Շփայերի տաճար
![]() գերմաներէն՝ Speyerer Dom | |
Երկիր | ![]() |
---|---|
կրօնադաւանանք | կաթոլիկութիւն Roman Catholic Diocese of Speyer? |
Ճարտարապետ(ներ) | Otto of Bamberg? |
Ճարտարապ. ոճ | ռոմանական ոճ |
Կառուցման սկիզբ | 1030 |
Երկարութիւն | 134 |
Շփայերի տաճար (գերմաներէն՝ Speyerer Dom), կայսերական տաճար Գերմանիոյ Շփայեր քաղաքի մէջ (Ռայնլանտ Փֆալցի երկրամաս): Ռոմանական ոճի պահպանուած եկեղեցիներէն ամենամեծն է[1]: Ըլլալով արքաներու եւ կայսրերու յուղարկաւորման վայր` տաճարը խորհրդանշեր է կայսերական իշխանութիւնը[2][3]: Այն եւրոպական ճարտարապետութեան ամենանշանաւոր կառոյցներէն է, ռոմանական ամենագեղեցիկ տաճարներէն մէկը[4][5]: 1981 թուականին հռչակուեր է ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգութեան կոթող:
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

- Տաճարը կառուցուեր է 1030-1061 թուականներուն Հռոմէական սրբազան կայսրութեան տարիներուն: Շինարարութիւնը սկսած է Քոնրատ II արքայի օրոք, շարունակուեր անոր որդւոյն` Հենրի III-ի օրոք եւ ի վերջոյ աւարտեր թոռան` Հենրի IV- օրոք` օծուելով իր կառավարման տարիներուն:
- Այդ ժամանակ Շփայերի մէջ կ'ապրէր մօտ 500 մարդ, իսկ Շփայերի տաճարը աշխարհի խոշորագոյն շինութիւններէն մէկն էր շինարարութեան աւարտին: Այն ունէր նաեւ մասնակի քաղաքական նշանակութիւն, քանի որ անոր մեծութիւնը կը խորհրդանշէր կայսրի հզօրութիւնը:
- Իր գոյութեան գրեթէ հազար տարիներու ընթացքին տաճարը բազմաթիւ անգամ վերանորոգուեր է ու վերակառուցուեր, փոխուեր է արտաքին տեսքը: Տաճարին պատուհասած ամենամեծ աղէտը տեղի ունեցեր է 1689 թուականին, երբ ֆրանսական Լուիս XIV արքայի զինուորները քանդեր են այն` թողնելով միայն պատերը եւ պղծել տաճարի մէջ գտնուող սրբութիւնները:
- 1772-1784 թուականներուն տաճարը վերականգնուած է, անոր աւելցնելով գաւիթ, սակայն ատկէ ետք կրկին գրաւուած եւ պղծուած ֆրանսացիներուն կողմէն:
- 1846-1853 թուականներին տաճարը հիմնանորոգուեր է, Պավարացի Լիուտվիկ I-ի միջոցներով զարդարուեր հսկայական որմանկարներով:
Տաճարին մէջ տեղադրուած է երգեհոն, որուն հետ կապուած է գերմանացի նշանաւոր երգեհոնահարներու` Լիուտվիկ Տիորի եւ Լէո Քրամերի գործունէութիւնը:
- Կառուցման եւ վերակառուցման փուլեր
-
1061
-
1106
-
1689
-
1756
-
1778
-
1853
Թեքնիքական տուեալներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Երկարութիւն - 134 մ
- Միջին նաւի երկարութիւն - 33 մ
- Նաւի երկարութիւն - 37.62 մ
- Արեւելեան աշտարակներու բարձրութիւն - 71.20 մ
- Արեւմտեան աշտարակներու բարձրութիւն - 65.60 մ
Յուղարկաւորութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Խորանին կից դամբարանին մէջ թաղուած են գերմանական կայսրեր ու թագաւորներ: Անոնցմէ են.
- Հռոմէական սրբազան կայսրութեան կայսր Քոնրատ II (1039)
- Հռոմէական սրբազան կայսրութեան կայսր Հենրի III` Քոնրատ II-ի որդին (1056)
- Հռոմէական սրբազան կայսրութեան կայսր Հենրի IV` Հենրի III-ի որդին (1106)
- Հռոմէական սրբազան կայսրութեան կայսր Հենրի V (1125)
- Պէաթրիս (1184), Ֆրիտրիխ I Շիկամորուսի կինը (1184) եւ նրա դուստր Ագնեսը
- Գերմանիոյ արքայ Ֆիլիփ Շուապսքին` Ֆրիտրիխ I Շիկամորուսի որդին (1208)
- Գերմանիոյ արքայ Ռուտոլֆ I Հապսպուրկ, (1291)
- Գերմանիոյ արքայ Ատոլֆ Նասաու (1298)
- Գերմանիոյ արքայ Ալպրեխտ I Հապսպուրկ` Ռուտոլֆ I-ի որդին (1308)
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ http://www.dom-speyer.de/daten/domspeyer/seiten/bauwerk.html
- ↑ Máté Major: Geschichte der Architektur, Vol. 2, Akadémiai Kiadó, Budapest, 1979, special German edition 1988
- ↑ dtv-Atlas zur Baukunst, Vol. 2, 1981, Deutscher Taschenbuch Verlag, Munich, ISBN 3-423-03021-6
- ↑ Cole, Emily, General Editor, Bulfinch Press, Little, Brown and Co., 2002, Boston, USA, ISBN 0-8212-2774-2
- ↑ Stalley, Roger: Early Medieval Architecture, Oxford University Press, Oxford, Great Britain, 1999, ISBN 0-19-210048-3, p.214-215