Շրատա Գաբուր
| Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
անգլերէն՝ Shraddha Kapoor և հնդ.՝ ... | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 3 Մարտ 1987 |
| Ծննդավայր | Մոմպէյ, Հնդկաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հնդկուհի |
| Կրօնք | Հինդուսի |
| Ուսումնավայր | Պոսթընի համալսարան և Ջամնաբաի Նարսի դպրոց? |
| Մասնագիտութիւն | Դերասանուհի եւ Երգչուհի |
| Աշխատավայր | Դերասանուհի եւ Երգչուհի |
| Ծնողներ | հայր՝ Shakti Kapoor?, մայր՝ Shivangi Kolhapure? |
|
Ստորագրութիւն | |
'
Շրատա Գաբուր (3 Մարտ 1987), ծագումով հնդիկ դերասանուհի եւ երգիչ: Ան իր դերասանական ասպարեզը սկսաւ կարճ դերակտարաութեամբ մը 2010-ի «Teen Patti» ֆիլմին մէջ, եւ յետոյ 2011-ին իր առաջին դերը ստացաւ «Luv Ka The End» ֆիլմին մէջ:
'''''''''''''''''''''''
Իբրեւ երգչուհի մեծ ճանաչում ունեցաւ 2013-ի տրամա «Aashiqui 2» ֆիլմէն ետք, որուն համար ալ արժանացաւ Fillmfare-ի Լաւագոյն դերասանուհիի մրցանակին: 2014-ին ան ներկայացաւ Վիշալ Պարտավաճի «Haider» ֆիլմով, որուն պատմութիւնը քաղուած էր Ուիլիամ Շէյքսփիրի Համլէտ ողբերգութենէն: Ան ներկայացաւ բազմաթիւ ֆիլմերու մէջ իբրեւ գլխաւոր դերասանուհի. « Ek Villain» (2014), «ABCD 2» (2015) եւ «Baaghi» (2016), որոնցմէ ստացաւ մեծ եկամուտ: Շրատան ունեցաւ նաեւ առեւտրական անյաջող ֆիլմեր որմէ կրնանք յիշել «Stree» ֆիլմը՝ սարսափ ժանրով:
Բացի իր դերասանական ասպարեզէն, ան հանդէս եկաւ երգելով իր ֆիլմերու կարք մը երգերը, եւ մասնակցեցաւ բազմաթիւ բեմական համերգներու:
Վաղ Կեանքը Եւ Ընտանեկան Յարաբերութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շրատա Գաբուրը ծնած է եւ մեծցած է Հնդկաստանի Մոմպէյ քաղաքին մէջ։ Հօր կողմէն ունի Պունճապի ծագում, իսկ մօր կողմէն՝ Մարաթի:
Շրատա ունի աւագ եղբայր՝ Սիտանդ Գաբուր եւ երկու մօրաքոյր՝ Փատմինի Գոլհաբուրը եւ Դիճասուինի Գոլհաբուրը: Ան մեծնալով դերասանական ընտանիքի մէջ, միշտ ուզած է դերասան դառնալ:

Շրատան իր յաճախած է Jamnabai Narsee դպրոցը եւ 15 տարեկանին տեղափոխուած է Մոմպէյի Ամերիկեան Դպրոցը, ուր իր ընկերացած է դերասանուհի Աթիա Շեթիի եւ դերասան Թայկըր Շրոֆիի հետ: Հնդկաստանի The Times-ը երբ զռուցեց Աթիա Շէթթիի հետ ան յայտնեց որ Շրատա միշտ մաս կազմած է ոտնագնդակի եւ ձեռքի գնդակով խաղերուն: 2016 թ. «The Hindustan Times» -ի հետ հարցազրոյցին, Շրատա եւ Թայկըր խոստովանեցան, որ դպրոցի ժամանակ անոնք կը սիրէին իրար, բայց երբեք չեն յայտնած այդ զգացումը իրար:
Շրատա շարունակած է իր դպրոցական կեանքը Պոսթոնի համալսարանին մէջ, սորվելով հոգեբանութիւն:
Դերասանական Ասպարեզը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերասանական Ասպարեզ 2010-էն 2015
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան իր դերասանական ասպարեզի առաջին քայլը նետեց «Teen Patti» ֆիլմով, անոր դերակատարութիւնը սահամանափակուեցաւ դպրոցական աղջկան մը դերը խաղալով Դերասան Ամիթապ Պաչչանի, Պէն Գինկսլէյի եւ Ռ. Մատհավանի հետ: Շրատայի անունը առաջարկուեցաւ Filmfare մրձանակի «Լաւագոյն Կին Անձնաւորութեան» անուան տակ, սակայն ֆիլմը չյաջողեցաւ լաւ հանդէս գալ տոմսակի վջճառքի առումով: Այս մրցանակէն ետք ան երեք պայմանագրեր Yash Raj Films-ի հետ եւ վեջապէս հանդէս եկաւ 2011-ի « Luv Ka The End» ֆիլմով Թահա Շահի հետ դերակատարութեամբ: Հետեւեալ ֆիլմը կը պատմէր Դպրոցական աղջկայ մը դեռը, որ տարբեր տեսակի հարձակումներ կը կատարէ իր երկու ընկերուհիներուն օգնութեամբ, իր նախկին ընկերոջ հետ որ կը խաբէ Շրատային տարբեր տեսակի գործերով: Ֆիլմը չկրցաւ ապահովել բարձր ունկնդրութիւն եւ տարբեր տեսակի ձեւերով քննադատուեցաւ քննադատողներուն կողմէ: Ամէն պարագայի Շրատայի դերակատարութիւնը մեծ ընդունելիութիւն գտաւ: Այս առիթով Դարան Ատաշը կը գրէ </nowiki> Շրատան հիանալի ձեւով ներկայացուցած է դեռը, ան սիրահարի զգացումները շատ հարզատ ձեւով ներկայացուցած է ժողովուրդին</nowiki>: Շրատան իր կատարման համար ստացաւ Stardust Searchlight-ի մրցանակը լաւագոյն դերասանուհիի համար: Անոր առաջարկուածէր դերակատարութիններ Yash Raj Films-ի հետ, սակայն ան ստորագրեց Vishesh ֆիլմերու «Aashiqui 2»-ի դերակատարութեան պայմանագիրը, որուն պատճառով չեղեալ համարուեցաւ Yash Raj Films-ի հետ ստորագրուած երեք պայմանագրերը:

2013-ին ան իր առաջին դերը գտաւ Մոհիդ Սուրիի տրամա ֆիլմին «Aashiqui 2»ին մէջ, ան կը նկատուի 1990-ի «Aashiqui» ուրիշ տարբերակ: Ան կը դերակատաէ Արուհի Քեշաւ Շրիքէի դերը, որ կը նկատուէր գիւղի մէջ երգչուհի որ կ'երգէր ճաշարաններուն մէջ որպէսզի ապահովէր իր ապրուստը, եւ կը դառնայ հանրածանօթ երգչուհի, հանրածանօթ երգիչի մը պատճառով , որուն դերը կը կատարէ Ատիդիա Րոյ Գաբուր: Ֆիլմը առեւտրային մեծ յաջողութիւն ձեռք բերաւ, ան վաստակեց ₹1.09 Պիլիոն (15 միլիոն ամերիկեան տոլար): Ֆիլմերու քննադատ Ամուբամա Չոբրան անուանեց ֆիլմը Շրատայի Իսկական յաղթանակը: Շրատան մի քանի անգամ ստացած է Filmfare «Լաւագոյն դերասանուհի»ի մրցանակը: Նոյն տարին Շրատան ներկայացաւ Իմրանի Խանի եւ Գարինա Գաբուրի «Gori Tere Pyaar Mein» ֆիլմին մէջ որպէս երկրորդական դերակատարութիւն, անոր դերակատարութիւնը սահմանափակուեցաւ Իմրան Խանի նշանածի դերը կատարելով:
'

2016-ին ան դերակատրման բաժին ստացաւ որպէս գլխաւոր դերասանուհի Թայկըր Շրոֆի հետ «Baaghi» ֆիլմին մէջ։ Հետեւեալ ֆիլմը կը պահանջէր որ Շրատան սորվի գալարիբայաթու ռազմական արուեստը որ կը նկատուի Հնդկաստանի հարաւի մարզական արուեստը: Ֆիլմը առեւտրական լաւ գումար ձեռք բերաւ ₹1,26 միլիառ (18 միլիոն ԱՄՆ տոլար):Շրատայի տարուայ վերջնական դերակատարութիւնն էր Rock On 2 երաժշտական դրաման, ֆիլմը որ կը նկատուէր 2008-ի Rock On ֆիլմի շարունակութիւնը: Ան Ֆարհան Ախթարի, Արճուն Ռամբալի եւ Փրաչի Դեսայի ընկերակցութեամբ էր։ Ան կը դերակատարէր Ճիա Շարմայի դերը: Յիշուած վերջին ֆիլմին համար Շրատան աշխատեցաւ իր ձայնին վրայ Վոքալիզ դասընթացքներ ստանալով երգչուհի Սամանթա Էտուարտէն: Rock On 2-ը ₹450 միլիոն (6.3 միլիոն ԱՄՆ տոլար)ի ներդրում նոյնիսկ չկրցաւ կատարել:

Շրատան 2017 թուականը սկսաւ Շաատ Ալիի «Ok Jaanu» ֆիլմով: Անոր կ'ընկերակցէր Ատիդիա Րոյ Գաբուրը: Ան դեր ստացաւ Արճուն Գաբուրի հետ «Half Girlfriend» ֆիլմով: Անոր երրորդ ֆիլմը եղաւ իր եղբօր Սիտանդ Գաբուրի կողքին «Haseena Parkar» ֆիլմով, որ չսիրուեցաւ ոչ դիտողներուն կողմէ եւ ոչ ալ քննադատողներուն կողմէ լաւ ակնարկներ ստացաւ: Վերջապէս կրնանք ըսել թէ Շրատայի 2017-ի ոչ մէկ ֆիլմ լաւ արդիւնք ձգեց:
'
2018-ին Շրատան հանդէս եկաւ իր սարսափ «Stree» ֆիլմով, անոր հետ դերը կիսուեցաւ Րաու Րաճքումար: Անոր դերը սահմանափակուած էր, որպէս աննշան կին մը որ կը սիրահարուի Րաուի դերակատարած անձնաւորութեան: Ֆիլմը վաստակեց ₹ 1.7 միլիառ (24 միլիոն ԱՄՆ տոլար) համախառն եկամուտով, «Stree» ֆիլմը յայտնուեցաւ որպէս իր ամենաբարձր վարձատրուող ֆիլմերէն մէկը: Նոյն տարին Շրատան ետ սկսաւ Շահիտ Գաբուրին հետ նկարահանել «Batti Gul Meter Chalu» ֆիլմը, որը Հնդկաստանի գիւղական շրջաններուն ելեկտրականութեան հարցերով զբաղուող ֆիլմ մըն է: Ան համաձայնեցաւ նախագծին `ֆիլմին մէջ գտած ընկերային պատգամին պատճառով: նկարահանման ժամանակ ծագեցաւ վիճաբանութիւն, երբ KriArj Entertainment նկարահանման կեդրոնը չկարցաւ վարձատրել անձնակազմը: Կարճ դադարէ ետք արտադրութիւնը վերսկսաւ:
'
2019-ի Յունուարին Շրատան կը դերակատարէ պատմինդոնիսդ Սայանա Նեվալի հետ, որ կը ղեկավարէ Ամոլ Կուպդը: Ան նաեւ կը յայտնուի Սուժեթի երեք լեզուով գործող «Saaho» ֆիլմին մէջ եւ Նիթէշ Դիուարիի կատակերգութեան «Chhichhore» ֆիլմին մէջ։ «ABCD 2»-ի յաջողութեան արդիւնքին պատճառով Շրատան կը պատրաստուի վերամիաւորուիլ Վարուն Տավանի հետ `Ռեմօ Տի Սուզայի ABCD- ի շարքի երրորդ ֆիլմին ժամանակ:
Այլ Աշխատանքներ եւ Մամուլ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շրիտա աջակցած է բարեգործական կազմակերպութիւններու, հանդէս եկած է շարք մը փառատոններու մէջ։ Ան նաեւ մասնակցած է Լակմայի նորաձեւութեան շաբաթի հանդիսութեան եւ մի քանի ամսագրերու համար որպէս Մոտէլ կը նկատուի: Շրատա բազմաթիւ ապրանքանիշերու դեսպան է, որմէ է Lakmé, Veet, Lipton, Marico-ն եւ այլն: Bollywood Hungama-ն անուանեց իրեն որպէս «ամենաշատ ցանկալի անուններէն մեկը»: Մարտ 2015-ին, ան սկսած է Amazon.com-ի հետ միասին Imara անունով հագուստի սեփական գիծը:

Շարատա ճանչուեցաւ իբրեւ Հնդկաստանի ամենայայտնի դէմքերէն մէկը: 2013-ին FHM-ի հնդկական հրատարակութեան կողմէ դրուած ցանկին մէջ ան հինգերորդ դիրքը գրաւեց որպէս ամենագրաւիչ դերասանուհիներէն մէկը: 2014-ին ան զբաղեցուց վեցերորդ դիրքը, եւ յաջորդ տարին ան զբաղեցուց երկրորդ դիրքը McAfee-ի, իբրեւ կայքէջներուն ամենաշատ որոնուած աստղերէն մէկը: Google Trends-ը նաեւ նշած է, որ Շրատա 2014 եւ 2015 թուականներուն ամենաշատ որոնուած հնդիկ դերասաններէն մէկն է: Rediff.com-ը զայն տեղադրեց 2014-ին Պոլիվուտեան լաւագոյն 10 դերասաններու ցուցակին մէջ : 2015-ին International Business Times-ի հնդկական հրատարակութիւնը գլխաւոր դերակատարներու շարքին մէջ զբաղեցուց չորրորդ դիրքը:
2016-ին ան Instagram-ի մէջ ամենատարածուած հնդիկ դերասանուհիի երրորդը դիրքը գրաւեց իրր 10 միլիոն հետեւորդներով:
Ֆիլմոկրաֆիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| * | Այս նշանը կռող Ֆիլմերու անունները դեր չեն արտադրուած: |
| Տարի | Տարի | Դերակատարման
Անձնաւորութիւն |
Նկատողութիւններ |
|---|---|---|---|
| 2010 | Teen Patti | Aparna Khanna | |
| 2011 | Luv Ka The End | Rhea Dialdas | |
| 2013 | Aashiqui 2 | Arohi Keshav Shirke | |
| 2013 | Gori Tere Pyaar Mein | Vasudha | Յատուկ ելոյթ |
| 2014 | Ek Villain | Aisha Verma | |
| 2014 | Haider | Arshia Lone | |
| 2014 | Ungli | Basanti | Յատուկ ելոյթ "Dance Basanti" երգին մէջ: |
| 2015 | ABCD 2 | Vinnie | |
| 2016 | Baaghi | Sia | |
| 2016 | A Flying Jatt | Ինքզինք | |
| 2016 | Rock On 2 | Jiah Sharma | |
| 2017 | Ok Jaanu | Tara Agnihotri | |
| 2017 | Half Girlfriend | Riya Somani | |
| 2017 | Haseena Parkar | Haseena Parkar | |
| 2018 | Nawabzaade | Ինքզինք | Յատուկ ելոյթ "High Rated Gabru" երգին մէջ: |
| 2018 | Stree | Unnamed | |
| 2018 | Batti Gul Meter Chalu | Lalita "Nauti" Nautiyal | |
| 2019 | *Saaho | TBA | |
| 2019 | *Chhichhore | Maya | |
| TBA | *Saina | Saina Nehwal |
Երգի Ասպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Երգ | Տարի | Album |
|---|---|---|
| "Galliyan" | 2014 | Ek Villain |
| "Do Jahaan" | 2014 | Haider |
| "Bezubaan Phir Se" | 2015 | ABCD 2 |
| "Sab Tera" | 2016 | Baaghi |
| "Tere Mere Dil" | 2016 | Rock On 2 |
| "Udja Re" | 2016 | |
| "Woh Jahaan" | 2016 | |
| "Rock On-Revisited" | 2016 | |
| "Phir Bhi Tumko Chaahungi | 2017 | Half Girlfriend |
| Տարի | Ֆիլմ | Մրցանակ | Բաժին | Արդիւնք |
|---|---|---|---|---|
| 2011 | Teen Patti | Lions Gold Awards | Սիրուած անձնաւորութեան դերասան | Շահած |
| Filmfare Awards | Լաւագոյն Կին Անձնաւորութիւն | Առաջարկուած | ||
| 2012 | Luv Ka The End | Stardust Awards | Լաւագոյն Դերասանուհի | Շահած |
| 2013 | Aashiqui 2 | International Indian Film Academy Awards | Լաւագոյն Դերասանուհի | Առաջարկուած |
| BIG Star Entertainment Awards | Լաւագոյն Ռոմանթիք Զոյգեր | Շահած | ||
| Ամենակարող Դերասանուհի | Առաջարկուած | |||
| Ամենկարող Դերասանուհի Ռոմաթիք Դերակատարութեան մէջ | Առաջարկուած | |||
| 2014 | Lions Gold Awards | New Heartthrob Film Actor in Lead Role – Female | Շահած | |
| Screen Awards | Լաւագոյն Դերասանուհի | Առաջարկուած | ||
| Լաւագոյն Դերասանուհի | Առաջարկուած | |||
| Առաջնակարք Զոյգեր Ատիդիա Րոյ Գաբուրի հետ | Շահած | |||
| Star Guild Awards | Տարուայ Զոյգեր Ատիդիա Րոյ Գաբուրի հետ | Շահած | ||
| Filmfare Awards | Լաւագոյն Դերասանուհի | Առաջարկուած | ||
| Zee Cine Awards | Լաւագոյն Դերասանուհի | Առաջարկուած | ||
| Gori Tere Pyaar Mein | Լաւագոյն Դերասանուհի երկրորդական դերակատարութեամբ | Առաջարկուած | ||
| 2015 | Haider | Mirchi Music Awards | Լաւագոյն Տարուայ Երգչուհի Do Jahaan-ի համար | Առաջարկուած |
| Screen Awards | Ամենալաւ Դերակատրման Դերասաններ Շահիտ Գաբուրի հետ | Առաջարկուած | ||
| Stardust Awards | Լաւագոյն Դերասանուհի Տրամայի մէջ | Առաջարկուած | ||
| Վաղուան Աստղը (ԿԻն) | Առաջարկուած | |||
| BIG Star Entertainment Awards | Ամենկարող Դերասանուհի Ռոմաթիք Դերակատարութեան մէջ | Առաջարկուած | ||
| Ek Villain | Ամենկարող Դերասանուհի | Առաջարկուած | ||
| Ամենկարող Դերասանուհի Thriller ֆիլմի մէջ դերակատարութեամբ | Առաջարկուած | |||
| Global Indian Music Academy Awards | Լաւագոյն երգիչ դերասանուհի | Շահած | ||
| Լաւագոյն Երգի անձնաւորութիւն | Առաջարկուած | |||
| Screen Awards | Լաւագոյն հանրածանօթ Դերասանուհի | Առաջարկուած | ||
| Mirchi Music Awards | Լաագոյն Երգչուհի Galliyan-ի համար | Առաջարկուած | ||
| 2016 | ABCD 2 | Լաւագոյն տարուայ Երգչուհի Bezubaan Phir Se-ի համար | Առաջարկուած | |
| International Indian Film Academy Awards | Լաւագոյն Դերասանուհի | Առաջարկուած |