Սարգիս Ճէպէճեան
| Սարգիս Ճէպէճեան | |
|---|---|
| Ծնած է | 1864[1] |
| Ծննդավայր | Եոզղատի գաւառ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 1920[1] |
| Մահուան վայր | Հաճըն, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ֆետայի |
Սարգիս Ճեպեճեան (1864[1], Եոզղատի գաւառ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 1920[1], Հաճըն, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1]), հայ ռազմական գործիչ։
Հաճընի 1920 թուականի ինքնապաշտպանական մարտերուն (տես Հաճընի հերոսամարտ 1920) մասնակից եւ հրամանատար։ 1914 թուականի վերջը զօրակոչուած է թրքական բանակ եւ ուղարկուած Կովկասեան ռազմաճակատ։ Երբ սկսած են հայ զինուորներու նկատմամբ թրքական հալածանքներն ու անոնց զանգուածային բնաջնջումը, Ճէպէճեանը փախած է բանակէն եւ անցած ռազմաճակատի գիծը։ 1918 թուականին մտած է Անդրանիկի կամաւորական ջոկատին մէջ եւ մասնակցած՝ բազմաթիւ մարտերու։ 1919 թուականի սկիզբը մեկնած է Կ․ Պոլիս, հոնկէ՝ Կիլիկիա։ 1920 թուականին նշանակուած է Հաճընի ինքնապաշտպանութեան ուժերու հրամանատար։ 1920 թուականի մարտին քեմալական 20 հազար զօրքերը պաշարած են Հաճընը։ Անհաւասար մարտի մէջ Ճէպէճեանը ծանր վիրարաւորուած է եւ խուսափելով գերի բռնուելէն, վերջին գնդակով ինքնասպան եղած։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.