Պէթ Պէհըրզ

Jump to navigation Jump to search
Պէթ Պէհըրզ
Beth Behrs 2012 (Straighten Crop).jpg
Ծնած է 26 Դեկտեմբեր, 1985
Ծննդավայր Լանքասթըր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ուսումնավայր UCLA School of Theater, Film and Television
Մասնագիտութիւն Դերասանուհի
Կայքէջ web.archive.org/web/20130624041326/http://beth-behrs.com/

Պէթ Պէհըրզ (անգլերէն՝ Beth Behrs, ծնած՝ 26 Դեկտեմբեր 1985, Լանքասթըր, Փենսիլվանիա, ԱՄՆ)[1] Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի մըն է, ամէնէն շատ ճանչցուած է իր Քարոլին Չանինկի դերով CBS ընկերութեան 2 Broke Girls (2011—ներկայ) հեռուստաշարին մէջ:

Վաղ Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պէհըրզ ծնած է Լանքասթըրի մէջ, Փենսիլվանիա, ԱՄՆ, իբրեւ անդրանիկ զաւակը Տէյվիտ Պէհըրզի՝ համալսարանի տնօրէնութեան գրասենեակի պաշտօնեայ մը, եւ Մորին Պէհըրզի՝ առաջին դասարանի/նախակրթարանի ուսուցչուհի մը[2][3]: Ան ունի փոքր քոյր մը ով 6 տարեկան աւելի փոքր է իրմէ[4]: Պէհըրզ կը փոխադրուի Լինչպըրկ, Վիրճինիա, ԱՄՆ, 1989-ին, ու ան իր պատանեկութիւնը կ'անցնէ[3]: Ան սկսաւ մաս կազմել թատերական ներկայացումներու մէջ երբ ան 4 տարեկան էր. ան նաեւ ոտնագնդակ խաղացող էր[5]: Անոր երկրորդական վարժարանը եղած է E.C. Glass High School ուսումնարանը[6]:

15 տարեկանին, Պահըրզը կը տեղափոխուի ընտանիքին հետ Մարին Քաունթի, Քալիֆորնիա, ԱՄՆ[7]: Ան կը սկսի յաճախել Tamalpais High School վարժարանը 2001-ին, եւ կ'ընդունուի մակարդակաւոր տրամայի/թատերական խմբակի մը մէջ[8]: Պէհըրզ կը յաճախէ American Conservatory Theater ուսումնարանը Սան Ֆրանսիսքոյի մէջ, եւ կ'ունենայ իր առաջին թատրեական Dangling Conversations: The Music of Simon and Garfunkel ներկայացումը, ինչպէս նաեւ Korczak’s Children եւ A Bright Room Called Day թատրոններուն մէջ: Ան լաւապէս մարզուած է իբրեւ երգչուհի մը[9]:

Պէհըրզ կը փոխադրուի Լոս ԱՆճելըս, Քալիֆորնիա, ԱՄՆ, 2004-ին, որպեսզի յաճախէ UCLA School of Theater, Film and Television ուսումնարանը[9]: 2005-ին, ան ստանցնեց Սէնտի Տամպրաուսքիի դերը Grease երաժշտային թատրոնին մէջ Սան Ֆրանսիսքոյի մէջ՝ Ray of Light Theatre թատերասրահ: Ան նաեւ թագադրուած է Մարին Քաունթի շրջանի գեղեցկուհին 2006-ին[10][11]: Ան սկսաւ փորձել ստանցնել դերեր երբ ան երկրորդականի վերջին տարուայ մէջ էր 2008-ին, ինչպէս նաեւ աւարտելէն ետք Քննադատական Փիլիսոփայութեան պաշտօնով: Ան ստացաւ մրցանակ մը, որ իր կրթադոշակը կը վճարէ բոլորովին, որուն անունն է Young Musician's Foundation Vocal Scholarship[7][8]:

Դերեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆիլմ
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2009 American Pie Presents: The Book of Love Հայտի Direct-to-video
2011 Adventures of Serial Buddies Պրիթընի
2012 Route 30, Too! Էլիըն
2013 Monsters University Քէրի Ուիլիըմզ Ձայնային դերասան
2015 Chasing Eagle Rock Տէպորա
2015 Hello, My Name Is Doris Պրուքլին
Հեռուստաշար
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2010 NCIS: Los Angeles Կին երգիչը Դրուագ՝ "Disorder"
2011 Castle Ginger Դրուագ՝ "Slice of Death"
2011 Pretty Tough Ռիկըն Hulu
2011–ներկայ 2 Broke Girls Քարոլայն Ուէսպոքս Չէնինկ Գլխաւոր դերասան
Պաշտօնակարգուած – Teen Choice Award for Choice TV Breakout Star: Female
Պաշտօնակարգուած – People's Choice Award for Favorite TV Gal Pals (Քաթ Տէնինկզի հետ)
2014 40th People's Choice Awards Ինքը Հիւր վարող
2015 Repeat After Me Ինքը 1 դրուագ
2016 Home: Adventures with Tip and Oh Մուչի Ձայնային դերասան

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «2 Broke Girls Cast: Beth Behrs»։ CBS 
  2. Adams Marv (June 5, 2011)։ «A star was born (here)»։ Lancaster Online 
  3. 3,0 3,1 Behrs David (June 12, 2011)։ «Letters to the editor – June 12, 2011»։ Lancaster Online 
  4. Loughlin Sue (October 26, 2007)։ «The Woods installs first male president»։ Tribune-Star 
  5. Werts Diane (September 9, 2011)։ «Behrs bears up to be a 'Broke' girl»։ Variety 
  6. Gillis Casey (May 22, 2012)։ «E.C. Glass's drama director to retire»։ The News & Advance 
  7. 7,0 7,1 Crocker Amy (December 30, 2009)։ «SFist Interviews: Beth Behrs, a Direct-to-DVD American Pie Sequel Actress from Marin»։ SFist։ արտագրուած է՝ September 16, 2011 
  8. 8,0 8,1 Larson Vicki (September 20, 2011)։ «Marin's Beth Behr is 1 lucky girl for role in '2 Broke Girls'»։ Marin Independent Journal։ արտագրուած է՝ September 21, 2011 
  9. 9,0 9,1 Mai Denise (January 3, 2010)։ «Alumna makes film debut»։ Daily Bruin։ արտագրուած է՝ September 16, 2011 
  10. «In the Spotlight»։ Ray of Light Theatre։ արտագրուած է՝ September 20, 2011 
  11. Storm Jonathan (September 24, 2011)։ «Jonathan Storm: Advice on how not to be one broke girl»։ Philadelphia Inquirer։ արտագրուած է՝ September 24, 2011