Սերիֆոս
Կղզի | |
---|---|
Սերիֆոս | |
Երկիր | Յունաստան[1] |
Տարածութիւն | 74,331 քմ² |
ԲԾՄ | 140 մեթր |
Բնակչութիւն |
364 մարդ (2011), 333 մարդ (2021), 360 մարդ (2001), 967 մարդ (1951)[2] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 840 05 |
Պաշտօնական կայքէջ | serifos.gr |
Սերիֆոս (յուն․՝ Σέριφος), Էգէական Ծովուն Քիքլատես կղզեխումբին արեւմտեան կողմը գտնուող կղզի, Քիթնոս եւ Սիֆնոս կղզիներուն միջեւ։ Նաւակայքն է Լիվատի։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայրաքաղաքն է Հորա կամ Սերիֆոս, կառուցուած է 200 մ․ բարձրունքի վրայ։ Ուրիշ գիւղեր են՝ Քութալաս, Մեղալօ Լիվատի, Քետարհոս եւ Եանեմա։ Ամենաբարձ գագաթն է Թուրլոս՝ 585 մ․։
Տարածութիւնն է 75,207 քռ․քմ․ եւ բնակչութեան թիւն է՝ 1․402։ Անբերի կղզի է։ Ունի 42 գեղեցիկ ծովափներ։ 19-րդ դարուն կը զարգանայ շնորհիւ հանքային շահագործման։
Պատմական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հին արձանագրութիւններ կը վկայեն թէ կղզիին առաջին բնակիչները եղած են Թեսալիայէն Էոլիսները եւ աւելի ուշ Աթէնքէն կը հասնին Իոնեսները։ Մետաղի (երկաթ եւ պղինձ) հանքեր կային հնագոյն ժամանակներէն եւ անոնց շահագործումը սկսած է Ք․Ա․ 3-րդ հազարամեակէն։
Հին բնակիչները կը պաշտէին Փերսէան (ըստ առասպելին Արղոսին Աքրիսիօ թագաւորը Տանայի դուստրը անոր Փերսէա մանուկին հետ Սերիֆօ կ՛ աքսորէ) եւ Մետուսան (3 ծովանուշներէն մէկը)։
Սերիֆօ գտնուած են Ք․Ա․ 6-րդ դարու հին դրամներ, որոնք կը պատկերացնեն Փերսէա, Մետուսային գլուխը եւ կամ սերիֆիօ գորտը*։
Սերիֆիօ գորտ․ հին գրագէտներուն մօտ արձանագրուած է թէ Սերիֆոյին գորտերը անձայն են․ սերիֆիոս գորտ (=յուն․՝ βάτραχος) σερίφιος βάτραχος։ Կ՛ ենթադրուի թէ անկէ եկած է ասացուածքը Սերիֆոյին գորտը βάτραχος εκ Σερίφου անձայն մարդոց համար։
հռոմէական շրջանին, կղզին աքսորի վայր է։ Թիպերիոս կայսր հոն կ՛ աքսորէ Քասիուս Սեվիրոսին։
Բիւզանդական եւ Օսմանեան շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սերիֆոս կղզիին պատմութիւնը այս ժամանակաշրջաններուն նոյնն է Քիքլատեսի պատմութեան հետ․ (Տե՛ս բուն արձանագրութիւն Քիքլատես, միջնադար[3])։
Նորագոյն եւ ժամանակակից շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մետաղի հանքերու բանուորներուն գործադուլը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]19-րդ դարավերջերուն կը սկսի կղզիին մետաղանքերուն շահագործումը։ Սերիֆոսի տնտեսութիւնը կը զարգանայ եւ բնակչութեան թիւնը կը կրկնապատկուի մանաւանդ 1880 - 1910 տարիներուն․ բանուորներ կը հասնին Քիքլատեսի կղզիներէն։ 1915-ին, մետաղի գիներու տակնապը կ՛ ազդէ արտադրութեան եւ հանքերը շահագործող ընկերութիւնը անկարող է դիմագրաւել հարցը։ Աշխատանքի պայմանները վատ են եւ բանուորներու արկածները յաճախակի։ 1916 Օգոստոսին բանուորները գործադուլ կը սկսին Մեղալօ Լիվատի վայրը․ կը պահանջեն աշխատանքի պայմաններու եւ աշխատավարձի բարելաւում։ Անզիջող ընկերութեան դէմ, բանուորները նաւահանգիստը կը գրաւեն եւ 20 օր կ՛ արգիլեն նաւերը մետաղը բեռցնեն։ 21 Օգոստոսին ոստիկանութիւնը կը կրակէ գործդուլ ընող բանուորներուն վրայ եւ 4 հոգի կը սպաննուին։ Բանուորները կը հակադարձեն ու կը յարձակին քարերով եւ փայտերով։ 1925-ին ութ ժամուան աշխատանքը կը գործադրուի (1920-ին յունական կառավարութեան որոշումն է)։ Մետաղի հանքերը 1963-ին վերջնականապէս կը փակուին մետաղամթերքի սպառման պատճառով։
Մեղալօ Լիվատիին շրջանը 1916-ի գործադուլին զոհուած բանուորներուն յիշատակին համար յուշարձան զետեղուած է։
2016-ին, յատուկ ձեռնարկներով յիշատակուեցաւ մետաղահանքերու բանուորներու գործադուլին 100-ամեակը։
2004-ին կը կառուցուի Սթենոյի ջրամբարը, գոհացնելու համար բնակիչներուն (բնակութեան, անասնապահութեան եւ հողագործութեան) ջրամատակարարման հարցը։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զբօսաշրջիկութիւնը բաւական զարգացած է, կղզիին գլխաւոր եկամուտն է։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Դէպի Սերիֆօ
-
Հորա
-
Հորա․ դէպի Քասթրօ
-
Հորա, Քասթրօ
-
Քաթօ Հորա․ Հորային վարի մասը
-
Հորա․ էվակելիսթրիա եկեղեցին, կառուցուած 1910-ին
-
Հորա
-
Սերիֆոյին նաւակայքը
-
Լիվատի
-
Մեղա Լիվատի
-
Սերիֆոսի փարոսներէն
-
Հորա․ Քասթրօ հին միջնաբերդի ճարտարապետական նմոյշներէն
-
Հորա․ Քասթրօ հին միջնաբերդի ճարտարապետական նմոյշներէն
-
Սերիֆոսին ծխանները
-
Դէպի Քասթրօ
-
Քութալա․ մետաղներու բեռցման կամուրջ
-
Այիա Վարվարա
-
Այիոս Աթանասիոս
-
Այիոս Իոանիս թէոլողոս, Քասթրօ
-
Այիոս Գոստանդինոս
-
Յիսուսի եկեղեցին, Քասթրօ, Հորա եւ վարը՝ Լիվատի
-
Այիոս Սոսթիս
-
Թաքսիարհոն վանք
-
Հնագիտական թանգարան, 1912 կառուցուած
-
Ժողովրդագրական թանգարան
-
Սերիֆոսի սպիտակ աշտարակները
-
Ջաղացք
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Քիքլատես#Մինջնադար
- ↑ Մետաղագործութիւն Սերիֆօ հնագոյն տարիներուն,Փեթրոս Ծեֆերիս 28-8-2017(յունարէն)
- ↑ Սերիֆոս կղզի(յունարէն)
- ↑ Սերիֆոյին մետաղահանքերը․․ յիշատակներ, Սթեֆանոս Էքսատաքթիլոս, 24-4-2016(յունարէն)
- ↑ Սերիֆոս 2016․ 1 դար մետաղահանքերու բանուորներու գործադուլէն, 5-9-2016(յունարէն)
- ↑ Սերիֆոս(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փերսէաս(յունարէն)
- Մետուսա(յունարէն)
- Յունաստանի 2011-ի մարդահամարը(յունարէն)