Սուրիոյ Հայկական Մամուլ
Արտաքին տեսք
Լոյս տեսած են աւելի քան 120 թերթեր, որուն մեծաւ մասամբ հրատարակուած են Հալէպ[1]:
Սուրիոյ առաջին թերթը եւ այլ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սուրիոյ առաջին թերթը «Ֆըռաթ», լոյս տեսած է Հալէպի մէջ 27 Մայիս 1867-ին, արաբերէն ու օսմաներէն լեզուներով: 6 Յունիս 1868-ին, 50-րդ թիւէն սկսեալ աւելցուած է հայատառ թրքերէն բաժին մը՝ մինչեւ 1869, 100-րդ թիւը:
- 1912-ին, Հալէպի մէջ Միհրան Նաճարեանի խմբագրութեամբ լոյս տեսած է «Աղբիւր» խմորատիպ թերթը, որ դադրած է 1914-ին:
- 1916-ին, հրատարակուիլ սկսած է «Փորձանք» թերթը,
- 1918-ին՝ լրատու գործակալութեանց թերթեր «Աժանս Ռէօյթըր» (թարգմանաբար) եւ «Հեռագրալուրեր»ը,
- 1919-ին՝ «Հայ Քնար»,
- 1921-ին՝ «Ուսանող» ամսաթերթը:
Հալէպի մէջ լոյս տեսած է հայերէն անդրանիկ օրաթերթը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հալէպի մէջ լոյս տեսած է հայերէն անդրանիկ օրաթերթը՝ «Հայ ձայն» (1918-1919, խմբագիր՝ Սեդրակ Կեպենլեան):
- «Տարագիր» (1918-1919, խմբագիր՝ Բենիամին Միլտոնեան),
- «Եփրատ» երկօրեայ թերթը (1919),
- «Սուրիական սուրհանդակ» (1919-1922, խմբագիր՝ Հայր Պօղոս Գուշակճի),
- «Սուրիական մամուլ» (1922-1927),
- «Եփրատ» օրաթերթ (1927-1947, խմբագիրներէն եղած են Խաչիկ Ք. Քարտաշ, Արիս Շաքլեան, Սեդրակ Կեպենլեան),
- «Սուրիա» օրաթերթ (1946-1960, խմբագիր՝ Յովհաննէս Եազըճեան),
- «Արեւելք» օրաթերթ (1946-1963, խմբագիրներ եղած են Մինաս Թէլէօլեան, Միհրան Հերարդեան, Գէորգ Տօնապետեան). «Արեւելք»ի հետ միաժամանակ 1948-ին լոյս տեսած է համանուն տարեգիրքը, եւ 1956-ին ունեցած է պատանեկան յաւելուած՝ «Վահագն», եւ 1957-էն սկսեալ մարզական յաւելուած՝ «Արեւելք Մարզաշխարհ» (խմբագիր՝ Զաւէն Սապուճեան):
Մամուլի կողքին համայնքը հրատարակած է նաեւ տարեգիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Սուրիահայ տարեցոյց»ը (1924-1926),
- Ազգ. Առաջնորդարանի Պաշտօնաթերթ «Տաթեւ»ը (1925-1930, խմբագիր՝ Առաջնորդ Արտաւազդ Արք. Սիւրմէեան),
- «Սուրիական ալպոմ»ը (1927-1929),
- «Տարօն»ը (1949),
- «Հայ տարեգիրք»ը (1956),
- «Գեղարդ»ը (1975-2000, լոյս տեսած են միայ վեց թիւեր. խմբագիրներ՝ Հայկ Պարիկեան, բժիշկ Ռոպէր Ճէպէճեան):
Ամսագիրներէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Նայիրի»ն (1941-1949, խմբագիր՝ Անդրանիկ Ծառուկեան),
- Մանկապատանեկան երկամսեայ «Բուրաստան»ը (1950-1958, խմբագիրներ՝ Ռուբէն Տիրարեան եւ Հայկ Պարիկեան):
1950-ական թուականներէն մինչեւ այսօր յատկանշական տեղ կը գրաւեն աշակերտական եւ ուսանողական թերթերը եւս:
Բերիոյ Թեմի Ազգ. Առաջնորդարանի «Օշական» պաշտօնաթերթը՝ վերանուանուած «Գանձասար» շաբաթաթերթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իբրեւ պարբերաթերթ լոյս տեսած է 1978-էն:
- 1989-991, վերածուած է երկամսեայի (խմբագիր՝ Խաչիկ Շահինեան), ապա դարձած է երկշաբաթաթերթ եւ վերանուանուած է «Գանձասար» (խմբագիր՝ Խաչիկ Շահինեան), իսկ
- 1993- Ապրիլին վերածուած է շաբաթաթերթի եւ անխափան կը շարունակէ լոյս տեսնել՝ հանդիսանալով Սուրիոյ միակ հայ թերթը, շաբաթաթերթին հերթաբար խմբագիրներ եղած են Խաժակ Մկրտիչեան, Մարի Մերտխանեան, Խաչիկ Շահինեան, այժմու խմբագիր՝ Զարմիկ Չիլաբոշեան-Պօղիկեան):
- 2003 հոկտեմբերին «Գանձասար» Բերիոյ թեմի կայքէջքին մէջ ունեցաւ յատուկ բաժին, ապա յատուկ իր կայքէջը ինչպէս նաեւ դիմատետրի (Facebook) վրայ յատուկ էջ մը: