Սհինոնիսի
Արտաքին տեսք
| Ժայռակղզի | |
|---|---|
| Սհինոնիսի | |
| Σχινονήσι Σύρου | |
|
Սհինոնիսի՝ նկարի ձախին, Ակաթոփես ծովափին (Սիրոս) դիմացի կղզիակը | |
| Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, Սիրոս |
| Բնակչութիւն | 0 (2011) մարդ |
| Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Սհինոնիսի (յուն․՝ Σχινονήσι Σύρου), Էգէական ծովու անբնակ կղզիակ, Սիրոս, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնուի Սիրոս կղզիին հարաւ-արեւմուտքը։ Ըստ 2011-ի մարդահամարին, անբնակ կղզի է․ 2001-ին ունէր 18 բնակիչ։
Սհինոնիսի կը պատկանի Սիրոսի Փոսիտոնիա քաղաքապետութեան։ Կղզիակը յայտարարուած է բնական գեղեցկութեամբ վայր։ Ունի փոքր աւազոտ ծովափ մը։ Անոր մօտ կը գտնուի Սթրոկիլօ անբնակ կղզիակը։
Կղզիին վրայ յայտնաբերուած են Ք․Ա․2800 - 1500 բնակութեան հետքեր։ Այսօր սակայն անոր միակ բնակիչներն են նապաստակներն ու ծիծեռնակները։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Սհինոնիսի, Սիրոս(յունարէն)
- ↑ «Սհինոնիսի, Քիքլատես(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2025-02-23-ին։ արտագրուած է՝ 2023-08-19
- ↑ Սհինոնիսի կղզիակ, Սիրոս․ քարտէս ու տեղեկութիւններ(յունարէն)
- ↑ «2001-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-08-19-ին։ արտագրուած է՝ 2023-08-19
- ↑ «2011-ի մարդահամար»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-08-19-ին։ արտագրուած է՝ 2023-08-19