Ռէյմոնտ Սէթլաքուի
| Ռէյմոնտ Սէթլաքուի ֆրանսերէն՝ Raymond Setlakwe | |
|---|---|
| Ծնած է | 3 Յուլիս 1928[1] |
| Ծննդավայր | Թէթֆորտ Մայնս, Chaudière-Appalaches, Քեպեք, Քանատա |
| Մահացած է | 14 Հոկտեմբեր 2021[2] (93 տարեկանին) |
| Մահուան վայր | Թէթֆորտ Մայնս, Chaudière-Appalaches, Քեպեք, Քանատա[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Faculté de droit de l'Université Laval?, Bishop's University? և ՄաքԿիլ Համալսարան |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, գործարար, փաստաբան և ձեռնարկատէր |
| Վարած պաշտօններ | Քանատայի Ծերակոյտի անդամ |
| Կուսակցութիւն | Քանատայի Ազատական Կուսակցութիւն |
Ռէյմոնտ Սէթլաքուի (3 Յուլիս 1928[1], Թէթֆորտ Մայնս, Chaudière-Appalaches, Քեպեք, Քանատա - 14 Հոկտեմբեր 2021[2], Թէթֆորտ Մայնս, Chaudière-Appalaches, Քեպեք, Քանատա[3]), Քանատայի ծերակոյտի հայազգի անդամ։
Սէթլաքուին մեծ դերակատարութիւն ունեցած է 2002 թուականին Քանատայի ծերակոյտին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին ընդունման գծով։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռէյմոնտ Սէթլաքուին ծնած է Թէթֆորտ Մայնսի մէջ: Զաւակն էր Գալիլ Սէթլաքուիի եւ Նազելի Նաքքաշի: Ան Քէպէգ հաստատուած առաջին հայու՝ Ազիզ Սէթլաքուիի շառաւիղէն էր, որ իր կարգին հիմնած էր «Setlakwe Limited» հաստատութիւնը, երաշխաւորելով շատ մը գաղթականներու կեցութիւնը Քանատա:
Սէթլաքուին իրաւաբանութեան վկայականը ստացած է Լաւալի համալսարանէն: Այնուհետեւ, 2003-ին, Պիշըփ համալսարանը անոր շնորհած է պատուաւոր դոկտորայի վկայական:
Ռէյմոնտը աշխոյժ անդամ եղած է Քանատայի Ազատական կուսակցութեան: 2000 թուականին ան նշանակուած է ծերակոյտի անդամ, ընդմիշտ հպարտանալով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման 44-րդ բանաձեւի ընդունման գործին մէջ իր ունեցած մեծ ներդրումով[4]:
Մրցանակներ եւ Ճանաչում[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարին | Պատուոյ Կոչումը / Մրցանակը | Երկիրը |
| 1997 | Քանատայի Շքանշանի Անդամ (Membre de l'Ordre du Canada) | Քանատա |
| 2002 | Թագուհի Եղիսաբէթ II-ի Ոսկի Յոբելեանի Մետալ (Médaille du jubilé d'or de la Reine Élisabeth II) | Քանատա/Միացեալ Թագաւորութիւն |
| 2012 | Թագուհի Եղիսաբէթ II-ի Ադամանդէ Յոբելեանի Մետալ (Médaille du jubilé de diamant de la Reine Élisabeth II) | Քանատա/Միացեալ Թագաւորութիւն |
| 2016 | Քէպէգի Փոխնահանգապետի Մետալը՝ Ակնառու Արժանիքի Համար (Médaille du Lieutenant-gouverneur du Québec pour mérite exceptionnel) | Քէպէգ, Քանատա |
- 1996-ին, Քանատայի կառավարիչ Ռոմէօ Լէպլանգի կողմէ պարգեւատրուած է «Order of Canada» շքանշանով, հասարակական կեանքին մէջ իր ունեցած ակնառու աւանդին եւ նուիրումին համար,
- իսկ 2016-ին« Քէպէգի նահանգապետին կողմէ՝ «Բացառիկ վաստակ»ի մետալով:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Պառլամենտի գրադարան — 1876.
- ↑ 2,0 2,1 2,2 https://monthetford.com/deces-de-raymond-setlakwe/
- ↑ 3,0 3,1 3,2 https://gamachenadeau.ca/fr/avis/fiche/+raymond-c-setlakwe
- ↑ Canada Senate of (22 July 2016)։ «Senate of Canada - Debates»։ Senate of Canada (անգրելէն)։ արտագրուած է՝ 24 April 2021
- ↑ (ֆրանսերեն) Raymond Setlakwe, 2023-06-13, https://fr.wikipedia.org/w/index.php?title=Raymond_Setlakwe&oldid=205149905, վերցված է 2025-11-23