու միաբանութեան նախագահ։

Քաղաքական գործունէութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 1988 թ. ընտրուած է Կիրովականի Հ.Թումանեանի անուան պետական մանկավարժական հիմնարկ ԼԿԵՄ կոմիտէի քարտուղար։
  • 1990-1996 թթ. - Վանաձորի քաղաքային խորհուրդի պատգամաւոր։
  • 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամաւոր ընտրուած է թիւ 60 ընտրատարածքէն։ ԱԺ տնտեսական, ելեւմտային եւ տնտեսական հարցերու մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկիրներու միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքին։ «Բարեփոխումներ» պատգամաւորական խումբի անդամ։
  • 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամաւոր ընտրուած է թիւ 46 ընտրատարածքէն։ ԱԺ տնտեսական, ելեւմտային եւ տնտեսական հարցերու մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնութիւն» խմբակցութեան անդամ, ապա խմբակցութիւններուն եւ պատգամաւորական խումբերու մէջ չէ ընդգրկուած, ապա՝ «Ժողովրդական պատգամաւոր» պատգամաւորական խումբի անդամ։
  • 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամաւոր ընտրուած է թիւ 37 ընտրատարածքէն։ ԱԺ տնտեսական, ելեւմտային եւ տնտեսական հարցերու մշտական հանձնաժողովի նախագահի պատգամաւոր։ Հայաստան-Եւրամիութիւն խորհրդարանական համագործակցութեան հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամաւոր» պատգամաւորական խումբի քարտուղար։
  • 2011–էն սկսեալ ՀՀԿ անդամ է։
  • 6 մայիս 2012–ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամաւոր ընտրուած է Հայաստանի Հանրապետական կուսակցութեան համամասնական ընտրացուցակով։ 2012-2014 թթ. ԱԺ տնտեսական հարցերու մշտական հանձնաժողովի անդամ եղած է։
  • 7 մայիս 2014-ին ՀՀԿ խմբակցութեան ղեկավար ընտրուած է։
  • ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհուրդի անդամ։

Պարգեւներ եւ կոչումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Բռունցքամարտի ԽՍՀՄ մարզանքի մասնագէտ (1985
  • Պահեստի աւագ տեղակալ։

Ամուսնացած է, չորս զաւակ ունի։

Կաղապար:Տեղեկաքարտ Հաջորդականություն

Կաղապար:Տեղեկաքարտ Հաջորդականություն

Կաղապար:Տեղեկաքարտ Հաջորդականություն

Կաղապար:Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ Կաղապար:ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավարները

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]