Շուէտի Բնական Պատմութեան Թանգարան
Շուէտի Բնական Պատմութեան Թանգարան | |
---|---|
| |
Տեսակ | բնագիտական թանգարան?, Ազգային թանգարան, ճարտարապետական անսամբլ?[1] եւ Swedish government agency?[2] |
Երկիր | Շուէտ[1][2] |
Տեղագրութիւն | Սթոքհոլմ[1] |
Վայր | Norra Djurgården? |
Կազմուած է | Կոսմոնովա? եւ Herbarium, Swedish Museum of Natural History? |
Մասն է | Ministry of Culture of Sweden? |
Կը պատկանի | Ministry of Culture of Sweden?[3] |
Նստավայր | Սթոքհոլմ, Շուէտ |
Հասցէ | Frescativägen 40, 114 18 Stockholm[2]114 18[2] |
Հիմնադրուած է | 13 Նոյեմբեր 1916 եւ 1819 |
Այցելուներ | 330 211 |
Տնօրէն | Lisa Månsson?[4] |
59°22′08″N 18°03′13″E / 59.36889°N 18.05361°E | |
Կայքէջ | nrm.se |
Շուէտի Բնական Պատմութեան Թանգարան (շուէտ.՝ Naturhistoriska riksmuseet), Սթոքհոլմի մէջ տեղակայուած Շուէտի բնական պատմութեան երկու հիմնական թանգարաններէն մէկը[5]:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը հիմնադրուած է 1819-ին Շուէտի գիտութիւններու թագաւորական ակադեմիայի կողմէ[6], սակայն հաւաքածոն ձեռք բերուած է նուիրատուութիւններու միջոցով` ակադեմիայի հիմնադրումէն ի վեր: Հաւաքածոն առաջին անգամ հանրութեան հասանելի դարձած է 1786-ին: Թանգարանը ակադեմիայէն տարանջատուած է 1965-ին[5]:
Վաղ պատմութեան ընթացքին ակադեմիայի հաւաքածոներու պահապաններէն եղած է Քարլ Լիննյի ուսանող եւ նաւապետ Ճէյմս Կուկի նաւարկութեան մասնակից Անտերս Սպարմանը[7]: Թանգարանի պատմութեան հետ կապուած կարեւոր անուններէն է կենդանաբան, հնէաբան եւ հնագէտ Սուէն Նիլսոնը, որ այգիի հաւաքածոներու աշխատելու ընթացքին (1828-1831) կարգի բերաւ թանգարանի անկանոն կենդանաբանական հաւաքածոն` նախքան Լունտի համալսարանին մէջ որպէս փրոֆեսոր թոշակի անցնիլը[8]:
Սթոքհոլմի Ֆրեսկատի հատուածին մէջ գտնուող թանգարանի ներկայիս շէնքերը նախագծած է ճարտարապետ Աքսէլ Անտերպերկը: Շէնքի կառուցումը աւարտած է 1916-ին: Կառոյցը կ՛աւարտի գմբէթով: 2014-ին այն եղած է Շուէտի ամենամեծ թանգարանային շէնքը[5]: Թանգարանի շէնքի հարեւանութեամբ կառուցուած է Սթոքհոլմի համալսարանի գլխաւոր վարժարանը[9]:
Թանգարանը ունի IMAX համակարգ, որ կը կոչուի Քոսմոնովա[5]: Այն նաեւ Շուէտի խոշորագոյն աստղացոյցն է[10]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քոսմոնովա
-
Թանգարանի գմբեթը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 (unspecified title)
- ↑ https://www.statskontoret.se/contentassets/73dfde44d5bc4cffaace77dd47226c69/arsarbetskrafter-i-staten-oppna-data_webben.xlsx
- ↑ https://www.regeringen.se/pressmeddelanden/2021/10/lisa-mansson-ny-overintendent-och-chef-for-naturhistoriska-riksmuseet/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Naturhistoriska riksmuseet»։ www.sfv.se։ Statens Fastinghetsverk։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-14-ին։ արտագրուած է՝ 2019-04-11
- ↑ Dahlgren Erik Wilhelm (1915)։ Kungl. Svenska Vetenskapsakademien : Personförteckningar 1739–1915։ Uppsala: Kungl. Svenska Vetenskapsakademien։ էջ 16
- ↑ Nyberg Kenneth (2007–2011)։ «Anders Sparrman»։ Svenskt biografiskt lexikon National Archives of Sweden (Swedish)։ 33 (2007–2011)։ Stockholm։ էջ 3
- ↑ Regnéll Gerhard (1990–1991)։ «Sven Nilsson»։ Svenskt biografiskt lexikon National Archives of Sweden (Swedish)։ 27 (1990–1991)։ Stockholm։ էջ 2
- ↑ «Byggnader inom Frescati»։ www.su.se։ Stockholm University։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-01-29-ին։ արտագրուած է՝ 2019-04-11
- ↑ «Om Cosmonova»։ www.nrm.se։ Swedish Museum of Natural History։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-06-18-ին։ արտագրուած է՝ 2019-04-11
|