Պօղոս փօլ Էսապալեան
Պօղոս փօլ էսապալեան | |
---|---|
Ծննդավայր | Անգարա |
Մահացած է | 1973 |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | Դասախօս հայագիտական դասաւանդութիւններու ամպիոն, Գալիֆորնիա, Պըրքլի |
Աշխատավայր | Թարգմանիչ՝ Ասորերէն, Անգլերէն եւ Գերմաներէն լեզուներով |
Պօղոս Էսապալեան, Փօլ Էսապալ (14 Յունուար 1910, Էրպիլ - 30 Հոկտեմբեր, 1973, Ֆրէզնօ, Գալիֆոռնիա, ԱՄՆ), հայագէտ, լեզուաբան, բանասիրական գիտությունների դոկտոր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1921-1933 թուականներուն սորված է Վիեննայի Մխիթարեան միաբանության վարժարանին մէջ, ուր դասաւանդած է 1932-1942 թուականներուն։ Անդամակցած է Վիեննայի Մխիթարեան միաբանութեան, որմէ հրաժարած է աւելի ուշ։1942-1947 թուականներուն դասաւանդած է Վիեննայի համալսարանին մէջ։ 1947-1949 թուականներուն ուսումը շարունակած է Սորպոնի մէջ (Փարիզ)։ 1949-1950 թուականներուն դասաւանդած է Պոկոթայի (Գոլոմպիա) բարձրագոյն դպրոցին մէջ,1952-1959 թուականներուն՝ Գարագասի (Վենեզուելա) համալսարանին մէջ, 1960-1973 թուականներուն՝ Գալիֆոռնիոյ համալսարանին մէջ։ Յոդուածներ հրատարակած է «Հանդէս ամսօրեայ»-ի եւ այլ պարբերականներու մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայագիտական իր վաստակին մաս կը կազմեն՝
- Տատիանի համաբարբառն ու հայերէն Աւետարաններու առաջին թարգմանութիւնը, Վիեննա, 1937,
- Դիոնիսիոս Բարսալիբիի հակաճառութիւնը հայոց դէմ (թարգմանութիւն ասորի բնագրէ), Վիեննա, 1938,
- Հայ ժողովուրդը դարերու ընդմէջէն (գերմաներէն), 1939,
- Յուլեան եւ Գրիգորեան տոմարներու համեմատութիւնը (անգլերէն):
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր ԻԴ., Պէյրութ, 1973, էջ 355