Գանձասար (Շաբաթաթերթ)
Տեսակ | Շաբաթաթերթ (նախկին՝ երկշաբաթաթերթ) |
---|---|
Պատկանելիութիւն | Բերիոյ (Հալէպի) Հայոց Թեմի Առաջնորդարան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն |
Գլխաւոր խմբագիր | Զարմիկ ՉիլԱբօշեան-Պօղիկեան |
Լեզու | Հայերէն |
Քաղաք | Հալէպ՝ Սուրիա |
Քոյր թերթեր | Ազդակ Օրաթերթ (Լիբանան), Ապարաժ (Արցախի Ազատ Անկախ Հանրապետութիւն), Ալիք (Իրան), Ազատ-Օր (Յունաստան, Հորիզոն (Գանատա, Օրակարգ (Միացեալ Նահանգներ), Երկիր-AM (Հայաստանի Հանրապետութիւն) |
Կայքէջ | http://kantsasar.com/news/pdf/ |
Գանձասար, Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի (Ամենայն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարան) Պաշտօնաթերթ[1], Համայնքային (Սուրիահայ համայնք), հասարական, մշակութային, գրական շաբաթաթերթ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս կը տեսնէ 1978 թուականէն ի վեր (1978-էն 1981-ը՝ «Պարբերաթերթ» անունով, 1982-էն 1991-ը՝ «Օշական» անունով), 1993-ին «Գանձասար» անունով՝ մկրտուելով այն ժամանակուան՝ յաղթական Ազատամարտի օրերուն, Արցախի «Գանձասար Վանք»-ին անունով, Սուրիոյ Հալէպ քաղաքին մէջ։ «Գանձասար»ի մէջ լոյս կը տեսնէ թէ սփիւռքահայ թէ հայրենի գրողներու յօդուածներ:[2]
Խմբագիրներ՝
- Զարմիկ Չիլաբօշեան-Պօղիկեան (ներկայ Խմբագրապետուհի, 2014 թուականէն ի վեր)։[2]
- Խաժակ Մկրտիչեան[2]
- Մարի Մերտխանեան։[2]
- Խաչիկ Շահինեան-Տարագճեան։[2]
Կը տպագրէ եկեղեցական, կրօնաբարոյական, ազգային, հասարակական-քաղաքական, գրական, մշակութային, մարզական և այլ նիւթեր։ Կ՚անդրադառնայ Հայ դատին, Հայաստանի Հանրապետութեան եւ աշխարհի մէջ տեղի ունեցող կարեւոր իրադարձութիւններուն, վերջին տարիներուն Սուրիոյ մէջ տիրող պատերազմական իրավիճակին, Սուրիահայութեան կացութեան։[2] «Գանձասար» խմբագիրներն ու սրբագրիչները կը հետեւին մեսրոպեան աւանդական ուղղագրութեան, շատ զգոյշ են այս գծով, ատոր համար «Գանձասար»-ը Արեւմտահայերէնի պահպանման ամէնէն կարևոր ազդակներէն մէկը կը համարուի։ «Գանձասար»ը ունի իր կայքէջը 2005-էն ի վեր,[2] «Գանձասար»ը կը տպուի ազգային տպարան «Արևելք»ի մէջ: Շաբաթաթերթը իր երեսնամեայ գործունէութեան ընթացքին յաջողած է դառնալ Միջին Արևելքի հայկական մամուլի կարևոր ներկայացուցիչներէն մէկը:[2]
Թերթը ունի «Կկու» մանկապատանեկան ներդիրը, որ կը հրատարակուի պատկերազարդ 4 էջով, իւրաքանչիւր թիւի հետ։ «Կկու»-ի խմբագիրները եղած են՝ Այտա Պէրէճիքլեան- Մինասեան, Ռիթա Կաղեան-Տիքպիքեան, իսկ ներկայիս՝ Մարմանդ Աշոտեան-Շահինեան։[1] Ամէն տարեվերջին կը հրատարակուի «Գանձասար»-ի Բացառիկ հատորը, որ կ՚ընդգրկէ համայնքի տարուան զարգացումները, ազգային, կրթական եւ միութենական կեանքին համայնապատկերը, ինչպէս նաեւ թերթի աշխատակից գրողներու քաղաքական, հրապարակագրական եւ գեղարուեստական յօդուածներ։[1]
Տե՛ս Նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ազդակ (օրաթերթ)
- Վտանգուած Լեզու
- Սարդարապատ (շաբաթաթերթ)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գանձասար Շաբաթաթերթի կայքէջ - Գանձասար – http://kantsasar.com/news/pdf/
- Ազդակ Օրաթերթի (Լիբանան) Կայքէջ - https://www.aztagdaily.com/
- Զարթօնք Օրաթերթ (Լիբանան-ՌԱԿ) - https://zartonkdaily.net/
- Ապառաժ Կայքէջ (Արցախի Ազատ ու Անկախ Հանրապետութիւն) - https://aparaj.am/
- Ալիք Առցանց Իրան - https://alikonline.ir/
- Ազատ-Օր Օրաթերթի (Յունաստան) Կայքէջ - https://azator.gr/
- Հայրենիք Ընկերակցութեան Կայքէջ (Անգլերէն՝ Hairenik Association) - https://armenianweekly.com/
- Գանատահայ Հորիզոն Շաբաթաթերթի երեք լեզուով կայքէջ - https://horizonweekly.ca/en
- Օրակարգ՝ ՀՅԴ Արեւմտեան Ա․ Միացեալ Նահանգներու Պաշտօնաթերթ (Երկլեզու՝ Հայերէն, Անգլերէն) - https://www.oragark.com/#pll_switcher
- Եռագոյն (Հայերէն, Անգլերէն) - http://yerakouyn.com/category/english/
- Ակունք՝ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն - https://akunq.net/am/
- Ռատիօ Եան (անկախ Հայատրոփ համացանցային ձայնասփիւռ) - http://www.radioyan.com/
- Երկիր - https://www.yerkir.am/hy
- Երկիր Մէտիա Կայանի Կայքէջ - https://yerkirmedia.am/hy Archived 2023-06-01 at the Wayback Machine.