Չիկ Կորէա
Չիկ Կորէա անգլերէն՝ Chick Corea | |
---|---|
Չիկ Կորէա 2019-ին | |
Ծննդեան անուն | Արմանտօ Անթոնի «Չիկ» Կորէա |
Նաեւ յայտնի է իբրեւ | Chick Corea |
Ծնած է | 12 Յունիս 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | Չելսի, Մասաչուսէթ |
Մահացած է | 9 Փետրուար 2021[4][5][6] (79 տարեկանին) |
Մահուան վայր | Թամփա Պէյ շրջան, Ֆլորիտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[7] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Կրօնք | Սաենթոլոգիա? |
Ուսումնավայր |
Ճուլիարտ Վարժարան Chelsea High School? |
Տեսակ | Ճազ, յառաջապահ ճազ եւ post-bop[8] |
Մասնագիտութիւն | Ճազի դաշնակահար եւ երգահան, |
Ամուսին | Կէյլ Մորան |
Կայքէջ | chickcorea.com |
Չիկ Կորէա, անգլերէն՝ Armando Anthony "Chick" Corea, 12 Յունիս 1941, Չելսի, Մասաչուսէթ – 9 Փետրուար, 2021 Թամփա Պէյ շրջան, Ֆլորիտա, Ա․Մ․Ն․, Ճազի աշխարհահռչակ դաշնակահար եւ երգահան, 23 անգամ դափնեկիր Կրեմի Երաժշտական Մրցանակին։ Իր յօրինումներէն Սպանիա Spain, 500 մղոն բարձր 500 Miles High, Տօնը La Fiesta, Արմանտոյին Րումպան Armando's Rhumba եւ Պատունահհեր Windows կը սեպուին իբրեւ ճազի ստուգատիպ Jazz Standard։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութեան եւ պատանութեան տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մասաչուսէթ նահանգի Չելսի քաղաքին մէջ։ Ծնողքը Իտալիոյ հարաւային շրջանէն գաղթականներ էին․ մայրը՝ Աննա եւ հայրը՝ Արմանտօ, ճազի փողահար։ Չիկ, չորս տարեկան հասակին կը սկսկի դաշնակի դասերու։ Ճազի մթնոլորտին մէջ մեծնալով, փոքր տարիքէն կ՛ազդուի «պեպոփ» կամ «պոփ» bebop, bop տեսակէն, ինչպէս նաեւ Տիզի Կիլեսփիէն Dizzy Gillespie՝ ճազի փողահար, յօրինող, դաստիարակ եւ երգիչ, Չարլի Փարքըրէն Charlie Parker Jr., Պատ Փաուէլէն Bud Powell, ու շատ ուրիշ համբաւի արժանացած ճազ նուագողներէ։
8 տարեկան հասակին, դաշնակի դասերուն ուսուցիչն է Սալվաթորէ Սուլօ Salvatore Sullo։ Շնորհիւ իր ուսուցիչին, Չիկ կը ծանօթանայ դասական երաժշտութեան որ հետաքրքրութիւնը պիտի գրգռէ ու կայծը պիտի հանդիսանայ իր յօրինումներուն։ Գլխաւոր նուագողը եւ մենակատարը կ՛ըլլայ ծննդավայրին «St. Rose Scarlet Lancers» շեփորախումբին։ Նիու Եորք կը փոխադրուի։ Կը յաճախէ Քոլումպիա համալսարանը, ուրկէ կը փոխանցուի Ճիւլիարտ Դպրոցը Juilliard School (Ա․Մ․Ն․ Արուեստի եւ երաժշտութեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւն)։ Սակայն կը հիասթափուի ու դպրոցը կը լքէ։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1960-ական թուականներուն, Չիկ Կորէա կը սկսի իր ասպարէզը իբրեւ երաժիշտ։ Կը գործակցի համբաւ ունեցող երաժիշտներու հետ՝ Մոնկօ Սանթամարիա Mongo Santamaría, Ուիլի Պոպօ Willie Bobo, Պլու Միչելօ Blue Mitchell, Հըրպի Մենօ Herbie Mann եւ Սթան Կեծօ Stan Getz։
1966-ին կը ձայնագրէ իր առաջին ձայնապնակը՝ «Tones for Joan's Bones»[9]։
Երկու տարի ետք կը հրապարակէ իր երկորդ ձայնապնակը՝ «Հիմա կ՛երգէ, հիմա կը հեծկլտայ» Now He Sings, Now He Sobs Րոյ Հէյնսի Roy Haynes եւ Միրոսլաւ Վիթուսին Miroslav Vitouš հետ[10]։
Կը գործածկցի Մայլս Տէյվիսին Miles Davis հետ զանազան ձայնապնակներու ձայնագրման համար՝ «Black Beauty: Miles Davis at Fillmore West»[11] եւ «Miles Davis at Fillmore: Live at the Fillmore East»[12] ու իբրեւ փողահարող մաս կը կազմէ խումբին շրջապտոյտներուն (1970)։ Թաւ ջութակ նուագող Տէյվ Հոլանտին Dave Holland հետ Մայլս Տէյվիսին խումբէն կը մեկնին եւ իրենց նուագախումբը կը կազմեն՝ «Շրջանակ» Circle։ Իրենց կը միանան Անթոնի Պրաքսթոն Anthony Braxton սաքսոփող, աւագասրինգ եւ դաշնակ նուագող, ինչպէս նաեւ թմբկահար՝ Պարի Ալչըլ Barry Altschul։ Մէկ տարուայ (1970-71) համար աշխուժ գործունէութիւն կ՛ունենան։ Իսկ Ապրիլ 1971-ին Չիկ Կորէա առանձին կը հրապարակէ դաշնակի վրայ երկու գործեր՝ «Դաշնակի յանկարծաբանութիւն հատոր 1» Piano Improvisations Vol. 1 եւ «Դաշնակի յանկարծաբանութիւն հատոր 2» Piano Improvisations Vol. 2 [13] [14]։
1971-ին կը հիմնէ «Վերադարձ յաւիտենութեան» Return to Forever նուագախումբը։ Կը նուագեն ճազ եւ յօրինումներուն մէջ լատին-ամերիկեան ազդեցութիւնը կը գերիշխէ ռոքին։ 1976-ին կը հրապարակէ «Սպանական Սիրտս» My Spanish Heart ձայնապնակը, որ կը միախմբէ ճազ եւ ֆլամենկօ[15]։
Զուգերգ ծրագրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1970-ական թուականներուն, Չիկ Կորէա կը գործակցի ճազի թրթռաձայն յօրինող Կարի Պըրթընին Gary Burton հետ (կը բաժնուին ու կը վերամիանան 2006-ին համերգներու շրջապտոյտի մը համար) եւ կը հրապարակեն բազմաթիւ ձայնապնակներ, ինչպէս օրինակ՝ «Բիւրեղ լռութիւն»ը Crystal Silence [16]։
Նոյն թուականներուն, համերգներու շարք մը կու տայ Հըրպի Հանգոք Herbie Hancock դաշնակահարին հետ։ Իսկ 1982-ին դաշնակահար Ֆրիտրիհ Կուլտային Friedrich Gulda հետ կը ներկայացնեն «Հանդիպում» The Meeting գործը[17]։
1986 -1994 կը կատարէ բազմաթիւ արտադրութիւններ․ եօթը արտադրութիւն «Elektric Band»-ին հետ[18], երկու՝ «Akoustic Band»-ին հետ [19] եւ մենանուագ ձայնապնակ մը՝ «Արտայայտութիւններ» Expressions[20]։
1992-ին Կորէա կը հիմնէ ձայնագրութեան իր սեփական ընկերութիւնը՝ «Stretch Records»։
2001-ին թաւ ջութակի նուագող Ավիշայ Քոենին Avishai Cohen եւ թմբկահար Ճեֆ Պալարտին Jeff Ballard հետ կը հրապարակեն «Անցեալ, Ներկայ եւ Ապագայ» Past, Present & Futures ձայնապնակը[21]։
Չիկ Կորէա իր ասպարէզին վերջին շրջանին ժամանակակից դասական երաժշտութեան բնագաւառէն ներս կը յօրինէ նուագախումբի երգակցութեան համար իր առաջին գործը՝ «Դաշնակի համերգ» (պատշաճեցում Սպանիա գործին)։ Այս գործը առաջին անգամ հանրութեան կը ներկայացնէ 1999-ին Լոնտոն Երաժշտասէր Նուագախումբին London Philharmonic Orchestra (LPO) հետ։ Դեկտեմբեր 2007-ին բանճօ նուագող Պելա Ֆլեքին Béla Fleck հետ կը հրապարակեն «Դիւթութիւն» The Enchantment ձայնապնակը։ Ձայնապնակին «Տեսարան» Spectacle կտորին համար, Չիկ Կորէա կ՛առաջարկուի Կրեմի Երաժշտական Մրցանակին համար[22]։
2008-ին կը գործակցի ճափոնացի դաշնակահար Հիրոմի Ուեհարայի Hiromi Uehara հետ[23]։
2011-ին «Լինքոլն Կեդրոն»ին Lincoln Center (Գործադրական Արուեստի Լինքոլն Կեդրոն) մէջ կը տօնուի Չիկ Կորէայի յոբելեանը․ 2015-ին կարճ ժամանակի մը համար կը վերամիանայ Հըրպի Հանգոքին հետ․ միասին կու տան համերգներու շարք մը« Սիաթլի Փարամաունթ Թատրոն»ին Paramount Theatre մէջ։
2016-ին, 75-րդ տարեդարձը կը տօնէ նուագելով վեց շաբթուան համար 20 տարբեր նուագախումբերու հետ «Blue Note Jazz Club»ին մէջ (Նիու Եորք)։
Համերգներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տասնամեակներ անընդհատ հիւրահամերգներով շրջած է աշխարհի զանազան երկիրներ։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]9 Փետրուար, 2021-ին Չիկ Կորէա 79 տարեկան հասակին կը մահանայ քաղցկեղի հետեւանքով։ Գոյժը կը հաղորդուի արուեստագէտի դիմատետրի հաշուէն։ Հոն կը նշուի թէ Կորէա բարի ամուսին, հայր եւ մեծ հայր ըլլալով ծանօթ եղած է։ Ան նաեւ իր խորհուրդներով ուղղութիւն տուած է բազմաթիւ մարդկանց։
Պարգեւներ, Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չիկ Կորէա, 67 անգամ իբրեւ թեկնածու առաջարկուած է Կրեմի Երաժշտական Մրցանակին եւ 23 անգամ ալ նուաճած է Կրեմին։
Նորվեկիոյ Գիտութեան եւ Ճարտարապետութեան Համալսարնը (NTNU), 2010-ին Չիկ Կորէան կը պարգեւատրէ «Doctor Honoris Causa» պատուական վկայական տիտղոսով։
[24] [25] [26] [27] [28] [29] [30] [31] [32] [33] [34]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ Երաժշտություն
- ↑ https://www.nytimes.com/2021/02/11/arts/music/chick-corea-dead.html
- ↑ https://www.telegraaf.nl/entertainment/1396677538/amerikaanse-jazzpianist-chick-corea-79-overleden
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Chick Corea, Jazz Keyboardist and Innovator, Dies at 79
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ «Tones for Joan's Bones» Չիկ Կորէա
- ↑ «Հիմա կ՛երգէ, հիմա կը հեծկլտայ» «Now He Sings, Now He Sobs», Չիկ Կորէա, Ռոյ Հէյնս, Միրոսլաւ Վիթուս
- ↑ «Black Beauty: Miles Davis at Fillmore West»
- ↑ «Miles Davis at Fillmore: Live at the Fillmore East»
- ↑ «Piano Improvisations Vol. 1» Չիկ Կորէա
- ↑ «Piano Improvisations Vol. 2» Չիկ Կորէա
- ↑ «My Spanish Heart» Չիկ Կորէա
- ↑ «Բիւրեղ լռութիւն» Chick Corea & Gary Burton - Crystal Silence
- ↑ «Հանդիպում» The Meeting
- ↑ Չիկ Կորէա եւ Elektric Band
- ↑ Չիկ Կորէա եւ Akoustic Band
- ↑ «Արտայայտութիւններ» Expressions
- ↑ «Անցեալ, Ներկայ եւ Ապագայ» Past, Present & Futures
- ↑ «Դիւթութիւն» The Enchantment
- ↑ Չիկ Կորէա եւ Հիրոմի Ուեհարա
- ↑ Չիկ Կթրէային հարցազրոյցը, Mark Towns, 27-5-2008(անգլերէն)
- ↑ Չիկ Կորէա մահացաւ, Corky Siemaszko, 12-2-2021(անգլերէն)
- ↑ allmusic – Չիկ Կորէայի կենսագրականը(անգլերէն)
- ↑ Կրեմի մրցանակներ․ Չիկ Կորէա(անգլերէն)
- ↑ Չիկ Կորէա․ Դաշնակի վրայ՝ ճազ, 20-1-2013(անգլերէն)
- ↑ Հանրագիտարան - Չիկ Կորէա(անգլերէն)
- ↑ Քոնքորդ Երաժշտութիւն Խումբը կ՛առաջարկուի 28 Կրեմի Մրցանակներու համար, Դեկտ․6, 2008(անգլերէն)
- ↑ The New York Times «Ճազի մարդը կը վերադառնայ իր անցեալին» A Jazz Man Returns to His Past, Ben Ratliff, 23-1-2011(անգլերէն)
- ↑ Չիկ Կորէան կը պարգեւատրուի «Doctor Honoris Causa տիտղոսով Կաղապար:Ref-nn
- ↑ cnn. Մահացաւ ճազի առասպել՝ Չիկ Կորէա, 12-2-2021(յունարէն)
- ↑ 79 տարեկան հասակին մահացաւ Չիկ Կորէա (տեսերիզ) 12-2-2021(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ճազի ստուգատիպ (անգլերէն)
- «Սպանիա» Spain նուագարանային ճազ(անգլերէն)
- «500 մղոն բարձր» նուագարանային ճազ(անգլերէն)
- «Պատուհաններ» նուագարանային ճազ(անգլերէն)
- Չարլի Փարքըր(անգլերէն)
- Պեպոփ(ֆր.)
- Տիզի Կիլեսփի(անգլերէն)
- Պատ Փաուէլ(անգլերէն)