Վահան (բժիշկ)
Արտաքին տեսք
Մահացած է | 1920 |
---|---|
Մահուան վայր | Գիւմրի, Ալեքսանդրապոլի գավառ |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Վահան (անյայտ – 1920, Ալեքսանդրապոլ), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Արեւելեան Հայաստանի, Երեւանի նահանգի՝ Ալեքսանդրապոլ քաղաքին մէջ։ Մասնագիտութեամբ եղած է բուժակ։ Գերի ինկած է, 1920 թուականի Հոկտեմբեր 30-ին, Կարսի թուրքական գրաւման ժամանակ։
1920 թուականի դեկտեմբերին հայերու 31 հոգիէ բաղկացած խումբի մը հետ (որոնց մէկ մասը եղած է զինուած), Կարսէն փախած է դէպի Ալեքսանդրապոլ։ Վահանին քով եղած է ճամբորդական դեղարկղ։ Ճամբան, գիշերով լեռն ի վեր մագլցելու ժամանակ, լուսնոտութեան կաթուած ունեցած ու գլորուած է ձորը։ Որոնումը ապարդիւն եղած է։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեքսանդրեան Արտաշէս, Կարս. 1920-21, Երեւան,1986։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։