Սֆենդոնի քարայր
Արտաքին տեսք
Քարայր | |
---|---|
Սֆենդոնի քարայր | |
Σπήλαιο Σφενδόνη Ζωνιανών | |
Սֆենդոնի քարայր․ ուղին | |
Երկիր | Յունաստան |
Երկրամաս | Կրետէ |
Շրջան | Ռեթիմնօ |
Համայնք | Զոնիանա |
Սֆենդոնի քարայր (յուն․՝ Σπήλαιο Σφενδόνη)․ Կը գտնուի Կրետէի Ռեթիմնօ նահանգին Զոնիանա գիւղին մէջ՝ (1 քլ․ հիւսիս-արեւելքը)։ Հեռաւորութիւնը Իրաքլիոյէն 43քլ․ է, իսկ Ռեթիմնոյէն՝ 52քլ․։
Քարայրը մաս կը կազմէ Փսիլորիթիսի Բնական Ճեմապարտէզին, որ իր կարգին կը պատկանի Եւրոպական Երկրաճեմապարտէզներու օղահիւսքին (EGN)՝ բնապահպանման օղահիւսքներ որ Եունեսքոյէն կը հովանաւորուի։
Քարայրին տարածութիւնն է 3․000 մ²։ Քարայրին մէջ, մուտքէն մօտաւորապէս 270 մ․ անդին, կը հանդիպինք հսկայ սիւներու, որոնց առջեւ կը բացուին բաւղային յարկաբաժիններ։ Անհամար գոյնզգոյն եւ տարբեր շթաքարեր եւ պտկաքարեր կը զարդարեն քարայրին սրահները, իսկ քանի մը տեղեր կան քարբեկ ջուրի աւազաններ եւ խոռոչներու մարգարիտներ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Սֆենդոնի քարայր, հրատ․՝1969, արխիւացած՝ 4-3-2012(յունարէն)
- ↑ Սֆենդոնի քարայր, Կրետէին ամենամեծ քարայրը(յունարէն)
- ↑ Սֆենդոնի քարայր(յունարէն)
- ↑ Սֆենդոնի քարայր (անգլերէն)
- ↑ Փսիլորիթիս Բնական Ճեմապարտէզ(անգլերէն)
- ↑ Անոյեա քաղաքապետութիւն․ Փսիլորիթիս Բնական Ճեմապարտէզ (յունարէն)
- ↑ Եունեսքօ - Փսիլորիթիս Բնական Ճեմապարտէզ(անգլերէն)