Jump to content

Սելենա Կոմէզ

Սելենա Մարի կոմէզ
Ծննդեան անուն անգլերէն՝ Selena Marie Gomez
Ծնած է 22 Յուլիս 1992
Ծննդավայր Թեքսաս
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Mexican Americans?[1] և իտալական ծագումով ամերիկացի?[2]
Մայրենի լեզու ամերիկեան անգլերէն
Կրօնք Կաթոլիկութիւն[3]
Երկեր/Գլխաւոր գործ Բարնին և ընկերները?, Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին?, Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր?, Ուեյվերլի Փլեյսի կախարդները?, Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում?, Ռամոնա և Բիզուս? և Էմիլիա Պերես?
Տեսակ փոփ երաժշտութիւն, Պարային փոփ, էլեկտրոփոփ?, Փոփ ռոք, Ժամանակակից «Ար եւ Պի» և PBR&B?
Մասնագիտութիւն Երգչուհի-Դերասանուհի
Աշխատավայր Եունիսեֆ
Վարած պաշտօններ ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան
Անդամութիւն Selena Gomez & the Scene?
Ամուսին Բենջամին Լևին?[4]
Ծնողներ հայր՝ Ricardo Joel Gomez?, մայր՝ Մենդի Թիֆի?[5]
Կայքէջ selenagomez.com
Ստորագրութիւն

Սելենա Մարի Կոմէզ (անգլերէն՝ Selena Gomez, 22 Յուլիս 1992), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, արտադրող եւ տարազներու ձեւաւորող։ Մեծ ճանաչում ձեռք բերած է Տիզնի կայանի (Disney Channel) «Ուեյվըրլի Փլեյսի Կախարդները» (Wizards of Waverly Place) հաղորդաշարին, ուր հանդէս կու գայ Ալեքս Ռուսսոի դերով եւ կը դառնայ «Էմմի» մրցանակաբաշխութեան (Emmy award) յաղթող։ Հետագային նկարահանուած է նաեւ այլ ժապաւէներու մէջ։ Գլխաւոր դերով հանդէս կու գայ «Պատմութիւն մը եւս Մոխրիկի Մասին» (Another Cinderella Story), «Ուեյվըրլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) եւ «Արքայադուստրերու պաշտպանութեան ծրագիր» (Princess Protection Program) ժապաւէներուն մէջ։ Ան խաղացած է «Ռամոնա եւ Պիզըս» (Ramona and Beezus) թատերական ժապաւէնի գլխաւոր դերը, որ իր առաջին ելոյթն էր թատերական ժապաւէնի մէջ։

Իբրեւ ասպարէզ ընտրեց երաժշտութիւն։ Սելենա Կոմէզը հիմնադիրն ու երգիչն է Selena Gomez and the Scene փոփ խումբին, որ կը հրապարակէ RIAA/Recoring Industry Association of America -ի ոսկէ վկայագիրի արժանացած երկու ալպոմներ՝ «Kiss and Tell» եւ «A Year Without Rain»։ «Selena Gomez and the Scene» խումբը հրապարակած է նաեւ RIAA/Recording Industry Association of America-ի կողմէ Բլադին վկայագիրի արժանացած երկու երգեր՝ "Naturally" եւ "Who Says"։ 2011-ին խումբը ԱՄՆ-ուն մէջ կը վաճառէ շուրջ 1,354,000 ալպոմներ։ Կոմէզը մասնակցած է «Փերի» ("Tinker Bell"), «Պատմութիւն մը եւս Մոխրիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), եւ "Shake it up" ժապաւէններուն երգերուն ստեղծմանը մէջ։ 2008-ին Սելենա Կոմէզը կը նշանակուի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

Կոմէզ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ձեռնարկին՝ Նյու Յորք, 2012
  • 17 Սեպտեմբեր 2010-ին «Hollywood Records» ձայնագրման աշխատանոցին մէջ կը հրապարակէ իր «A Year Without Rain» ալպոմը, որ հետագային՝ Յունիս 2011-ին ստացած է ոսկէ վկայագիր։ Ալպոմը առաջին շաբաթէն կը վաճառուի 66 հազար օրինակներով։
  • 21 Յունիս 2011-ին «Hollywood Records» ձայնագրման աշխատանոցին մէջ հրապարակեց «When the Sun Goes Down» ալպոմը:

Առաջին շաբաթէն կը վաճառուի 78 հազար օրինակներով, իսկ ԱՄՆ-ու մէջ 671 հազար օրինակներով։

  • 23 Յուլիս 2013-ին «Hollywood Records» ձայնագրման աշխատանոցին մէջ հրապարակեց յաջորդ՝ «Stars dance» ալպոմը, առաջին շաբաթէն կը վաճառուին 97 հազար օրինակներ։
  • 24 Նոյեմբեր, 2014-ին դարձեալ՝ «Hollywood Records» ձայնագրման աշխատանոցին մէջ հրապարակեց «For You» ալպոմը։ Հոկտեմբեր 2015-ին երգչուհին կը հրապարակէ իր «Revival» կոչուող ալպոմը[6], որ ամերիկեան Billboard 200 սիւնակին առաջին շաբաթէն իսկ առաջին հորիզոնականը գրաւեց [7]։ Այդ ալպոմի «Good for You» եւ «Same Old Love» երգերը դարձան համաշխարհային։

Երիտասարդ Տարիներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սելենա Կոմէզը ծնած է Յուլիսի 22, 1992-ին Կրանտ-Փրեյրի մէջ (Թեքսաս նահանգ, ԱՄՆ) Մենտի Գորնեդի եւ Ռիքարտո Կոմէզի ընտանիքին մէջ։ Սելենայի հայրը լատինօ-ամերիկացի է, իսկ մայրը իտալօ-անգլիացի։ զայն կը կոչեն Սելենա ի պատիւ այդ ժամանակներու յայտնի երգչուհի Սելենայի։

Կոմէզը իր դերասանական ասպարէզը սկսած է 10 տարեկանին՝ խաղալով «Պարնին եւ ընկերները» մանկականժապաւէնը, ուր խաղացած է այժմ յայտնի եւ տաղանդաւոր երգչուհի-դերասանուհի Տեմի Լովադոի հետ։

Սկավառակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխատանոցային ալպոմներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «Stars Dance» (2013)
  • «Revival» (2015)
  • «Rare» (2020)

Հաւաքածու ալպոմներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «For You» (2014)
  • «Another Cinderella Story» (2009)

Դերակատարումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ԹիվԺապաւէնի անունԲնօրինակի անուանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
1992Պարնին եւ ԸնկերներըBarney & FriendsGiannaսերիալ,
Երաժշտական,
Կատակերգութիւն,
Ընտանեկան
Սթիվ Ֆելդման
եւ ուրիշներ
2003Լրտեսներու երեխաները 3: Խաղը աւարտված էSpy Kids 3-D։ Game OverՋրային այգու աղջիկըՖանտաստիկ,
Ընտանեկան
Ռոբերտ ՌոդրիգեսԱնթոնիո Պանտերաս,
Գարլա Գուջինո,
Ալեքսա Վեկա,
Տերիլ Սաբարա,
Սիլվեսթըր Սթալոն,
Չիչ Մարին,
Դենի Տրեհո,
Սթիվ Բուշեմի,
Ճորճ Քլունի,
Էլայջա Վուդ,
Սալմա Հայեկ
2005 - 2008Զաքի եւ Քոտիի քաղցր կեանքըThe Suite Life of Zack and CodyԳվենսերիալ,
Կատակերգութիւն,
Ընտանեկան
Ռիչարտ Քորըլ
եւ ուրիշներ
2005Տեխասյան ռենջեր Ուոքերը. Փորձութիւն կրակովWalker, Texas Ranger։ Trial by FireՋուլիՄարտականԱարոն ՆորիսՉաք Նորիս
2006Պրէյն ԶափփդBrain ZappedԷմիլի Կրէյս ԿարսիաԿարճ ժապաւէն,
Ընտանեկան
Ֆլուետ Ճորճ Կարսիա
2006 - 2011Հանա ՄոնթանաHannah MontanaՄիխայիլասերիալ,
Կատակերգութիւն,
Ընտանեկան,
Երաժշտական
Ռիջըր Քրիստիանսոն
եւ ուրիշներ
2007ԱրվինArwin!ԱլեքսաԿատակերգութիւն,
Ընտանեկան
Ռիչարտ Քորըլ
2007 - 2012Ուեյվերլի փլեյսի կախարդներըWizards of Waverly PlaceԱլեքս Ռուսսոհաղորդաշար,
երեւակայական,
Կատակերգութիւն,
Ընտանեկան
Վիքթոր Գոնզալեզ
եւ ուրիշներ
2007Ինչի՞ մասին կը մտածէ ՍթիվինWhat's Stevie Thinking?Սթիվի Սանչեսմանուկներու ժապաւէն
2008ՀորթոնHorton Hears a Who!Հելկա (հնչիւնաւորում)Մանուկներու ժապաւէն
Կատակերգութիւն,
Ընտանեկան
Ջիմի Հեյրուորդ,
Սթիվ Մարտինո
Ճիմ Քերրի,
Սթիվ Կարել
2008Պատմութիւն մը եւս Մոխրիկի ՄասինAnother Cinderella StoryՄերի ՍանթյակոԵրաժշտական,
Սիրային,
Կատակերգութիւն
Տեյմոն Սանդոստեֆանո
2008Քաղցր Կեանքը Տախտակամածի ՎրայThe Suite Life on DeckԱլեքս Ռուսոհաղորդաշար,
Մարտական,
Կատակերգութիւն,
Արկածային,
Ընտանեկան
Ռիչարտ Քորըլ, ...
2009Արքայադուստրերու պաշտպանութեան ծրագիրPrincess Protection ProgramՔարթըր ՄարսոնԿատակերգութիւն,
Ընտանեկան
Էլիսոն Լիդի
2009Ուեյվերլի Փլեյսի կախարդները: ժապաւէնըWizards of Waverly Place։ The MovieԱլեքս ՌուսոԵրեւակայական,
Կատակերգութիւն,
Ընտանեկան
Լեւ Լ. Սբիրո
2009Կախարդները Հաննա Մոնթանայի հետ տախտակամածի վրայWizards on Deck with Hannah MontanaԱլեքս ՌուսոԿատակերգութիւն,
Ընտանեկան
2009Արթուրը եւ Մալդազարտի ՎրեժըArthur et la vengeance de MaltazardՍելենիա (հնչիւնաւորում)Մանուկներու շարժանկար,
երեւակայական,
Ընտանեկան
Լյուք Պենսոն
2010Ռամոնա եւ ՊիզըսRamona and BeezusՊիզըս ՔուիմպիԿատակերգութիւն,
Ընտանեկան
Էլիզապեթ ԱլենՃօուի Քինկ
2010Արթուրը եւ Երկու Աշխարհներու ՊատերազմըArthur et la guerre des deux mondesՍելենիա (հնչիւնաւորում)Մանուկներու ժապաւէն
երեւակայական,
Ընտանեկան
Լյուք Պենսոն
2011Մոնթէ ԳառլօMonte CarloԿրէյս Պենեթ / Քորդելիա Ուինթրոփ ՍքոթՍիրային,
Կատակերգութիւն
Թոմաս Բեզուչա
2012Կապոյտի հիսուն երանգներFifty Shades of BlueԿարճ ժապաւէն,
Կատակերգութիւն
Լորին Կան,
Լաուրեն Պալմիքիանո
2012Պարնի. Ամէն ինչ ընդդիմադիրներու մասինBarney։ All About OppositesՋիաննաԸնտանեկանՖրեդ Հոլմզ
2012Գարնանային ԱրձակուրդներSpring BreakersՖեիթԿատակերգութիւն,
Արկածային
Հարմոնի Կորին
2012Տրանսիլվանիա հիւրանոցHotel TransylvaniaՄեւիս (հնչիւնաւորում)[[Մանուկներու ժապաւէն,
երեւակայական,
Ընտանեկան
Ջենիդի ՏարտակովսկիԱտամ Սենտլըր,
Սթիվ Բուշեմի
2012ԵրկրաշարժAftershockՍարսափՆիքոլաս Լոփէզ
2013Կերակրեցէք ՇունըFeed the DogՆինա ՓենինգթոնԿատակերգութիւնԹիմ ԳարիկՀեզըր Կրիմ
2013ՓախուստGetawayԵրեխաՄարտական,
Կատակերգութիւն
Ճոն Վոյտ
ԹիվԺապաւէնի անունԲնօրինակի անուանումը
2008Տեմիի եւ Սելենայի ժապաւէնը(հաղորդաշար)The Demi and Selena Show

Ծանոթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]