Jump to content

Պլեք Սապըթ

Պլեք Սապաթ
Բլեք Սաբաթ 1999 դեկտեմբերի 16՝ Գիզեր Բատլեր, Օզզի Օզպոռն, Թոնի Այոմմի, Բիլ Ուարդ
Բլեք Սաբաթ 1999 դեկտեմբերի 16՝ Գիզեր Բատլեր, Օզզի Օզպոռն, Թոնի Այոմմի, Բիլ Ուարդ
Background information
Կայքէջ www.blacksabbath.com

Պլեք Սապըթ (անգլերէն՝ Black Sabbath) բրիտանական ռոք խումբ։ Մեծ ներգործութիւն ունեցած է ռոքի՝ յատկապէս հէվի մետալի եւ դում մետալի վրայ։ Կազմուած է 1969 թուականին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքին մէջ՝ Օզզի Օզբոռնի (վոգալ), Թոնի Այոմմիի (կիթառ), Գիզեր Բատլերի (պաս կիթառ) եւ Բիլ Ուարդի (հարուածային) մասնակցութեամբ։

1970 թուականի Փետրուարին Vertigo Records-ը կը թողէ Black Sabbath խումբի առաջին՝ համանուն ալպոմը, որ ձայնագրուած էր տասներկու ժամուայ ընթացքին։ Այդ ալպոմը ընդունուած է համարել առաջին հէվի մետալ ալպոմներէն։ Այն կը կրէր ծանր ռոքի եւ բլիւզ-ռոքի ազդեցութիւնը, բայց եւ կը ցուցադրէր խումբի՝ յետագային ճանաչելի ոճը եւ Այոմմիի սարսափազդու կիթառային ռիֆֆերը։ Շուտով ալպոմը կը թողարկէ ԱՄՆ-ի մէջ (Warner Bros. Records) եւ կը վաճառուի միլիոնաւոր օրինակներով։

1970 թուականի Սեպտեմբեր 18-ին կը թողէ երկրորդ ալպոմը՝ «Paranoid», որ Բրիտանիոյ մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը։ Յետագայ ալպոմները եւս մեծ յաջողութիւն ունեցան։ 1977 թուականի Նոյեմբերին Օզզի Օսբորնը լքեց խումբը, սակայն 1978-ին մէկ տարիով վերադարձաւ եւ մասնակցեցաւ «Never Say Die» ալպոմի ձայնագրութեան։ 1979 թուականի Մայիսին Այոմմին խումբէն հեռացուց Օսզորնը. անոր տարբեր տարիներու փոխարինեցին Ռոնի Ճէյմս Տիօ, Եան Գիլլանը, Կլեն Հիւզը եւ Թոնի Մարթինը։

Սկաւառագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Black Sabbath (1970)
  • Paranoid (1970)
  • Master of Reality (1971)
  • Black Sabbath Vol. 4 (1972)
  • Sabbath Bloody Sabbath (1973)
  • Sabotage (1975)
  • Technical Ecstasy (1976)
  • Never Say Die! (1978)
  • Heaven and Hell (1980)
  • Mob Rules (1981)
  • Born Again (1983)
  • Seventh Star (1986)
  • The Eternal Idol (1987)
  • Headless Cross (1989)
  • Tyr (1990)
  • Dehumanizer (1992)
  • Cross Purposes (1994)
  • Forbidden (1995)
  • 13 (2013)