Ուիլիան


Ուիլիան Պորժէս տա Սիլվա (փորթ.՝ Willian Borges da Silva, աւելի յայտնի որպէս Ուիլիան, ծն.9 Օգոստոս, 1988), Պրազիլցի[1] ֆութպոլիստ, Պրազիլի ֆութպոլի ազգային հաւաքականի եւ անգլիական Չելսիի[2] կիսապաշտպան:

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2011 թուականին ան կ'ամուսնանայ Վանէսա Մարտինէսին հետ։ 2012 փետրուարին կը ծնի անոր երկուորեակ դուստրերը՝ Վալէնտինան եւ Մանուէլան։

Ակումբային Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քորինթիանս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ասպարէզ սկսած է Պրազիլական Քորինթիանս (փորթ.՝ Corinthians)[3][4] ակումբին մէջ՝ որտեղ մասնակցած է 16 խաղ եւ նշանակած է 2 կոլ։

Շախթար Տոնեցք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2007 թուականին կը տեղափոխուի Շախթար[5] (ուքր.՝ Шахтар (Донецьк)): 2007 թուականին Շախթարի գլխաւոր մարզիչը եղած է Միրչա Լուչեսքու :

Չէլսի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2013 օգոստոս 25-ին յայտարարուեցաւ, որ Ուիլիանը կը տեղափոխուի Չէլսի ՖԱ (անգլերէն՝ Chelsey FC): Եւ արդէն օգոստոս 28-ին Ուիլիանը արդէն Չելսիի մէջ էր։ Չելսին[6] անոր գնեց 30 միլիոն փաունտ սթերլինով: Այժմ Ուիլիան հանդէս կու գայ Չէլսիի 22 համարի տակ։[7]

Հաւաքականի Կազմին Մէջ նշանակած Կոլերը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ուիլիանը հաւաքականի խաղցող, 2014

Հաւաքականի կազմին մէջ խաղցած 34 խաղերուն խփած է 6 կոլ

Պրազիլի հաւաքականի կազմին խփած կոլերը
Ամսաթիւ Մրցակից Հաշիւ Կոլեր Մրցութիւն
1 16 Նոյեմբեր 2013 Հոնտուրաս 5:0 1 Ընկերական խաղ
2 3 Յունիս 2014 Փանամա 4:0 1 Ընկերական խաղ
3 9 Սեպտեմբեր 2014 Էքուատոր 1:0 1 Ընկերական խաղ
4 12 Նոյեմբեր 2014 Թուրքիա 4:0 1 Ընկերական խաղ
5 14 Հոկտեմբեր 2015 Վենեսուէլայ 3:1 2 2018 Աշխարհի առաջնութեան ընտրական խաղեր

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]