Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային Գրադարան
Երկիր | Իրան[1][2] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան?[1][2] եւ ազգային արխիվ?[3] |
Տեղադրութիւն | Շրջան 3?[1] |
Այլ տուեալներ | |
Կայք | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-fa" does not exist։ |
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod. |
Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային գրադարան եւ արխիւ (պարս․՝ كتابخانه ملي ايران), Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային գրադարան եւ մամուլի կեդրոնական պահոց, պետութեան գրադարանային տեղեկատուական, գիտահետազօտական, կրթական, մշակութային եւ հրատարակչական կեդրոն, Իրանի ազգային տեղեկատուական քաղաքականութեան բնագաւառի համակարգման կեդրոն: Գրադարանի եւ արխիւի հիմնական մասնաշէնքերը կը գտնուին Թեհրանի մէջ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իրանի ազգային գրադարանի հիմնադրման պատմութիւնը կը սկսի 1852-էն, երբ Թեհրանի մէջ սկսաւ գործել Տար-ալ-ֆոնուն մետրեսը, որուն կից հիմնուեցաւ եւրոպական տեսակի փոքրիկ գրադարան: Այս ուսումնական գրադարանի գիրքերու հաւաքածոն դարձաւ ապագայ ազգային գրադարանի ֆոնտի միջուկը, որ բացուեցաւ 1937-ին[4]: Ազգային գրադարանի կազմաւորման յաջորդ փուլը դարձաւ Թեհրանի մէջ 1897-ին «Մոարէֆ» կրթական ընկերակցութեան բացումը: Իր գործունէութեան առաջին տարին ընկերակցութիւնը Տար-ալ-ֆոնուն մետրեսի կողքին կառուցեց Ազգային կրթական գրադարան (այստեղ «ազգային» (մելլի) եզրը ցոյց կու տայ այս հաստատութեան ոչ պետական կարգավիճակը): 1905-ին Ազգային կրթական գրադարանը եւ մետրեսին կից Տար-ալ-ֆոնուն գրադարանը միաւորուեցան Գիտութիւններու Ազգային գրադարանի մէջ։ Յետագային գրադարանը քանի մը անգամ վերանուանուեցաւ՝ Կրթական գրադարան (1919), Հանրային կրթական գրադարան (1934): 1936-ին ընդունուեցաւ Հանրային կրթական գրադարանը Իրանի Ազգային գրադարանի վերափոխելու հայեցակարգը: 1937-ին գրադարանի համար կառուցուեցաւ նոր շէնք, որ hին Պարսկաստանի թանգարանին հետ միասին հիմնեց միասնական ճարտարապետական համալիր՝ Մաշգ մայտանին մէջ (Թեհրան):
2001-ին Ազգային արխիւը եւ Իրանի Ազգային գրադարանը միաւորուեցան մէկ միասնական կազմակերպական կառուցուածքի մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.caoi.ir/en/projects/item/229-national-library-of-iran-by-pirraz-consulting.html
- ↑ 2,0 2,1 https://doi.org/10.1177/095574900201400205
- ↑ https://www.ifla.org/events/80th-anniversary-of-establishment-of-the-iran-national-library/
- ↑ Демьянюк Людмила Из истории создания Национальной библиотеки и архива Исламской Республики Иран, Библиотечный вестник, 2008, № 5
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային գրադարանի պաշտօնական կայք[permanent dead link]
- Iran's National Library (PressTV free documentary)
- George Chandler: Iran. In: Ders.: Libraries in the East. An International and Comparative Study (International bibliographical and library service; Bd. 1). Seminar Press, London 1971, ISBN 0-12-815550-7, S. 39–50.
- Allen Kent, Harold Lancour, Jay E. Daily, (Hrsg.): Encyclopedia of Library and Information Science, Nr. 13. New York: Marcel Dekker. S. 26–28.