Պղպեղի Համեմաւոր Թացան
Արտաքին տեսք
Պղպեղի Համեմաւոր Թացան აჯიკა | |
---|---|
| |
Վրացական Խոհանոց եւ Abkhazian cuisine? | |
Ենթատեսակ | մարդու ուտելիք?, սոուս? եւ դիպ? |
Առաջացման երկիր |
Վրաստան Աբխազիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Խմելի-սունելի?, Սխտոր եւ քացախ |
Պղպեղի համեմաւոր մածուկ (ապխազերէն՝ Аџьыка, վրացերէն՝ აჯიკა, արեւելահայերէն՝ աջիկա), վրացական[1]-աբխզական[2] կծու եւ բուրումնաւէտ թացան (սոս)։ Բաղադրութեան մէջ կը մտնեն կարմիր պղպեղ, աղ, սխտոր, յունական ընկոյզ[3] եւ խմելի սունելի։ Սովորական պղպեղի համեմաւոր թացանին (աջիկային) բաղադրութեան մէջ լոլիկ չի մտներ։
Պղպեղի համեմաւոր թացանը, ընդհանուր առմամբ, կ'ունենայ կարմիր գոյն, սակայն եթէ կարմիր պղպեղի փոխարէն օգտագործուի կանաչ պղպեղ, ապա այն կ՛ունենայ կանաչ գոյն։