«Եություպ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎top: removed: {{ԱՀ}} using AWB
No edit summary
Տող 12. Տող 12.
== Արտաքին յղումներ ==
== Արտաքին յղումներ ==
* [https://www.youtube.com/ YouTube.com]
* [https://www.youtube.com/ YouTube.com]

[[Կատեգորիա:Ընկերային ցանց]]

09:16, 25 Յուլիս 2019-ի տարբերակ

ԵուԹյուպի շտաբը Սան Բրունոյի մէջ։

YouTube (կը կարդացուի՝ ԵուԹյուպ, «you» — դու/դուք և «tube» — խողովակ, ալիք), վիդեո-նախագծային կայք համացանցի մէջ, որու մասնակիցները և այցելուները կարող են վերբեռնել, դիտել տեսանիւթեր և բաժնել տեսանիւթեր դրանցով։ ՅուԹյուբի գրասենեակը կը գտնվուի Սան Բրունոյի մէջ և ստեղծուած է 2005 թուական փետրուարին։ Վեբ կայքը տեսանիւթերը ցոյց տալու համար կ'օգտագործէ Adobe Flash դեքնոլոժիան։ 2006 թուական նոյեմբեր 13-ին ՅուԹյուբը 1,6 միլիար ԱՄՆ տոլարով գնուած է կուկըլի կողմէ։

Չգրանցուած այցելուները (ոչ մասնակիցները) կարող են դիտել կայքի տեսահոլովակներու մեծ մասը։ Արձանագրուած մասնակիցները կարող են շատ աւելի մեծ քանակի տեսանիւթեր դիտել, այդ թուին՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թոյլատրելի տեսանիւթեր։ Փորնոգրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանիւթեր դնել ՅուԹյուբի մէջ արգիլուած է։

Ըստ 2006 թուականի Յուլիսի վիճակագրական տուեալներու՝ օրական դիտուած է 100 միլիոն տեսանիւթ, և վերբեռնուած է՝ 65.000։

2009 թուականի Հոկտեմբեր 9-ին դրութեամբ օրական դիտուած է 1 միլիար ՅուԹյուբի տեսանիւթեր։

2008 թուականի Փետրուարին ՅուԹյուբ ունեցած է 2.750.000 արձանագրուած մասնակից և ընդհանուր առմամբ 73.100.000 անուն տեսանիւթ։ Յարկաւոր կ'ըլլայ աւելի քան 1000 տարի, որպէսզի հնարաւոր լըլլայ դիտելու ՅուԹյուբի բոլոր հոլովակները։

Արտաքին յղումներ

Կատեգորիա:Ընկերային ցանց