Սմոլիքաս
Լեռ | |
---|---|
Սմոլիքաս | |
Σμόλικας | |
Սմոլիքաս լեռ, գագաթը | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Իփիրոս |
ԲԾՄ | 2637մ․ մ |
Սմոլիքաս (յուն․՝ Σμόλικας)․ Փինտոս լեռնաշղթային հսկայ լեռներէն մին։Յունաստանի երկրորդ բարձր լեռն է (Ողիմպոսէն ետք), 2637մ․ բարձրութեամբ։ Կը գտնուի Իոանինա նահանգին հիւսիսային մասին եւ Ղրեվենոն նահանգին արեւմտեան մասին։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սմոլիքասին վրայ կը գտնուին Յունաստանի ամենալեռնոտ գիւղերը, ինչպէս օրինակ՝ Սամարինա, Սմիքսի, Ֆուրքա, Փատես, Փալիոսելի եւ ուրիշ։
Սմոլիքասէն կը բխին Ալիաքմոնաս գետին հարկատուները․ Վենեդիքոս եւ Ղրեվենիոդիքոս։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սմոլիքաս պատուած է հարուստ բուսականութեամբ։ Անտառները բաղկացած են մասնաւորաբար սեւ շոճիի, «ռոպոլօ»ի (պոզնեան շոճի), փեկոնի ծառերէ, ինչպէս նաեւ զանազան դիւրաթափ ծառերէ։
Ժողովրդական լեռնագնացութիւնները դէպի Սմոլիքասին գագաթը կը կատարուին արեւելքէն՝ Սամարինայէն, հիւսիսէն՝ Այիա Փարասքեւիէն եւ հարաւէն՝ Փալիոսելի եւ Փատեսէն։
Գլխաւոր գագաթներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ունի շատ գագաթներ որոնք 1600 մեթրէն բարձր են։ Անոնք են՝ Մոսիա (2610), Քուցուրօ (2318), Քափեթան Ցեքուրա (2253), Պողտանի կամ Վուզի (2239), Ալողոթոփոս (2230), Փալիոսրուկի (2221), Միսորահի (2217), Տալիափոլի (2077), Փեթրա Կակարանծա (2045), Սմիլիանի (2014), Սքուրծա (1799), Անիցա (1700), Քիրքորի (1860), Զեքիրի (1700), Թապուրի (1878), Ղիֆթիսա (1752), Փրոֆիթիս Իլիաս Ֆուրքաս (1650), Քլեֆթիս (1846)։