Սուրբ Ամենափրկիչ Վանք (Նոր Ջուղա)
Սուրբ Ամենափրկիչ Վանք | |
---|---|
| |
Հիմնական տեղեկութիւններ | |
Հոգեւոր կարգավիճակ | գործող |
Ներկայ վիճակ | գերազանց |
Ճարտարապետական նկարագրութիւն | |
Հիմնադրուած | 1606 եւ 1655 |
Առանձնայատկութիւններ |
Ս․ Ամենափրկիչ վանք, Հայ առաքելական վանք Իրանի Իսլամական Հանրապետութեան Սպահան քաղաքին մէջ։ Իրանի գլխաւոր հայկական եկեղեցին է:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ս. Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի ամենահին եւ ամենայայտնի կառոյցներէն մէկն է։ Կառուցուած է 1655-ին Շահ-Աբբաս Բ-ի օրերուն։
Վանքի նոր շէնքը կառուցուած է ինը տարուայ ընթացքին՝ Փիլիպոս կաթողիկոս Աղբակեցիի եւ ժողովուրդի օժանդակութեամբ։ Ներսի պատերուն պատկերուած են դրուագներ Ս.Գրիգոր Լուսաւորիչի կեանքէն, Ադամի եւ Եւայի պատմութիւնը, պատկերներ Յիսուս Քրիստոսի խաչելութենէն։
Պատկերազարդումները կատարուած են անուանի նկարիչներ՝ Յովհաննէս Մրքուզիի, Հայր Ստեփանոսի եւ վարպետ Մինասի կողմէ։
Եկեղեցւոյ խորանին տակ թաղուած են Խաչատուր Կեսարացին, որ Իրանի մէջ հիմնադրեց առաջին տպարանը եւ Դաւիթ Առաջնորդը, որուն ժամանակ վերակառուցուած է վանքի մայր տաճարը։ Վանքի պատերուն հախճասալերը տեղադրուած են 1710-1716 թուականներուն։ Վանքի արեւմտեան դռնէն քիչ մը հեռու, 1702-ին կառուցուած է զանգակատունը, իր չորս զանգերով։ Եկեղեցւոյ մուտքի դռան մօտ, խորանարդաձեւ բարձր շինութեան վրայ, չորս կողմէն տեղադրուած է ժամացոյցը, որ նուիրուած Է եկեղեցւոյ 1930-ին։ 1971 թուականին, Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով կառուցուած է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որ ծառայած Է նաեւ որպէս թանգարան, հիմնուած Է 1905-ին։
1930-ին Նոր ջուղայեցիներու թանկարժէք առարկաները, որոնք իրենց հետ բերած էին Եւրոպայէն, ցուցադրեցին թանգարանին մէջ։ Տեսնելով, որ ցուցահանդէսը մեծ հետաքրքրութեան արժանացաւ զբօսաշրջիկներուն կողմէ, Ազգային Առաջնորդարանը որոշեց վանքի բակին մէջ կառուցել միջազգային չափանիշներուն համապատասխանող թանգարանի երկյարկանի շէնք մը։ Այնտեղ պահպանուած են եւ ցուցադրուած ձեռագիր գիրքեր, կտաւներ, կրօնական արարողութիւններու զգեստներ, ազգային տարազներ, կաթողիկոսներու կոնդակներ, թագաւորներու հրովարտակներ, 18-րդ դարուն գրուած հայերէն ձեռագիր Ղուրան, նաեւ անուանի եւրոպացի նկարիչներու գործեր ու Հայաստանի թագաւորներու պատկերներով ոսկեդրամներ։ Առանձնայատուկ տեղ կը գրաւէ Վահրամ Յակոբեանի՝ 7մմ. երկարութեամբ մազի վրայ գրուած հետեւեալ նախադասութիւնը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այն գրուած է մազի հաստութենէն 20 անգամ աւելի բարակ ալմաստէ գրիչով։ Բանաստեղծներու, անուանի գրողներու եւ Խաչատուր Կեսարացիի կիսանդրիները տեղադրուած են մուտքի դրան առջեւ։
Ս.Ամենափրկիչ վանքի տպարանը, որ առաջինն էր Իրանի եւ ողջ Միջին Արեւելքի մէջ, հիմնադրուած է 1636-ին՝ Խաչատուր Կեսարացիի (Նոր Ջուղայի Առաջնորդ եւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի վանահայր) ջանքերով։ 1638–1642 թուականներուն այստեղ հրատարակուած է «Սաղմոս ի Դաւիթ»-ը, «Հարանց վարք»-ը, «Խորհրդատետր» եւ «Ատենի ժամագիրք»-ը: 1655–1664 թուականներուն վանահայր Դաւիթ եպիսկոպոսը վանքի հին եկեղեցւոյ տեղը կառուցած է նոր՝ Ս. Յովսէփ Հարեմաթացի եկեղեցին:[1]
Վանքի գրադարանը հարուստ է հայերէն, պարսկերէն եւ եւրոպական լեզուներով գրուած գիրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներուն եւ ընթերցողներուն։ Տպարանի շէնքին մօտ կը գտնուի 1915-ի Մեծ եղեռնի յուշարձանը, որ կառուցուած Է 1975 թուականին։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ս․ Ամենափրկիչ վանք-11 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-10 (Նոր Ջուղա)
-
Ս․բ Ամենափրկիչ վանք-9 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-8 (Նոր Ջուղա)
-
Սպահանի Ս․ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-7 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-6 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-5 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-4 (Նոր Ջուղա)
-
Սպահանի Ս․ Ամենափրկիչ վանք-1 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-2 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-3 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-1 (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանքը (Նոր Ջուղա)
-
Ս․ Ամենափրկիչ վանք-Եղեռնի յուշարձան (Նոր Ջուղա)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դիւան Ս. Ամենափրկիչ վանքի 1606-1960. Կազմեց Լ. Գ. Մինասեան, Նոր Ջուղա, 1983։
- Լեւոն Գ. Մինասեան, Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գիրքերը, Նոր Ջուղա, 1972։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-02-26-ին։ արտագրուած է՝ 2019-02-23
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դիւան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի. Մասն Ա, Էջմիածնի կաթողիկոսներու կոնդակներ (1652-1705 թթ.), Աշխատասիրեց Խաժակ Տէր Գրիգորեան, Անթիլիաս, 2003։