Սիքինոս
Կղզի | |
---|---|
Սիքինոս | |
Սիքինոս, Քիքլատես | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 41,676 քմ² |
ԲԾՄ | 552 մեթր |
Բնակչութիւն | 260 մարդ, (2011) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 840 10 |
Պաշտօնական կայքէջ | sikinos.gr |
Սիքինոս (յուն․՝ Σίκινος ), Էգէական ծովու կղզի, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնուի Իոս եւ Ֆոլեղանտրոս կղզիներուն միջեւ։ Մաս կը կազմէ Թիրա Շրջանային Միաւորին։ Տեղացիները Սիքինիոթես կը կոչուին։ Գլխաւոր բնակավայրն է (մայրաքաղաք) Հորա* կամ Սիքինոս։ Բնակչութեան թիւն է 260։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Աշխարհակագրական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածութիւնն է 41,676 քլ․², իսկ կղզիին ծովեզրն է 40 քլ․։ Սիքինոսին շուրջը կը գտնուին հետեւեալ կղզիները․ հիւսիս-արեւմուտք՝ Ավոլիատա, Այիոս Եորղոս եւ Քարտիոթիսա, իսկ հարաւ-արեւմուտք՝ Քալողերոս, որ իր կարգին շրջախատուած է փոքր ժայռակղզեակներով։ Բոլորը միասին կը կազմեն Սիքինոս քաղաքապետութիւնը, 42,507 քլ․² տարածութեամբ, իսկ բնակչութեան ընդհանուր թիւը 273 է։ Գլխաւոր լեռներն են՝ Թրուլոս 553 մ․, Այիոս Մամաս 549 մ․, Այիա Մարինա 450 մ․ եւ Ֆրուտի թու Մոնասթիրիու 350 մ․՝ ուր կը գտնուի նաեւ Հրիսոփիղի վանքը։ Կղզիին հարաւ-արեւելեան կողմը կը գտնուի Ալոփրոնիա ծոցը եւ նաւահանգիստը։
Տեղական արտադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակիչները հողագործ, հովիւ, ձկնորս, մեղրագործ եւ պանրագործ են։ Կղզին կը յատկանշեն յատկապէս վարունգի եւ լուբիայի «ամպելոֆասուլօ» տեսակին արտադրութիւնները։ Արտադրուած ձէթը, քացախը եւ գինին կը գոհացնեն տեղական կարիքները։
Առասպել
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ յունական առասպելին, կղզին անունը առած է Լիմնոսի Թոանտաս թագաւորին տղուն՝ Սիքինոս, անունը։ Ըստ Փլինիոս եւ Ստեփան Բիւզանդացի պատմաբաններուն կղզիին հին անունը «Ինոի» Οινόη եղած է («ինոս»՝ οίνος=գինի)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Նկար Իոսի Եալոս նաւակայքէն․ հորիզոնին՝ Սիքինոս
-
Սիքինոսի հարաւային մասը
-
Սիքինոս, լեռնային մասը
-
Սիքինոս
-
Սիքինոս նկարուած Իոս կղզիէն
-
Քասթրօ․ Սիքինոս
-
Քասթրօ
-
Այի Անարղիրի
-
Զո՜ոտոհու Փիղիս վանք
-
Սիքինոս․ Հորա
-
Սիքինոս
-
Սիքինոս, արեւամուտ
[1] [2] [3] [4] [5] [6] [7][8]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Սիքինոս քաղաքապետութիւն -Կղզին(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-15-ին։ արտագրուած է՝ 2022-02-15
- ↑ e-kyklades.gr - Սիքինոս
- ↑ odysseus.culture - Բիւզանդական Սիքինոս(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Տեսերիզ․ Սիքինոս
- ↑ 2011-ի մարդահամար(յունարէն)
- ↑ Ֆոլեղանտրոս եւ Սիքինոս․ աշխարհակագրական տեղեկութիւններ(յունարէն)
- ↑ Սիքինոս, Քինիոթի Մարիա, 25-4-2005(յունարէն)
- ↑ «androsportal - 2011-ի մարդահամարը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-02-ին։ արտագրուած է՝ 2022-02-15