Պետական Պատմական Թանգարան

Պետական Պատմական Թանգարան
Տեսակ Ազգային թանգարան, պատմութեան թանգարան, թանգարանի շենք?, ճարտարապետական հուշարձան?, գրադարան եւ թվային գրադարան?
Երկիր  Ռուսիա
Տեղագրութիւն Թվերսքի շրջան
Վայր Մոսկուա
Հասցէ Красная пл., 1, Москва, 109012
Հիմնադրուած է 1872
Հիմնադիր Իվան Զաբելին? եւ Ալեքսեյ Ուվարով?
Տնօրէն Aleksey Levykin?
Հաւաքածոյի չափ 5 000 000 հավաքածուի կամ ցուցահանդեսի նմուշ եւ 14 000 000 հավաքածուի կամ ցուցահանդեսի նմուշ
55°45′18″N 37°37′05″E / 55.755°N 37.6181°E / 55.755; 37.6181
Կայքէջ shm.ru(ռուս.)
Քարտէս
Քարտէս


Պետական պատմական թանգարան (ռուս.՝ Государственный исторический музей), ազգային պատմական թանգարան Ռուսաստանի մէջ։ Թանգարանի հաւաքածոն կ՚արտացոլէ Ռուսաստանի պատմութիւնն ու մշակոյթը հնագոյն ժամանակներէն մինչեւ մեր օրերը։

Կը գտնուի Մոսկուայի Կարմիր հրապարակի հիւսիսային կողմը։ Թանգարանին կը պատկանին նաեւ հարակից դրամահատարանի եւ Մոսկուայի քաղաքային տումայի շէնքերը։

Մայիս1895-էն մինչեւ 1917-ը թանգարանը պաշտօնապէս կոչուած է «Ալեքսանդր Գ.-ի անուան ռուսական կայսերական պատմական թանգարան»[1]:

Պատմական թանգարան: Արտաքին տեսքը Մանեժնաիա հրապարակէն

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պատմական թանգարան

Ալեքսանդր Գ.-ի անուան ռուսական կայսերական պատմական թանգարանը հիմնադրուած է 2 Փետրուար 1872-ին կայսեր Ալեքսանդր Բ.-ի հրամանով՝ 1872-ին կազմակերպուած Polytechnic ցուցահանդէսի կազմակերպիչներու խնդրանքով։ Այդ ցուցահանդէսի Ղրիմի պատերազմին նուիրուած ցուցանմուշները կազմած են թանգարանի առաջին հաւաքածոն։ Թանգարանի կառավարման փոխանցուած է նաեւ Չերտքովի գրադարանը։

Մոսկուայի քաղաքային խորհուրդը Ապրիլ 1874-ին թանգարանի կառուցման համար հողատարածք յատկացուցած է Մոսկուայի Կարմիր հրապարակին մէջ, նախկին գաւառական կարգերու շէնքի տարածքին (17-րդ դար)։ Ըստ մրցութային նախագիծի՝ թանգարանի շէնքը պէտք է կառուցուէր 16-րդ դարու ռուսական ճարտարապետութեան ոճով, որպէսզի համապատասխանէ Կարմիր հրապարակի համալիրի ճարտարապետութեան[2]:

Մրցոյթին արդիւնքով նախապատուութիւնը տրուած է ճարտարապետ Վլատիմիր Շերվուտի եւ երկրաչափ Անատոլի Սեմէոնովի նախագիծին։ 1878-ին Շերվուտը թողած է նախագիծը եւ շինարարութիւնը գլխաւորած է Ալեքսանտր Պոպովը։

Ան աւարտած է թանգարանի շինարարութիւնը, մշակած է շէնքի աշտարակներու երկրաչափական նախագիծը եւ 11 ցուցասրահներու գեղարուեստական ձեւաւորումը՝ հենուելով Ալեքսէյ Ուվարովի տիզայնի վրայ։ Պատմա-ճարտարապետական ​​յուշարձան համարուող շէնքը կառուցուած է 1875-1881-ականներուն։ Թանգարանի Սուզտալեան ցուցասրահի ներքին յարդարանքները իրականացուած են 1890-ականներուն ճարտարապետ Փէօտր Պոյցովի նախագիծով։ Թանգարանը այցելուներուն համար բացուած է 27 Մայիս1883-ին։

Հոկտեմբերեան յեղափոխութենէն ետք թանգարանը վերանուանուեցաւ «Ռուսական պետական պատմական թանգարան»: Նոր իշխանութիւնները կազմաւորեցին ժողովրդական կոմիսարիատի յատուկ յանձնաժողով թանգարանի վերակազմակերպման համար։ Փետրուար 1921-էն թանգարանը կը կոչուի Պետական պատմական թանգարան։

Երկգլխանի ոսկիէ արծիւներ

1922-ին թանգարանին միացած է1840-ականներու Մոսկուայի կենցաղային թանգարանը։ 1928-ին իբրեւ մասնաճիւղեր թանգարանին միացած են ազգայնացուած եւ փակուած եկեղեցիներ եւ այլ կառոյցներ՝ «Վասիլի Երանելու տաճար-թանգարանը», Սուրբ երրորդութիւն եկեղեցին, Կոլոմէնսքոյէ գիւղի ճարտարապետական յուշարձաններու թանգարանը, Պաֆնուտեւ-Պորովսքի տաճարի թանգարանը, Սուտակ քաղաքի ամրոցը, Ալեքսանտրովեան տաճարի թանգարանը, 1932-ին՝ Ռոմանովներու պալատը, 1934-ին՝ Նովոտեվիչի վանքը:

1928-ին թանգարանի աշխատանքները ուղղուած եղած են կոմունիստական ​​քարոզչութեան տարածման։ 1930-1940-ականներուն իրականացած է թանգարանի վերակազմաւորման ծրագիր պոլշեւիկեան գաղափարախօսութեան համապատասխան։ 1936-1937-ականներուն Հոկտեմբերեան յեղափոխութեան 20-ամեակի հետ կապուած ցուցանմուշներու բացման ժամանակ շատ զարդանկարներ ու սրահներու ներքին յարդարանքի մասնիկներ ոչնչացած են։ 1935-ին շէնքի աշտարակներէն քանդուած են երկգլխանի արծիւները, առիւծներու արարողապետութեան կերպարները եւ միաեղջիւրները։ 1950-ին ճարտարապետ Անտրէ Պուրնովի նախագիծով ձեւափոխուած է թանգարանի քանի մը սրահներու ճարտարապետական տիզայնը[3]:

1986-ին թանգարանը փակուած է հիմնանորոգման նպատակով։ Իրականացուած են արդիւնաբփերական աշխատանքներ թանգարանը ժամանակակից պահանջներուն համապատասխանեցնելու համար։ 1990-ին իրականացուած են շէնքի վերականգնման եւ ներքին յարդարանքներու լայնածաւալ աշխատանքներ։ Վերականգնման աշխատանքները աւարտած են 1997-ին եւ թանգարանի գլխաւոր աշտարակներու վրայ տեղադրուած են երկգլխանի ոսկիէ արծիւներու կրկօրինակները։ 2003-ին ցած աշտարակներու վրայ կրկին տեղադրուած են առիւծներն ու միաեղջիւրը[2]:

Աշտարակի առիւծը

ՌԴ նախագահի 18 Դեկտեմբեր1991-ին հրամանագրով թանգարանը ընդգրկուած է Ռուսաստանի մշակութային ժառանգութեան արժէքաւոր կառոյցներու ցանկին մէջ։ 1994-ին կառավարութեան որոշմամբ թանգարանը ստացած է կրթական-հետազօտական մշակութային հաստատութեան կարգավիճակ։ Պետական պատմական թանգարանը դարձած է ՌԴ բոլոր պատմական թանգարաններու առաջատար կեդրոնը։

1993-ին թանգարանի կազմին մէջ ընդգրկուածեն նաեւ Լենինի անուան թանգարանը եւ Մոսկուայի քաղաքային խորհուրդի շէնքը։

1996-ին թանգարանային հաւաքածոն կազմուած եղած է 4 373 757 ցուցանմուշներէ։

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2008-ին թանգարանի աշխատակազմը արժանացած է «Գիտութեան խորհրդանիշ» մետալի։

Մասնաճիւղեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Վասիլի Երանելիի տաճար
  • Մոսկուայի Լենինի անուան թանգարան
  • 1812-ի հայրենական պատերազմի թանգարան

Ցուցադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Սվիատոսլավի ձեռագրերու ժողովածու
  • Չլուտովի սաղմոսագիրք
  • Մոսկովեան օրէնսգիրք Բ.
  • Պլաուի գլոպուս
  • Նափոլէոնի սուրը

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «История музея» на сайте ГИМ
  2. 2,0 2,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. - М.: Стройиздат, 1997. - С. 28-29. - 512 с. - ISBN 5-274-01624-3.
  3. Либсон В. Я., Домшлак М. И., Аренкова Ю. И. и др. Кремль. Китай-город. Центральные площади // Памятники архитектуры Москвы. - М.: Искусство, 1983. - С. 403-404. - 504 с. - 25 000 экз.