Նոր Շարժում (թերթ, Գահիրէ)
Արտաքին տեսք
Նոր Շարժում | |
---|---|
Տեսակ | պարբերաթերթ |
Լեզու | հայերէն |
Հիմնադրուած է | 1923 |
Գրասենեակ | Գահիրէ, Եգիպտոս |
«Նոր շարժում», գրական-գեղարուեստական, գիտական պատկերազարդ շաբաթաթերթ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած է 1923-1924 թուականներուն Գահիրէի մէջ։ Խմբագիրը եղած է Գուրգէն Մխիթարեանը։
Առաջադրած է հայերէնի բարբառներու ուսումնասիրութեան եւ պահպանման գաղափարը։ Արձագանգած է Խորհրդային Հայաստանի գրական-թատերական կեանքին, նպաստած Սփիւռքի գրական ուժերու համախմբման։ Տպագրած է հայ գրողներու գործեր, Ռ. Թագորի, Օ. դը Պալզակի, Հ. Ք. Անտերսէնի եւ ուրիշներու ստեղծագործութիւններէն, ազգագրական նիւթեր՝ «Մասունքներ գաւառէն» խորագրով։ Անդրադարձած է Եգիպտոսի հին շրջանի պատմութեան ու արուեստին։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |