Պաշշար Ուարտա
Պաշշար Մատի Ուարտա | |
---|---|
| |
Ծնած է | 15 Յունիս 1969 |
Ծննդավայր | Պաղտատ, Իրաք |
Քաղաքացիութիւն | Իրաք |
Կրօնք | Քրիստոնեայ |
Ուսումնավայր |
Լյովենյան կաթոլիկ համալսարան? Լուվենի կաթոլիկ համալսարան? |
Մասնագիտութիւն | համալսարանի դասախօս, Կաթոլիկ քահանայ, Կաթոլիկ եպիսկոպոս |
Վարած պաշտօններ | Կաթոլիկ առաջնորդ արքեպիսկոպոս |
Պաշշար Մատի Ուարտա (արաբերէն՝ بشار متي وردة, 15 Յունիս 1969, Պաղտատ, Իրաք), Քաղդէական կաթոլիկ եկեղեցի հոգեւորական, Էրպիլի ներկայիս արքեպիսկոպոս[1][2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաշշար Ուարտան ծնած է 1969 թուականի Յունիս 15-ին Պաղտատի մէջ։ Ուսանած է Պաղտատի Սուրբ Պետրոս Քաղդէական ճեմարանին մէջ եւ 1993 թուականին ստացած քահանայական ձեռնադրութիւն։ 1995 թուականին անդամագրուած է Ռեդեմպտորիստներու միաբանութեան ֆլամանդական մասնաճիւղին։ 1999 թուականին Լյովէնի կաթոլիկ համալսարանին մէջ ստանալով մագիստրոսի աստիճան՝ վերադարձած է Իրաք։
2007 թուականէն Պաշշար Ուարտան պաշտօնավարած է որպէս Զախոյի թէմի Առաքելական կառավարիչ՝ մինչեւ վերջինիս միաւորումը Ամադիյահի թէմի հետ՝ 2013 թուականի Յունիսին։
2009 թուականին Քաղդէական կաթոլիկ եկեղեցի եպիսկոպոսներու ժողովը Ուարտային ընտրած է Էրպիլի արքեպիսկոպոս։ 2010 թուականին Պենեդիկտոս XVI Հռոմի պապը կը հաստատի այս ընտրութեանը եւ նոյն թուականի Յուլիս 3-ին ան կ'արժանանայ եպիսկոպոսական ձեռնադրութեան[3][4][5]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Պաշշար Ուարտա
-
Մաուրիցիոյ Մալուեստիտի Պաշշար Ուարտա եպիսկոպոսի հետ Հոգեգալուստի գիշերային հսկման արարողութեան ժամանակ Լոդի տաճարին մէջ, մայիս 14-ի, 2016
-
Եպիսկոպոս Ուարտան 2005 թուականին
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Noi siamo odiati perché ci ostiniamo a esistere come cristiani»
- ↑ «Those who've stayed – what now for Christians in Syria and Iraq?»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-03-08-ին։ արտագրուած է՝ 2016-06-19
- ↑ Warda: aiutate i cristiani perseguitati d'Iraq
- ↑ «Iraqi archbishop: The plight of fleeing Christians makes him quarrel with God»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-25-ին։ արտագրուած է՝ 2016-06-19
- ↑ «Christians disappearing from Iraq, bishops lament»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-05-ին։ արտագրուած է՝ 2016-06-19
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշշար Ուարտա արքեպիսկոպոս, Կաթոլիկ նուիրապետութիւն