Ռիչըրտ Պաքալեան
| Ռիչըրտ Պաքալեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 29 Յունուար 1931[1] |
| Ծննդավայր | Ուոթերթաուն, Միտըլսէքս Գաւառ, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 27 Փետրուար 2015[1] (84 տարեկանին) |
| Մահուան վայր | Էլմայրա, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Տեսակ | արկածախնդրական |
| Մասնագիտութիւն | դերասան, հեռատեսիլի դերասան, Հնչիւնաւորող և հեղինակ |
Ռիչըրտ Պաքալեան (29 Յունուար 1931[1], Ուոթերթաուն, Միտըլսէքս Գաւառ, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 27 Փետրուար 2015[1], Էլմայրա, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Հոլիվուտի հայ դերասան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ուոթըրթաուն (Նիւ Ինկլընտ նահանգ)՝ տիգրանակերտցի Նշան Պաքալեանի եւ ամերիկուհի մօր ընտանիքին մէջ։ Իսկական անունը Տիգրան է[2]։
Ինը տարեկանին զրկուած է հօրմէն։ Մանկութենէն զբաղած է ոտնագնդակով եւ բռնցքամարտով, դարձած է Նիւ Ինկլընտի «Ոսկէ ձեռնոցներ» բռնցքամարտի մրցոյթի ախոյեան։ Այնուհետեւ ծառայած է օդային ուժերուն մէջ, բռնցքամարտութեամբ զբաղած է օդաչուներու հետ։
1950 թուականի Օգոստոսին Թեքսասի մէջ Տիգրան Պաքալեան պատահաբար ականատես եղած է դրամատան մը կողոպուտին, կրակած է գողերուն վրայ, սակայն ինքն ալ վիրաւորուած է ձախ ուսէն՝ կորսնցնելով թեւին աշխատունակութիւնը։
Այնուհետեւ աշխատած է օդանաւի եւ ճարտարագիտական ընկերութիւններու մէջ, ապա՝ Հոլիվուտ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1996.
- ↑ «Anunner.com - DIQ (Richard) BAQALYAN / ՏԻՔ (Ռիչարտ) ՊԱՔԱԼԵԱՆ»։ www.anunner.com։ արտագրուած է՝ 2023-06-27
- ↑ Արծուի Բախչինեան, Հայերը համաշխարհային քինոյում, Երեւան 2004