Սուրբ Ստեփանոսի Մայր Տաճար (Վիեննա)
Սուրբ Ստեփանոսի մայր տաճար (գեմաներէն՝ Stephansdom, խօսակցական լեզուով՝ Steffl), կաթոլիկ տաճար, Աւստրիոյ ազգային խորհրդանիշը․ Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի գլխաւոր տաճարը եւ խորհրդանիշը[1]: Կարտինալ արքեպիսկոպոսի նստավայրը։ Կը գտնուի հին քաղաքի կեդրոնական մասը, Սուրբ Ստեփանոսի հրապարակին տարածքին:
Ստեփանոսը մշակութային նշանակութիւն ունեցող կառոյց է։ Գործող եկեղեցի է, ուր ամէն օր ժամերգութիւններ տեղի կ՛ունենան. աշխատանքային օրերուն՝ առաւօտեան ժամը 7-ին, իսկ հանգստեան օրերուն` առաւօտեան ժամը 10-ին։ Պատարագներ կը մատուցին բոլոր եկեղեցական տօներուն. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Սուրբ Երրորդութիւն եւ այլն։ Այդ օրերուն Աւստրիացիները եկեղեցին առանձնայատուկ գեղեցկութեամբ կը զարդարեն։
Տաճարին հարաւային աշտարակը, որն ունի 137 մեթր բարձրութիւն, կը համարուի գոթական ճարտարապետական ոճի գլուխ գործոց։ Տաճարին արեւմտեան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները) եւրոպական արուեստի գլուխ գործոցներ են, որոնք գերակայած են Աւստրիոյ ճարտարապետութեան մէջ, 950 թուականէն մինչեւ 1200 թուականը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին կառոյցը եղած է քաղաքի սահմաններէն դուրս, եւ միայն 1137 թուականին սկսած է գործել որպէս եկեղեցի։ 1147 թուականին տաճարը օծուած է իբրեւ եռանաւ հռովմէական աթոռանիստ եկեղեցի եւ կոչուած է Շթեֆանստոմ` ի պատիւ սուրբ Ստեփանոսի։ Այդ մասին առաջին գրաւոր յիշատակումը եղած է 1221 թուականին։ Այժմեական տեսքը ստացած է 1511 թուականին:
Պատմութեան ընթացքին տաճարի հիւսիային աշտարակի ձեւափոխման համար կատարուած են բազմաթիւ առաջարկներ, սակայն տաճարը մնացած է իր անհաւասար ուրուագիծով։ Այսօրուան Շթեֆանստոմն ունի գրեթէ նոյն տեսքը, որ ունէր 15-րդ դարու կէսերուն։
Շինարարութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1137 թուականին մարքիզ Լէոփոլտ Դ․-․ Ռեկիմարի՝ «Փասաու»ի եպիսկոպոսի հետ հիմնադրa] են առաջին եկեղեցին: Հռովմէանական ոճով բազիլիկի շինարարութիւնը աւվարտած է 1147 թուականին[2]: 1230—1245 թուականներուն, այն ընդարձակուած է դէպի արեւմուտք, այդ ժամանակէն պահպանուած է տաճարի արեւմտեան պատը՝ շքամուտքով եւ զոյգ աշտարակներվ, որոնք յետագային վերակառուցուած են գոթական ոճով (աշտարակները վերակառուցուած են հռովմէական քանդուած տաճարներու քարերով, այդ պատճառով այն երբեմն հեթանոսական կ՛անուանեն): 1258 թուականին առաջին եկեղեցին այրած է[3]:
1263 թուականին տեղը կառուցած են երկրորդ եկեղեցին, նոյնպէս հռովմէական ոճով, տաճարի օծման օրը՝ Ապրիլ 23-ը, տօնական օր է նաեւ հիմա:
1304—1340 թուականներուն, Ալպերէ Ա․-ի եւ Ալպերթ Բ․-ի օրօք, եկեղեցւոյ արեւելեան կողմէն կ՛աւելցուի եռանաւը՝ Ալպերթեան վերնասրահը, աշխատանքները աւարտին կը հասցնեն երկրորդ եկեղեցւոյ օծումէն 77 տարի ետք:
1359 թուականի Ապրիլ 7-ին Ռուտոլֆ Դ․-ի հովանաւորութեամբ կը սկսին տաճարի ընդլայնման աշխատանքները արդէն գոթական ոճով։ Մասնաւորապէս աւելցած հարաւային աշտարակն ու հարաւային նաւվը։ 1433 թուականին, աւարտեցաւ հարաւային աշտարակի կառուցումը: Տաճարի ընդլայնման եւ վերանորոգման աշխատանքները շարունակուեցան 100 տարի` մինչեւ 1523 թուականը։ Այդպիսով, հռովմէական երկայնաձիգ նաւուն շուրջ կը շարուին նոր, գոթական ոճի պատեր։
Ներքնամաս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեք դար շարունակ Սուրբ Ստեփանոսի եկեղեցին գործած է որպէս ծխական եկեղեցի: 1469 թուականին, Ֆրիտրիխ Գ․-ի օրօք, Սուրբ Ստեփանոսի եկեղեցին կը դառնայ մայր տաճար, 1513 թուականին տաճարէն ներս երգեհոն կը տեղադրուի:
16—17 դարերոն, բարեկարգութեան եւ աւստրո-թուրքական պատերազմի պատճառով, տաճարը գրեթէ փոփոխութեան չ՛ենթարկուիր: Այդ ժամանակաշրջանին տաճարին ներքնամասը կը յարմարեցուի ու կը վերափոխուի պարոքքօ ոճի:[3]
1945 թուականի հրդեհը եւ վերակառուցումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տաճարը չէ տուժած Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծութիւններէն: Վիեննայէն նահանջելու ժամանակ Տիթրիխը գերմանական հրետանիին կը հրամայէ ոչնչացնել Վիեննայի կեդրոնը սակայան հրամանը չի կատարուիր[4]": 1945 թուականի Ապրիլ 11 -ին տեղաբնակները կ՛այրեն կողոպտուած կրպակները, յաջորդ օրը կրակը կը տարածուի եւ կը հասնի տաճարին[3]: Կրակի հետեւանքով տանիքը կը փլի, ամենամեծ զանգը կը զատուի եւ կ՛իյնայ Հիւսիսային աշտարակին մէջ, որու հետեւանքով կը կոտրի[5], ներքնամասը գրեթէ ամբողջութեամբ կկը քանդուի, երգեհոնը կ՛այրի: Կրակէն կը փրկուին աղիւսէ դամբանով պաշտպանուած արժէքաւոր մասունքները:
Տաճարը կը վերականգնուի կամաւորներու ջանքերով: 1948 թուականի Դեկտեմբեր 19-ին կը վերականգնուի գլխաւոր նաւու տանիքը, 1952 թուականի Ապրիլ 23-ին (տաճարի 689 ամեակին) կը վերսկսին եկեղեցական արարողութիւնները: Յետպատերազմեան վերականգնումը կ՛աւարտի 1960 թուականին:
1980-ական թուականներէն կը սկսի ծաւալուն վերականգնողական աշխատանքներու երկրորդ հանգրուանը, որ կը շարունակուի մինչեւ օրս:
Ճարտարապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չափերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հարաւային աշտարակի բարձրութիւնը - 136,44 մ
- հիւսիսային աշտարակի բարձրութիւնը - 68,3 մ
- Կեդրոնական նաւու տանիքի բարձրութիւնը - 60 մ
- Տաճարի լայնութիւնը եւ երկարութիւնը հողի մակերեւոյթէն - 62×198,2
Հապըսպուրկներու կառավարման ժամանակաշրջանին Աւստրո-Հունգարական կայսրութեան մէջ ոչ մէկ եկեղեցի Սուրբ Ստեփանոսի տաճարի հարաւային աշտարակէն բարձր պէտք չէ ըլլար[6]:
Տանիքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գլխաւոր նաւու տանիքի երկարութիւնը 110 մեթր է, տանիքի որոշ հատուածներու թեքութիւնը կը հասնի 80° -ի, այսպիսի թեքութեան շնորհիւ անձրեւի ջուրերը արդիւնաւէտօրէն կը լուան կղմինտրէ տանիքը, իսկ հազուադէպ պատահող ձիւնը, չմնալով տանիքը, կը թափուի դէպի վար: Վիթխարի խճաքարերով ծածկուած տանիքը կառուցուած է 230,000 գունաւոր կղմինտրէ: Տանիքի խճաքարերով պատկերներէն են՝ երկգլխանի արծիւը, Վիեննայի ու Աւստրիոյ զինանշանը[7]:
Զարդարանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տաճարի գեղարուեստական հարստութիւնը հսկայական է. տաճարի ներսը մեծ քանակութեամբ արուեստի եւ կրօնական նշանակութիւն ունեցող եզակի առարկաներ կան` միջնադարեան քանդակներ, մասամբ պահպանուած խարսխակալներ, տապանաքարեր եւ այլն։ Այստեղ կարելի է տեսնել նաեւ կտորի երկարութեան եւ հացի կշիռքի չափման համար նախատեսուած պարագաներ, որոնմցով միջնադարեան իւրաքանչիւր առեւտրական կրնար ստուգել իր գնածը։
Գլխաւոր շքամուտքի մօտ, «հռովմէական պատին» (շքամուտքը աւանդական գոթական ոճով է) զետեղուած են
- Սուրբ Յովհաննէս Քափիսթրանոսի ամպիոնը, ուրկէ ան 1454 թուականին կոչ կ՛ընէր թուրքերու դէմ խաչակրաց արշաւանքներու:
- «Ատամնացավով» խաչելութիւնը, այդպես է անվանվել Փրկչի դեմքի արտահայտութիւնից
- Արքպութանի արեգակնային ժամացոյցը
Երգեհոնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նոր մեծ երգեհոնը[8], որ տեղադրուած է 1960 թուականին, փոխարինած է 1945 թուականի հրդեհի ժամանակ ոչնչացած երգեհոնին[9][10]: Ունի 125 ստեղնաշար եւ 10 հազար երգեհոնային փող: Այս երգեհոնը Աւստրիոյ ամենամեծն է: Տաճարէն ներս, ընդհանուր առմամբ, կայ երեք փողաւոր երգեհոն, բոլորն ալ կառուցուած են Աւստրիական «Rieger» կազմակերպութեան կողմէ: Պատարագներու ընթացքին կ՛օգտագործուի «միջին երգեհոնը»:
Մասունքներն Ու Տեսարժան Վայրերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1676 թուականին հունգարացի Լասլօ Շիկրին, Պեչ գիւղին մէջ, ի յիշատակ թուրքական գերութենէն ազատագրման՝ կը պատուիրէ Աստուածամօր սրբապատկերը:
1696 թուականին Լէոփոլտ առաջին կայսրը սրբապատկերը Հունգարիայէն Վիեննա կը տանի՝ Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, զարմանալի դէպքէ մը ետք: Սրբապատկերին մէջ պատկերուած Մարիամ Աստուածածնայ աչքերէն իրական արցունքներ հոսած են: Այժմ այն փակցուած է տաճարի հարաւ-արեւմտեան անկիւնը, շքամուտքի մօտ:
Զանգերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զանգակատան մէջ, ընդհանուր առմամբ, կայ 23 զանգ, որոնցմէ 20-ը կը գործածուին, իւրաքանչիւրն ունի իր դերը: Հիւսիսային աշտարակի մեծ զանգը՝ Փումմերինը, որ կը կշռէ 21 383 քկ․, տեղադրուած է 1957 թուականին, այն տարուան ընթացքին կը ղօղանջէ տասնմէկ անգամ, երկրի կարեւոր տօներուն ժամանակ (տաճարի օծման օրը՝ Ապրիլ 23-ին, Ամանորի գիշերը)[11][12] Փումմերինը մեծութեամբ երկրորդն է Եւրոպայի տարածքին՝ Քիոլնի տաճարէն ետք:
Ամպիոնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փորագրազարդ ամպիոնը ստեղծուած է 15-րդ դարուն, կը վերագրուի Նիքոլաուս Կայրհալթըր: Այն զարդարուած է առաջին չորս եկեղեցւոյ ուսուցչի՝ Աւրելիոս Օգոստինիոսի, Ամպրոսիոս Մեդիոլանցիի, Հիերոնիմոսի, Գրիգոր Ա․-ի քանդակներով: Ամպիոնի յատակի բաժինը քանդակագործին ինքնադիմաքանդակն է, որ պատուհանէն դուրս կը նայի:
Աստիճաններու վանդակամատը զարդարուած է երեւակայական դոդոշներու եւ մողէզներու զարդաքանդակներու յաջորդականութեամբ (բարիի եւ չարի պայքարի այլաբանութիւն):
Դամբարանները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տաճարը բաղկացած է վեց եպիսկոպոսական առանձին մատուռներէ, այն կանգնած է ստորգետնեայ գերեզմանատան, գետնադամբաններուի վրայ, ուր 18-րդ դարէն յուղարկաւորուած է մօտ 11 հազար մարդ:
Տաճարի ներսը յուղարկաւորուած են
- Ռուտոլֆ Դ․ Աւստրիոյ դուքս (իշխան՝ տաճարը կառուցողը, մահացած է 1365 թուականին)
- Ֆրիտրիխ Գ․ (մահացած է 1493 թուականին)
- Եւգենի Սավոյացի (մահացած է 1736 թուականին)
- Կապսպուրկներու արքայական ցեղի 72 անդամ
- տաճարի վանահարեր
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Աշտարակը
-
Կղմինտրէ տանիքի խճանկար
-
Ներքնամասը երեկոյեան
-
Ներքնամասը
-
Ներքնամասը
-
Երգեհոնը
-
Խորանը
-
Ամպիոնը
-
Ֆրիտրիխ Գ․-ի դամբարանը
-
Մկրտութիւնին աւազանը
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի պաշտօնական կայքէջ (գերմ.)
- Զբօսապտոյտ Սուրբ Ստեփանոսի տաճարէն ներս Archived 2016-05-07 at the Wayback Machine.
- Սուրբ Ստեփանոսի տաճար (անգլերէն)
- Սուրբ Ստեփանոսի տաճարի թանգարան
- St. Stephen's Cathedral guided tour
- St. Stephen's Cathedral permanent construction office (գերմ.)
- St. Stephen's Cathedral parish (գերմ.)
- Archdiocese of Vienna Archived 2009-08-02 at the Wayback Machine. (գերմ.)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Bermann, Moriz. Der Wiener Stefans-Dom und seine Seenswürdigkeiten in Geschichte, Kunst, Legenden- und Sagenbilde. Wien, Pest, Leipzig., 1878.
- Kurt, Hielscher. Österreich. Landschaft und Baukunst. Berlin-Zürich., 1928.
- Wasnuths. Lexicon der Baukunst. 3-4 Band. Berlin., 1929.
- Wien. Geschichte, Kunst, Leben. Wien., 1943.
- Ulmann, Ernst. Die Welt der gotischen Kathedrale. Berlin.,1981.
- Architektur des Mittelalters: Funktion und Gestalt. Weimar., 1983.
- Wien: [Bildband1]. Texte von Peter Pötscher. Frankfurt am Main., 1989.
- Conrad, Dietrich. Kirchenbau im Mittelalter: Bauplannung und Bauausführung. Leipzig., 1990.
- Сененко М. С. Вена. М., 1970.
- Грубер, Райнхард Х., Кафедральный собор Св. Стефана в Вене. Вена., 2002.
- Böker Johann J. (2007)։ Der Wiener Stephansdom in der Spätgotik (First հրտրկթն․)։ Salzburg: Pustet։ էջ 432։ ISBN 3-7025-0566-0
- Donin Richard Kurt (1952)։ Der Wiener Stephansdom und seine Geschichte (German)։ Vienna: A. Schroll։ ASIN B0000BHI6S
- Feuchtmüller Rupert, Kodera, Peter (1978)։ Der Wiener Stephansdom (German)։ Vienna: Wiener Dom-Verl։ էջ 420։ ISBN 3-85351-092-2
- Gruber Reinhard H., Bouchal, Robert (2005)։ Der Stephansdom: Monument des Glaubens (German)։ Vienna: Pichler Verlag։ ISBN 3-85431-368-3
- Gruber Reinhard H. (1998)։ St. Stephan's Cathedral in Vienna։ Vienna: St. Stephan's Cathedral։ ASIN B001OR6HQ4
- Macku Anton (1948)։ Der Wiener Stephansdom: Eine Raumbeschreibung (German)։ Vienna: F. Deuticke։ էջ 30
- Meth-Cohn Delia (1993)։ Vienna: Art and History։ Florence: Summerfield Press։ ASIN B000NQLZ5K
- Riehl Hans (1926)։ Der St. Stephansdom in Wien (German)։ Vienna: Hrsg. von der Allgemeinen vereinigung für christliche kunst։ էջ 64
- Strohmer Erich V. (1960)։ Der Stephansdom in Wien (German)։ Vienna: K.R. Langewiesche։ ASIN B0000BOD4J
- Toman Rolf (1999)։ Vienna: Art and Architecture։ Cologne: Könemann։ ISBN 978-3829020442
- Zykan Marlene (1981)։ Der Stephansdom (German)։ Vienna: Zsolnay։ էջ 301։ ISBN 3-552-03316-5
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Unser Stephensdom» [Our Stephansdom] (German)։ արտագրուած է՝ 12 September 2014
- ↑ Wikisource:Catholic Encyclopedia (1913)/Vienna
- ↑ 3,0 3,1 3,2 «գերմ.: Պաշտօնական կայքէջ. Պատմութիւն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-11-06-ին։ արտագրուած է՝ 2016-09-17
- ↑ Diem Peter։ «Der Stephansdom und seine politische Symbolik» [St. Stephen's Cathedral and its political symbolism] (German)։ Austria Forum։ արտագրուած է՝ 12 September 2014
- ↑ «Die Geschichte des Stephansdoms» [The history of the St. Stephan's Cathedral]։ Unser Stephensdom։ արտագրուած է՝ 12 September 2014
- ↑ «գերմ.: Պաշտօնական կայք. Չափերը.»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-11-09-ին։ արտագրուած է՝ 2016-09-17
- ↑ Based on the info from a guided tour at the Vienna City Museum. The year of the replacement has been embedded into the removed emblem.
- ↑ «St Stephan's Church: Main organ»։ Catalogue entry։ International Organ Foundation։ արտագրուած է՝ 1 January 2013
- ↑ «Die Orgel im Stephansdom» (German)։ "Rettet den Stephansdom" – Verein zur Erhaltung des Stephansdoms։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 6 January 2010-ին։ արտագրուած է՝ 1 January 2013
- ↑ Lade Günter (1990)։ Orgeln in Wien։ Wien: Selbstverl։ էջ 295։ ISBN 3-9500017-0-0։ (subscription required (help))
- ↑ «գերմ., տաճարի պաշտօնական կայք»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-03-08-ին։ արտագրուած է՝ 2016-09-17
- ↑ /data/derdom/details/pummerin.php#start գերմ., տաճարի պաշտօնական կայք, Փումմերին