Jump to content

Ռաֆայէլ Էրիսթավի

Ռաֆայէլ Էրիսթավի
վրաց.՝ რაფიელ დავითის ძე ერისთავი
Ծնած է 9 (21) Ապրիլ 1824 կամ 21 Ապրիլ 1824(1824-04-21)[1][2][3]
Ծննդավայր Քվեմո Ճալա, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 19 Փետրուար (4 Մարտ) 1901 (76 տարեկանին) կամ 4 Մարտ 1901(1901-03-04)[1][2][3] (76 տարեկանին)
Մահուան վայր Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[4]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն[5]
Ուսումնավայր Թիֆլիսի Գիմնազիոն
Մասնագիտութիւն թատերագիր, բանաստեղծ, հրապարակախօս, պատմաբան, թարգմանիչ, ազգագրագետ, գրագէտ և ազգագրագէտ
Ստորագրութիւն

Ռաֆայէլ Էրիսթավի (վրաց.՝ რაფიელ ერისთავი, նաեւ՝ Արակվիս Էրիսթավի, Էրիսթով-Արակվսքի, 9 (21) Ապրիլ, 1824, Չալա գիւղ, Կախէթի մարզ, Վրաստան, Ռուսիոյ կայսրութիւն - 19 Փետրուար (4 Մարտ) 1901, Թելաւ), վրացի բանաստեղծ, թարգմանիչ, ազգագրագէտ ու բանահիւսագէտ։ Սերած է իշխանական տոհմէ։

Ռաֆայէլ Էրիսթավի, ծնած է 9 (21) Ապրիլ 1824-ին Կախէթի Չալա գիւղին մէջ։ Սորված է Թիֆլիսի մէջ ՝ ազնուականներու երեխաներու համար նախատեսուած դպրոցի մը մէջ եւ զայն աւարտած է 1845 թուականին: 1846 թուականին սկսած է աշխատիլ որպէս քաղաքացիական ծառայող։

Ամուսնացած է Ֆէոդոսըա Էրիսթովա-Գուրիյսկի հետ (1845-1891):

Ռաֆայէլ Էրիսթավիի բանաստեղծութիւնները առաջին անգամ տպագրուած են 1854 թուականին: Գրած է բանաստեղծութիւններ, պատմուածքներ, բիեսներ ու ազգագրագիտական թեմաներով էսսէներ: «Տերգդալեուելբի» խմբակի գրողներու ազդեցութեամբ 1860-ական թուականներուն սկսած է գրել քաղաքական թեմաներով բանաստեղծութիւններ։ Սակայն անոր ստեղծագործութիւններու հիմնական թեման եղած է գիւղացիութեան կեանքը։

Ստեղծագործութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «Դատարանէն խնդրողը»
  • «Մուրացկանն ու աղքատը»
  • «Նկար»
  • «Մեծ ընտանիք»
  • «Մայրենի լեզու»
  • «Խեւսուրի հայրենիքը» (1881)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი — 2001.
  3. 1 2 Visuotinė lietuvių enciklopedija Online
  4. Эристави Рафаэл Давидович // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Эристави, Рафаэль // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.