Jump to content

Ռայըն Կոսլինկ

Ռայըն Կոսլինկ
անգլերէն՝ Ryan Thomas Gosling
Ծնած է 12 Նոյեմբեր 1980(1980-11-12)[1][2][3][…] (44 տարեկան)
Ծննդավայր Լոնտոն, Միդլսեքս շրջան, Օնթարիօ, Քանատա
Քաղաքացիութիւն  Քանատա
Ուսումնավայր Lester B. Pearson High School?, Gladstone Public School? և Cornwall Collegiate and Vocational School?
Տեսակ ինդի ռոք? և ֆոլկ ռոք?
Մասնագիտութիւն հեռատեսիլի դերասան, շարժապատկերի դերասան, դերասան, ռեստորատոր, ժապաւէն արտադրող, ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, երգիչ և երգահան

Ռայըն Կոսլինկ (անգլերէն՝ Ryan Gosling, 12 Նոյեմբեր 1980(1980-11-12)[1][2][3][…], Լոնտոն, Միդլսեքս շրջան, Օնթարիօ, Քանատա), գանատացի դերասան, շարժանկարի արտադրիչ, երաժիշտ եւ երգահան է։

Ռայըն Թոմաս Կոսլինկը նախ պար սորված է։

1991-էն սկսեալ, հեռատեսիլէն սկսած է երեւիլ՝ գանատական եւ ամերիկեան ծրագիրներու մէջ։

Շարժանկարային յառաջդիմութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2001-ին առաջին անգամուան համար շարժապատկերի սրահ կ'երեւի "Բոազ Իաքին" Ճերի Պրըքհէյմըրին (անգլերէն՝ Jerry Bruckheimer) շարժանկարին մէջ։ Յետոյ, խաղցած է զանազան դերեր, ինչպէս ամերիկեան ֆութպոլ խաղացող (remember the titans), հրեայ, նէօնազի (The beleiver):

2002 եւ 2004-ին, շատ մասամբ յատուկ պատանիի դեր խաղցած է օրինակ մարդասպանի (murder by numbers)։

2005-ին stay շարժանկարին ազդագիրին վրայ կ'երեւի Նաոմի Ուոթսի (անգլերէն՝ Naomi Watts) եւ Էւըն Մաքկրեկորին (անգլերէն՝ Ewan McGregor) հետ:

2006-ին յուսահատ եւ թմրացուցիչէն կախեալ ուսուցիչի դերը կը խաղայ (Half nelson) եւ շարժանկարութեան հանդէսին մրցանակը կը շահի:

2007-ին Անթոնի Հոփքինսին հետ, Fracture ֆիլմին շնորհիւ թերթերը զինք կը ներկայացնեն որպէս ամէնէն ցանկալի երիտասարդ դերասանը, որ նոր ոճ կը բերէ Հոլիվուտի մէջ:

2009-ին կը դառնայ դէպի երաժշտութիւն եւ dead man's bones խումբի երգիչն ու կիթառ նուագողը կը դառնայ։

2010-ին Love and secret եւ blue valentine շարժանկարներուն մէջ կը խաղայ։

2011-ին կ'երեւի crazy stupid love, drive, The Ides of Marchին մէջ եւ կը շահի festival de Cannesին մրցում մը։

2013-ին, քանի մը շարժանկարի մէջ խաղալէն ետք, կը յայտարարէ որ իր դերասանութեան կեանքը կանգ կ'առնէ որոշ ժամանակ։ Իր առաջին իսկական շարժանկարը շատ ժխտական քննադատութեան կ'ենթարկուի։

Անձնական Կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2002 թուականէն 2003 թուականը Ռայընը հանդիպած է «Սպանութիւն ըստ թիւերու» ֆիլմի իր զուգընկեր Սանտրա Պուլոքի հետ։

2005-2007 թուականներուն ան հանդիպած է Ռեյչըլ ՄաքԱտամսի հետ, որ իր զուգընկերն էր «Յուշատետր» ֆիլմին մէջ[4]։

2011-էն ի վեր Եւա Մենտես դերասանուհիին հետ կ'ապրի եւ ունի երկու աղջիկ՝ Էսմերալտա Ամատա եւ Ամանտա Լի։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]