Շախմատի Միջազգային Օր
Շախմատի միջազգային օր (անգլ.՝ International Chess Day), շախմատին նուիրուած ամէնամեայ միջազգային տօն։ Այն կը նշուի 20 Յուլիսին՝ ՖԻԴԷ-ի հիմնադրման օրը[1]։
Պատմութիւն եւ տօնում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Շախմատի միջազգային օրը կը տօնուի 1966-էն։ Տօնի ստեղծման գաղափարը առաջացած է Շախմատի միջազգային դաշնութեան (ՖԻԴԷ) մօտ, որ հիմնադրուած է 20 Յուլիս 1924-ին Փարիզի մէջ[2]։ Ըստ ՖԻԴԷ-ի տուեալներուն՝ 2012-ին աշխարհի մէջ կը հաշուէ 605 միլիոն մեծահասակ, որոնք անընդհատ շախմատ կը խաղան[3]։
Տօնը կը նշուի 178 երկիրներու մէջ։ Այս օրը տեղի կ՚ունենան տարբեր թեմատիկ մրցութիւններ[4]։ Միաժամանակեայ խաղեր տեղի կ՚ունենան նոյնիսկ բանտերու մէջ[5]։
20 Յուլիս 2004-ին Քրեմլի մէջ աշխարհի ախոյեան Անատոլի Քարբովը միաժամանակեայ խաղեր ունեցած է։ Ան խաղցած է պատգամաւոր Վլատիմիր Ժիրինովսքիի հետ։ Անոնք խաղցած էին 150,000 ամերիկեան տոլար արժողութեամբ խաղաքարերով[6]։
Տես նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանոթագրություններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Շախմատի միջազգային օրուայ պատմութիւն
- ↑ «Շախմատի միջազգային օր»։ РИА Новости։ 20.07.2012։ արտագրուած է՝ 2015-7-6
- ↑ «AGON-ը կը թողարկէ նոր վիճակագրութիւն» (անգլերեն)։ FIDE։ օգոստոսի 09, 2012։ արտագրուած է՝ 2015-7-11
- ↑ «178 երկիր կը նշէ այս օրը»։ Вести.Ру։ 20 июля 2013։ արտագրուած է՝ 2015-7-6
- ↑ Բանտին մէջ տեղի կ՚ունենայ միաժամանակեայ խաղ
- ↑ Ռ. Վասիլենկո (29-07-2004)։ «20 Յուլիս – Շախմատի միջազգային օր»։ Русский Базар, № 31 (431)։ արտագրուած է՝ 2015-7-6
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Շախմատի միջազգային օր» (անգլերեն)։ internationalchessday.com։ արտագրուած է՝ 2015-7-6
- Շախմատի միջազգային օր 2009