Jump to content

Սուրբ Կարապետ եկեղեցի (Ալմաթի)

Սուրբ Կարապետ եկեղեցի, հայկական եկեղեցի Ալմա Աթայի մէջ։ Այն Հայ առաքելական եկեղեցւոյ առաջին ծուխն է Ղազախստանի մէջ։ Ալմայ Աթայի համայնքին մէջ կը գործէ կիրակնօրեայ դպրոց, աւանդոյթներու ուսումնասիրման խմբակներ, վոկալի ու պարի ստուդիաներ։

Ալմայ Աթայի Սուրբ Կարապետ եկեղեցին բացուած է 7 Հոկտեմբեր 2006-ին[1]։ Այն կառուցուած է Ղազախստանի Հանրապետութեան հայակական մշակութային կեդրոններու «Նայիրի» միութեան (նախագահ՝ Արտուշ Կարապետեան)։ Եկեղեցին օծած են Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդը եւ Հայ առաքելական եկեղեցւոյ Ռուսաստանի թեմի եպիսկոպոս Եզրաս Ներսիսեանը։ Հայաստանէն այնտեղ տեղափոխուած եւ օծուած է խաչքար։

Հայկական համայնք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ղազախստանի հայկական սփիւռքը գոյութիւն ունի 1937 թուականէն։ Ներկայիս անոր թուաքանակը չի գերազանցեր 25 հազարը (ըստ 2009-ին Ղազախստանի մէջ տեղ ունեցած մարդահամարի տուեալներուն)։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. В Казахстане открыта первая армянская церковь — «Святого Карапета»

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]