Վահէ Պարսումեան
Արտաքին տեսք
| Վահէ Պարսումեան | |
|---|---|
| Ծնած է | 1943 |
| Ծննդավայր | Պէյրութ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | հայ |
| Մասնագիտութիւն | Պէյրութի գեղարուեստի արուեստանոց |
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վահէ Պարսումեանը ծնած է Պէյրութ։ 1960-ական թուականներուն դասընթացքներ ստացած է Պէյրութի գեղարուեստի ակադեմիոյ մէջ։
1973 թուականէն հաստատուած է Փարիզ, մասնակցած ցուցահանդէսներու եւրոպական երկիրներու մէջ։
Հեղինակ է գծագրական լուծումներով գեղանկարչական յօրինողներու, որոնց բնորոշ են եռանկիւն եւ ուղղանկիւն գունաձեւերը՝ յաճախ պարփակուած սպիտակաւուն գունեզրերով[1]: Պարսումեանը գաղափարավերացական արուեստի ներկայացուցիչ է։
Ստեղծագործութիններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Տարանցում», 1975
- «Արուեստանոց», 1986[2]
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անհատական ցուցահանդէսներ կազմակերպած է Պէյրութի մէջ (1970, 1973, 2013, Համազգային «Լիւսի Թիւթիւնճեան» պատկերասրահ[3])։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Արվեստանոց», ՀԱՊ[permanent dead link]
- ↑ Վաւերական Վերացապաշտ Նկարիչ Վահէ Պարսումեան