Սերկէյ Լազարեւ

Jump to navigation Jump to search
Սերկէյ Լազարեւ
ESC2016 - Russia Meet & Greet 08 (crop).jpg
Հիմնական տվեալներ
Ծնած է 1 Ապրիլ 1983(1983-04-01) (36 տարեկան)
Մոսկուա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Երկիր Flag of Russia.svg Ռուսիա
Ժանրեր փոփ երաժշտութիւն
Մասնագիտութիւն դերասան, օփերային երգիչ, երաժիշտ, երգիչ, հաղորդավար, հեռուստահաղորդավար, պարող
Երգչաձայն տենոր եւ լիրիկական տենոր
Գործիքներ վոկալ եւ դաշնամուր
Լեյբլ Universal Music Group եւ Sony Music
Շրջանաւարտ Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմիական Թատրոն
ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Պարգեւներ Բյուրեղապակյա Տուրանդոտ Չայկա
Ցանցային կայք sergeylazarev.ru

Սերկէյ Վյաչեսլաւովիչ Լազարեւ (ծն.՝ 1 Ապրիլ 1983(1983-04-01), Մոսկուա, Ռուս երգիչ, թատրոն եւ նկարահանութեան դերասան: Ռուսիոյ ներկայացուցիչն է 2016Եւրատեսիլ Երգի Մրցոյթին:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սերկէյ Լազարեւը ծնած է 1983 թուականի Ապրիլ 1-ին Մոսկուայի մէջ: Չորս տարեկանէն զբաղած է մարմնամարզութեամբ: Ծնողքը Վիաչեսլաւ Իւրիի եւ Վալենթինա Վիքթորի Լազարեւները ամուսնալուծուած են, երբ ան տակաւին փոքր էր, եւ անոր իր եղբօր Փաւելի հետ դաստիարակած է մայրը[1]: Աստիճանաբար Լազարեւը դադրեցուցած է այցելութիւնը մարզական բաժամունքներուն եւ շարունակած է մասնակցութիւններով տարբեր մանկական երաժշտական համոյթներու մէջ: 9-էն մինչեւ 11 տարեկան երգիչը կ'երգէր Վլատիմիր Լոքթեւայի անուան համոյթին մէջ՝ իր եղբօր հետ միասին: Այդ նոյն ժամանակ խաղցած է ան Պորիս Փոսկովսկիի անուան թատրոնին մէջ: 1995 թուականին դարձած է "Непоседы" անսամպլի մասնակիցներէն մէկը: "Непосед" կազմիմ մէջ մասնակցած է յայտնի հեռուստատեսային ծրագիրներու մէջ ու փառատօններու մէջ: Նոյն թուականին նկարահանուած է հեռուստատեսային ծիծաղային "Ամսագիրին Մէջ - Ералаш" մէջ:

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]