Jump to content

Սիւզի Կենտիկեան

Սիւզի Կենտիկեան
Անձնական տեղեկութիւն
Սեռ` իգական[1]
Մասնագիտացում` բռնցքամարտիկ
Երկիր`  Խորհրդային Միութիւն,  Հայաստան և  Գերմանիա
Ծննդեան ամսաթիւ` 11 Սեպտեմբեր 1987(1987-09-11)[2] (38 տարեկան)
Ծննդավայր` Երեւան, Խորհրդային Միութիւն[1]

Սիւզաննա Լեւոնի Կենտիկեան (գերմաներէն՝ Susianna "Susi" Kentikian, 11 Սեպտեմբեր 1987(1987-09-11)[2], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][3]), Գերմանիոյ մէջ բնակող հայազգի բռնցքամարտիկ։

Սիւզաննա Կենտիկեանը ծնած է 1987 թուականին Հայաստան։ 90-ականներու սկիզբը Խորհրդային Միութեյան փլուզումէն յետոյ Հայաստանը կը գտնուէր ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մէջ:

1992 թուականին ստեղծուած իրավիճակէն մեկնած, երբ Սիւզին 5 տարեկան էր, իր ընտանիքը հայրենիքը լքելու որոշում կայացուց։

Հինգ տարեկանին Սիւզիին ընտանիքը կը տեղափոխուի Գերմանիա եւ 1996 թուականին կը հաստատուի Համպուրկ:

Կենտիկեանը իբր արհեստավարժ բռնցքամարտիկ մուտք գործած է 2005 թուականին, պայմանագիր կնքելով «Spotlight Boxing» կազմակերպութեան հետ։

Կենտիկեան WBA, WBO եւ WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի ախոյեան եղած է գերթեթեւ ծանրութեան կարգին մէջ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 Deutsche Nationalbibliothek Record #143858548 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. Susi Kentikian. Boxrec.com.
  4. (հայերեն) Սյուզի Կենտիկյան, 2024-10-06, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6%D5%AB_%D4%BF%D5%A5%D5%B6%D5%BF%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10123866, վերցված է 2025-11-06

Արտաքին Յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]