Պօղոս Առաքելեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Պօղոս Առաքելեան
Ծնած է մոտ. 1850
Ծննդավայր Վան, Թուրքիա
Մահացած է 1895
Մահուան վայր Ատըեաման, Թուրքիա
Քաղաքացիութիւն Flag of the Ottoman Empire.svg Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն բժիշկ

Պօղոս Առաքելեան (մոտ. 1850, Վան1895, Ատըեաման), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պօղոս Առաքելեան ծնած է մօտ 1850 թուականին, Վանի նահանգի կեդրոն՝ Վան քաղաքի մէջ։ Բժշկական կրթութիւնն աւարտած է ԱՄՆ-ի մէջ՝ հաւանաբար 1875 թուականին։ Երեք տարի (1875-1878 թթ.) Խարբերդի մէջ որպէս բժիշկ աշխատած է, այնուհետեւ (1878) ընտանիքով տեղափոխուած է Ատըեաման եւ քաղաքային բժիշկ աշխատած։

1895 թուականին՝ Ատըեամանի մէջ տեղի ունեցած հայկական կոտորածի ժամանակ, զոհուած է իր կրտսեր դստեր հետ միասին՝ մօտ 45 տարեկան հասակին։ Այդ ողբերգութենէն ետք, կինը՝ Բամբիշ Խանըմը, տեղափոխուած է ԱՄՆ-ի Թրոյ քաղաքը, ուրկէ ալ՝ Լոս Անճելըս, ուր մահացած է 1931 թուականին՝ 74 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։