Ռոզալիա Լոմպարտօ
Ռոզալիա Լոմպարտօ | |
---|---|
| |
Ծնած է | 13 Դեկտեմբեր 1918 |
Ծննդավայր | Պալերմո, Իտալիոյ Թագաւորութիւն |
Մահացած է | 6 Դեկտեմբեր 1920 (1 տարեկանին) |
Մահուան վայր | Պալերմօ, Իտալիա |
Քաղաքացիութիւն | Իտալիոյ Թագաւորութիւն |
Ռոզալիա Լոմպարտօ (իտալ.՝ Rosalia Lombardo, 13 Դեկտեմբեր 1918, Պալերմօ, Իտալիա - 6 Դեկտեմբեր 1920, Պալերմօ, Իտալիայ), աղջիկ, որ մահացածլ է թոքերու բորբոքումէն, որու մարմինը զմռսուելով ցուցադրուած է ապակեպատուած դագաղի մէջ Քապուցիններու դամբարանին մէջ՝ Պալերմօ։ Ռոզալիա Լոմպարտոյի թաղումը այդ ձեւով դարձած է դամբարանի պատմութեան մէջ վերջիններէն։
«Քնած գեղեցկուհին»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռոզալիայի հայրը, ծանր վերապրելով անոր մահը, կը դիմէ յայտնի զմռսող բժշկի՝ Ալֆրետոյին խնդրելով աղջկայ մարմինը պահպանել քայքայումէ[1]։ Սալաֆիայի զմռսման հմուտ ճարտարագիտութեան շնորհիւ Լոմպարտոյի մարմինը ցուցադրուած է ապակեպատ դագաղի մէջ՝ մարմարեայ պատուանդանի վրայ՝ Քապուցիններու դամբարանը՝ Սուրբ Ռոզալիի մատրան մէջ (Պալերմոյի Քապուցիններու դամբարաններու զբօսաշրջային երթուղու վերջին կէտը): Մարմինը մինչեւ 21-րդ դար գրեթէ անփոփոխ պահպանուած է[1]։ Քանի դեռ Ռոզալիի մաշկը չէ կորսնցուցած բնական գոյնը, երեխան կը թուի՝ մահացած չէ, այլ քնած է, որու պատճառով Լոմպարտոյի մումիան ստացած է «Քնած գեղեցկուհին» անուանումը (անգլ.՝ Sleeping Beauty, իտալ.՝ Bella addormentata)[2]։ 2000-ականներու կէսերուն նկատելի եղած են մումիայի քայքայման առաջին նշանները [2]։ Ռոզալիա Լոմպարտոյի մարմինի հիւսուածքներու քայքայման յետագայ ընթացքը կանխելու համար անոր դագաղը տեղափոխած են աւելի չոր տեղ եւ փակած ապակէ անօթի մէջ՝ լցուած բորակածինով[3]։
Զմռսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սալաֆիէի կողմէ մարմինի մշակման, զմռսման արարողութեան նկարագրութիւնը գտնուած է անոր ձեռագրերու արխիւին մէջ (իտալ.՝ Dario Piombino-Mascali)։ Սալաֆիան Լոմպարտոյի արիւնը փոխած է ֆորմալինի ախտահանիչ լուծոյթով, ալքոհլով, որ ընդունակ է չորացնելու մարմինը, քաղցրիով, որ կը պաշտպանէ մոոմիան ամբողջովին ջրազրկումէ, հակասնկային սալիցիլաթթուով եւ ցինկի աղով, որ մարմինին կու տայ ամրութիւն[2][4][5]։ Բանաձի կառուցուածքն է՝ 1 մաս գլիցերին, 1 մաս յագեցած ֆորմալինի լուծոյթ ցինկի պղնձարջասպ եւ ցինկի քլորիտ, 1 մաս սալիցիլաթթուի յագեցած սպիրտի լուծոյթ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «February 2009»։ www.nationalgeographic.com
- ↑ 2,0 2,1 2,2 «WebCite query result»։ www.webcitation.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-04-17-ին
- ↑ «WebCite query result»։ www.webcitation.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-20-ին
- ↑ Franz Angelika։ «Einbalsamierung: Forscher lösen Rätsel der makellosen Mumie»։ Spiegel Online
- ↑ «Ռոզալյա Լոմբարդո»։ 2018-08-30
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Розалия Ломбардо: сицилийская «Спящая красавица»»։ YouTube
- «Часовня Розалии Ломбардо»։ Катакомбник։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-06-ին։ արտագրուած է՝ 2018-08-30