Սարգիս Տիրանեան
Սարգիս Տիրանեան | |
---|---|
Ծնած է | 17 Փետրուար 1859 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 20 Յունուար 1938 (78 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա |
Քաղաքացիութիւն |
Ֆրանսա Օսմանեան Կայսրութիւն |
Ուսումնավայր | Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց |
Տեսակ | դիմապատկեր, Բնանկար եւ Մերկ պատկերներ |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Սարգիս Տիրանեան (17 Փետրուար 1859, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 20 Յունուար 1938, Փարիզ, Ֆրանսա) հայ արեւելագէտ, գեղանկարիչ[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սարգիս Տիրանեան ծնած է 1854 թուականին, Պօլիս: 1875 թուականին, գեղարուեստական ուսումը կը ստանայ Ֆրանսացի արուեստագէտ՝ Փիէր Տիսէյր Կիւլմենթի հնարաւորութեամբ[2]: 1883 թուականին, անոր նկարչութիւնը՝ «Կախարդուհի»-ն կը ցուցադրուի Ապտուլլահ եղբայրներուն լուսանկարչութեան ցուցահանդէսին մէջ, Պէյօղլու: Այս ցուցահանդէսի իր շահերով ան կը ճամբորդէ Փարիզ ուր կ'աշխատի Ժան Լէոն ժերոմի արուեստանոցին մէջ: 1883 եւ 1884 թուականներուն ընթացքին Օսմանեան Կայսրութիւնը զայն կը նուիրէ «Մէժիտիէ» մրցանակը եւ 1887 թուականէն սկսեալ Օսմանեան Կայսրութեան Դաստիարակութեան նախարարութիւնը Սարգիս Տիրանեանին ամսական վարձք մը կը հատուցանէ: 1889 թուականին ան ուսումը կը ստանայ ու կ'աւարտէ Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոցէն: Մինչեւ 1910 թուական ան մասնակցութիւն կը բերէ Ֆրանսական ցուցահանդէսներէ ներս[3]: 1892 եւ 1900 թուականներուն ընթացքին, ան մրցանակներ կը շահի Փարիզի միջազգային ցուահանդէսներուն մէջ:
Սարգիս Տիրանեան կը մահանայ Փարիզ, 1938 թուականին:
Ներկայիս, անոր նկարչութիւններն ու գործերը կը գտնուին Հայաստանի Ազգային Պատկերասրահէն ներս[4][5]:
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens.Le Caire, 1959.
- «Մոխրաման»
- «Լեռը...նաւուն վրայ...»
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Thornton Lynne (1994)։ Women as Portrayed in Orientalist Painting (անգլերեն)։ www.acr-edition.com։ ISBN 978-2-86770-084-2
- ↑ Shaw Wendy MK, խմբգր․ (2011)։ Ottoman Painting։ I.B.Tauris։ ISBN 978-1-84885-288-4
- ↑ Garo. Kürkman, (2004)։ Armenian painters in the Ottoman empire : 1600-1923։ Matusalem publ։ ISBN 975-92015-3-4։ OCLC 728785254
- ↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ արտագրուած է՝ 2022-04-22
- ↑ 1895-1967. Dʹznuni, D. M. (Daniel Martini), (1977)։ Հայ կերպարվեստագետներ : (համառոտ բառարան)։ "Luys" Hratarakchʻutʻyun։ OCLC 24811863