Պաքթրիա

Jump to navigation Jump to search
Պաքթրիա

Պաքթրիա, պատմական երկիր Ամուդարյա գետի միջին և վերին հոսանքներուն։ Ընդգրկուեր է ներկայիս Ուզբեկստանի և Տաջիկստանի հարաւային, Աֆղանստանի հիւսիսային շրջանները։ Ք.Ա. 1-ին հազարամեակի 1-ին կէսին եղեր է զարգացած երկրագործական մշակոյթ ունեցող վաղ ստրկատիրական պետութիւն՝ Պաքթրիա կեդրոնով։ Մ.թ.ա. VI-IV դդ. իբրև առանձին կուսակալութիւն մտեր է Աքեմենեան պետութեան մէջ։

Մինչև Ք.Ա.. III դ. կէսը ենթարկուեր է յունա-մակեդոնական տիրապետութեանը։ Ք.Ա. մօտ 250 թուականին Եփարքոս Տիոտոթոս I-ը, օգտուելով Սելևկեան պետութեան թուլացումէն, Պաքթրիան հռչակեր է անկախ թագավորութիւն, ուր իշխեր են հելլենները և տեղացի հելլենացած վերնախաւերը։

Տիոտոթոս թագաւորը և յաջորդները նուաճել են Սողդը, Մարզիանան։ Ք.Ա. մօտ 175 թուականին Յունա-Պաքթրիական այդ թագավորութեան զգալի մասը առանձնացեր է՝ կազմելով Յունա-Հնդկական թագավորութիւն։ Ք.Ա. 140-130 թուականներուն միջինասիական ժողովուրդներու հակայունական շարժումներու, ինչպէս նաև թոխարներու և վաչկատուն այլ ցեղերու ներխուժումներուի պատճառով Պաքթրիայի թագաւորութիւնը վերացեր է, և ատոր տարածքին առաջացեր է Քուշանական թագաւորութիւնը։

Յունա-Պաքթրիական թագաւորութեան ժամանակ աւելի խորացեր են ստրկատիրական յարաբերութիւնները, զարգացեր քաղաքներն ու արհեստները։ Միջազգային առևտրական ճանապարհներով սերտ կապեր ունեցեր են Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Հայաստանի հետ։ Պաքթրիայէն պեղուած նիւթերը կը կրեն յունական մշակոյթի ազդեցութիւն։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png