Սահակ Գ․ Բագրատունի
Սահակ Գ․ Բագրատունի | |
---|---|
Մահացած է | 761[1] կամ 772[2] |
Մասնագիտութիւն | գերիշխան |
Ծնողներ | հայր՝ Բագրատ Բագրատունի?[2][1] |
Երեխաներ | Աշոտ Բագրատունի?[2][1] |
Սահակ Բագրատունի (ծն․ թ․ անհայտ - մօտ 770), Հայոց իշխան, պատրիկ եւ սպարապետ 753 թուականին։ Յաջորդած է Աշոտ Բագրատունի Կուրացեալին, որուն հօրեղբայրը՝ Բագրատի որդին էր։
Սահակ Բագրատունի օրոք Աբբասեան խալիֆայութիւնը դադարեցրած է արաբ բանակի մէջ կռուող հայկական հեծելազորի ռոճիկի վճարումը, Հայաստանի մէջ սաստկացրած յարկահանութիւնները, կողոպուտները, աւերածութիւններն ու գերեւարումները։ Սահակ Բագրատունին խաղաղ բանակցութիւններով փորձած է մեղմել բռնութիւնները, բայց չէ հասած դրական արդիւնքի։ 768 թուականին մասնակցած է Պարսավի կանոնադիր ժողովին, որուն նպատակն էր կարգաւորել երկրին սրուած դասակարգային հակասութիւնները։ Սահակ Բագրատունին դաւադրաբար ձերբակալած եւ սպանած են արաբ տիրողները, իսկ հարստութիւնը բռնագրաուած է։
Եղած է Վարազ-Տիրոց Բագրատունի թոռը՝ Բագրատ Բագրատունի որդին։ Զաւակներու մասին տեղեկութիւններ չկան։ Անոր հաջորդած է իր նախորդի՝ Աշոտ Գ-ի որդին՝ Սմբատը:
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ![]() (684-689) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ ![]() (693-726) հայոց իշխան | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ![]() ( 732-748) հայոց իշխան | Սահակ Գ (753-770) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Տեր-Ղեւոնդեան Ա․, Հայոց իշխանութիւնը արաբական տիրապետութեան ժամանակաշրջանին մէջ, «ՊԲՏ», 1964, № 2
- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle ։ Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 122.
Նախորդող Աշոտ Գ Բագրատունի |
Սպերի ւե Տայքի իշխան Սահակ Գ Բագրատունի 750-770 |
Յաջորդող Սմբատ Է Բագրատունի |
Կաղապար:Տեղեկաքարտ Հաջորդականութիւն2
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs: Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 337. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle: Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 112.