Չարլզ Եորքս
| Չարլզ Եորքս | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 25 Յունիս 1837[1][2] |
| Ծննդավայր | Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][2] |
| Մահացած է | 29 Դեկտեմբեր 1905[1][4] (68 տարեկանին) |
| Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Երկեր/Գլխաւոր գործ | Catalogue of paintings and sculpture in the collection of Charles T. Yerkes, esq., New York? |
| Մասնագիտութիւն | գործարար, արվեստի կոլեկցիոներ և արուեստագէտ |
| Ամուսին | Mary Adelaide Moore? |
|
Ստորագրութիւն | |
Չարլզ Թայսոն Եորքս, (25 Յունիս 1837[1][2], Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][2] - 29 Դեկտեմբեր 1905[1][4], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]) ամերիկացի գործարար, մեծ դեր խաղցած է Շիքակոյի եւ Լոնտոնի հասարակական փոխադրական, մշակման ու զարգացման մէջ։ Անոր կեանքի պատմութիւնը հիմք հանդիսացած է Թէոտոր Տրայզըրի (անգլերէն՝ Theodore Dreiser) «Ցանկութեան եռերգութիւն»[5](անգլերէն՝ The Trilogy of Desire) գիրքին համար, որ կը ներառէ «Ֆինանսիստը» (անգլերէն՝ The Financer, 1912), «Տիտանը» (անգլերէն՝ The Titan, 1913) եւ «Ստոյիկ» (անգլերէն՝ The Stoic, 1925) վէպերը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չարլզ Եորքսը ծնած է 1837 թուականին, Յունիս 25-ին Փենսիլվանիա նահանգի Նորթըրն Լիպերթիզ (Northern Liberties) քաղաքին մէջ։ Անոր մայրը մահացած է ծննդաբերութեան ժամանակ, երբ Չարլզը 5 տարեկան էր։ Կարճ ժամանակ մը ետք անոր հայրը ամուսնացած է եւ արտաքսուած է ընկերախումբէն։ Ֆիլատելֆիոյ Կեդրոնական բարձրագոյն վարժարանի երկամեայ դասընթացներու աւարտէն յետոյ, դեռ 17 տարեկան հասակին, Չարլզ Եորքսը բացած է իր սեփական ընկերութիւնը եւ միացած է Ֆիլատելֆիոյ ֆոնտային պորսային։
Մահ եւ ժառանգութիւն[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եորքս մահացաւ Նիւ Եորքի «Ուոլտորֆ Ասթորիա» (Waldorf Astoria) պանդոկին մէջ, 29 Դեկտեմբեր 1905-ին, երիկամային հիւանդութեան պատճառով: Եորքսի կեանքի իրադարձութիւնները հիմք ծառայեցին Թէոտոր Տրայզըրի «Ֆինանսիստը» (The Financier), «Տիտանը» (The Titan) եւ «Սթոյիկը» (The Stoic) վէպերուն համար, ուր Եորքսի կերպարը ներկայացուած է Ֆրենք Քաուփըրուուտի (Frank Cowperwood) գրական անուան տակ:
Լուսնի վրայ գտնուող Եորքս խառնարանը (crater) անուանուած է ի պատիւ իրեն:
Եորքսի եւ իր երկրորդ կնոջ՝ Մերիի դիմանկարները նկարուած են իր սիրելի արուեստագէտին՝ Եան վան Պերսի (Jan van Beers) կողմէ (Ազգային դիմանկարներու պատկերասրահ, Ուաշինկթըն): Իր կինը, որ ֆիլատելֆիացի Թոմաս Մուրի դուստրն էր, 1892-ին նաեւ պատկերուած է զուիցերիացի-ամերիկացի արուեստագէտ Ատոլֆօ Միւլլըր-Ուրիի (Adolfo Müller-Ury) կողմէ: 1893-ին Միւլլըր-Ուրին մանրանկարներէն վերարտադրեց Եորքսի քուէյքըր (Quaker) մեծնհայրերուն՝ տէր եւ տիկին Սայլըս Եորքսերուն դիմանկարները: 1906-ին, անոր այրին՝ Մերի Ատելայիտը, ամուսնացաւ թատերագիր եւ զրուցավար Ուիլսըն Միզնըրի հետ. անոնք ամուսնալուծուեցան յաջորդ տարի:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 https://archive.org/details/biographicaldict01amer_0/page/154/mode/1up
- 1 2 Union List of Artist Names — 2019.
- 1 2 3 4 The Baltimore Sun, The sun — Baltimore: 1837. — ISSN 1930-8965; 2573-2536
- ↑ «Դրայզեր Թեոդոր»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2016-04-13
- ↑ (անգլերեն) Charles Yerkes, 2025-11-10, https://en.wikipedia.org/w/index.php?title=Charles_Yerkes&oldid=1321336822, վերցված է 2026-01-09
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թայսոն Յորքս Archived 2016-04-22 at the Wayback Machine.
| ||||||||||