Սուրեան (բժիշկ)
Մահացած է | 30 Հոկտեմբեր 1920 |
---|---|
Մասնագիտութիւն | բժիշկ |
Աշխատավայր | Կարսի ձորի 3-րդ հայկական որբանոցի բժիշկ |
Գ. Սուրեան (անյայտ – 30 Հոկտեմբեր 1920) , հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ատացած է բժշկական կրթութիւն եւ որպէս բժիշկ աշխատած է։ 1912-1915 թթ. բնակած է Կոստանդնուպոլիս եւ զբաղած՝ բժշկութեամբ։
1914 թուականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ որպէս զինուորական բժիշկ ծառայած է։
Կարսի ռազմաճակատին փախած է բանակէն, անցած՝ ռուսական կողմը եւ գացած է Կարս։ 1919 թուականին Կարսի ձորի 3-րդ հայկական որբանոցին մէջ որպէս բժիշկ աշխատած է։
1920 թուականի Հոկտեմբեր 30-ին, թուրք ասկեարները մտած են ձոր ու կրակ բացած որբանոցին վրայ։ Այդ ժամանակ բժիշկը երեխաները հանգստացնելու նպատակով մտած է սենեակ։ Թուրքին գնդակը ջարդելով լուսամուտի ապակին, մխրճուած է բժշկի սիրտին մէջ։ Այնուհետեւ թուրքերը մտած են որբանոց, երեխաներուն ու մեծերուն վրայ, ու կրակ բացած են։ Այստեղ քեմալականները անմարդկային ու սարսափելի շատ արարքներ կատարած են։ Որբանոցի միւս բժիշկին՝ Օսմանեան բանակէն նոյնպէս փախած՝ Ղարաքէշիշեանին, թուրքերը որբանոցէն տարած են իրենց հետ։ Որոնք, երկուքն ալ, եղած են հրաշալի մարդիկ եւ փայլուն մասնագէտներ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Սթանպուլ, 1940։
- Ալեքսանդրեան Արտաշէս, Կարս. 1920-1921, Երեւան, 1986։
- Ալեքսանդրյան Արտաշէս, Մղձաւանջ, Երեւան, 2001։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։