Սուրբ Սարգիս Եկեղեցի (Լոնտոն)
Սուրբ Սարգիս Եկեղեցի Saint Sargis Armenian Apostolic church of London | |
---|---|
[[Պատկեր:|{{{պատկերի չափ}}}|alt=]]Սուրբ Սարգիս եկեղեցի | |
Հիմնական տեղեկութիւններ | |
Առաջնորդ | քահ. Շնորհք Պաղտասարեան (Shnork Baghdassarian) |
Ճարտարապետական նկարագրութիւն | |
Ճարտարապ. ոճ | Հայկական ճարտարապետութիւն |
Կառուցման սկիզբ | Փետրուար 1922 |
Կառուցման աւարտ | 11 Յունուար 1923 |
Առանձնայատկութիւններ | |
Շինանիւթ | Փորթլենտի քար |
Լոնոտնի Սուրբ Սարգիս եկեղեցի (անգլերէն՝ St.Sargis Armenian Apostolic church of London), Հայ Առաքելական եկեղեցւոյ տաճար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնտոնի Քենսինգտոն թաղամասին մէջ։
Եկեղեցիին հասցէն է՝ St. Sarkis Armenian Church Iverna Gardens, Kensington London W8 6TP, UK։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եկեղեցւոյ կառուցման աշխատանքները հովանաւորած է հայ գործարար եւ բարերար Գալուստ Կիւլպէնկեանը, տեղի հայ համայնքի «հոգեւոր մխիթարութեան»[1] եւ հաւաքի վայր ապահովելու համար։ Եկեղեցւոյ կառուցման աշխատանքները սկսած էին Փետրուար 1922-ին, իսկ վերջացած են 11 Յունուար 1923-ին, երբ ալ եկեղեցին օծուած է։ Եկեղեցւոյ մօտ գտնուող քահանայի տունը նոյնպէս կառուցուած է եկեղեցւոյ կառուցման ընթացքին։ Եկեղեցւոյ ճարտարապետները եղած են Արթուր Դեվիսը en (անգլերէն՝ Arthur J. Davis) եւ Չարլզ Մյուեսին en (անգլերէն՝ Charles Mewes), որ գծած է եկեղեցւոյ գծապատկերը, հիմնուելով Հայաստանի մէջ գտնուող 13-րդ դարու Հաղբատավանքի զանգակատան կառուցուածքին։ Եկեղեցին ներքուստ եւ արտաքուստ կառուցուած է Փորթլենտէն բերուած քարով[1]։
1937 թուականին եկեղեցւոյ հիւսիսային մասին մէջ ապսիդաձեւ մկրտութեան աւազան կառուցուած է, իսկ արեւմտեան կողմէն տաճարը լայնցուած է աւելի շատ մարդ ընդունելու համար։ Աւելի ուշ, 1950 թուականին հարաւ-արեւելեան մասին մէջ խորան աւելցուած է։ Բոլոր այդ աւելացումները կատարած են Հոլոուէյ եղբայրները (անգլերէն՝ Holloway Brothers) Դեվիսի եւ Մյուեսի ղեկավարութեան ներքոյ[1]։
Ժամանակակից իրավիճակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այժմ եկեղեցին դրամական աջակցութիւն կը ստանայ Կիւլպէնկեանի կողմէ հիմնադրուած հիմնադրամին կողմէ[1]։
Եկեղեցւոյ պահպանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եկեղեցւոյ Հոգաբարձական խորհուրդը[1].
- Հրաչ Չիլինկիրեան (Hratch Tchilingirian, PhD, նախագահ)
- Ճոն Գիւրգճեան (John Kurkjian, MA, տեղակալ)
- Գագիկ Ստեփան-Սարգսեան (Gagik Stepan-Sarkissian, PhD, քարտուղար)
- Յովնան Համբարձումեան (Hovnan Hampartsoumian, FCA, գանձապահ)
Եկեղեցւոյ հոգաբարձուները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քրիստոֆըր Արրաթոն (Christopher Arratoon)
- Լեւոն Չիլինկիրեան (Levon Chilingirian, OBE)
- Փոլ Կիւլպէնկեան (B Paul Gulbenkian, LLB)
- Գրիգոր Քինկ-Անտըրվուտ (Gregory King-Underwood)
- Սթիվ Մուրատեան (Steve Mouradian)
- Ստեփան ՅովհաննԷսօֆ (Stepan Ovanessoff)
- Արմենակ ԹոփալԵան (Armenag Topalian)[1]
Հետաքրքիր փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լոնտոնի Սուրբ Սարգիս եկեղեցին Հաղբատի վանքի զանգակատան կրկնօրինակն է։