Սիմոն Սեղբոսեան
Արտաքին տեսք
Ծնած է | 1850 |
---|---|
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 27 Մարտ 1917 |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահուան պատճառ | Ժանտախտ |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Աշխատավայր | Սուրբ Փրկիչ Ազգային հիւանդանոց |
Սիմոն Սեղբոսեան (1850, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 27 Մարտ 1917, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է մօտաւորապէս 1850 թուականին Կ. Պոլսոյ՝ ասիական կողմի, Սկիւտար թաղամասին մէջ։ 1874 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։ 1880-1890-ական թուականներուն Կ. Պոլսոյ Սուրբ Փրկիչ ազգային հիւանդանոցին մէջ իբրեւ բժիշկ աշխատած է։ 1904 թուականի դրութեամբ Կ. Պոլսոյ Բերա թաղամասին մէջ աշխատած է իբրեւ բժիշկ։
Մահացած է 1917 թուականի Մարտ 27-ին, ժանտախտէ՝ մօտ 67 տարեկան հասակին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Սթանպուլ, 1940։
- Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։