Jump to content

Նիքէղ

Նիքէղ (լատ.՝ Niccolum), քիմիական տարր մըն է, որուն նշանն է Ni, կարգահամարը՝ 28, ատոմական զանգվածը՝ 58.70։

Պատմութիւն եւ անուանում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նիքեղը յայտնաբերած (1751), անջատած եւ անուանած է շուէտացի քիմիագէտ Աքսել Ֆրէտրիք Քրոնսթետթը (շուէտ.՝ Axel Fredrik Cronstedt, 1722-1765

Անուանումը ծագած է NiAs միներալի «Պղինձի չար ոգի» գերմաներէն՝ Kupfernickel բնորոշումէն,։ 17րդ դարէն յայտնի այդ միներալը արտաքին տէսքի պատճառաւ շփոթութեան մէջ կը գցեր պղնձահանք փնտռող լեռնագործները:

Նիքէղի հարուստ հանքավայրերու (Նոր Քալետոնիա, Քանատա) եւ պողպատն «ազնւացնելու» յատկութեան յայտնաբերումը ([[19րդ դար]]ուն վերջ) բերաւ նիքէղի արտադրութեան ընդլայնմանը։ Մինչ այդ նիքէղը կ'օգտագործուէր միայն ոսկերչութեան մեջ՝ արծաթանման համաձուլուածքների ձեւով։

Բնագիտական Յատկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նիքէղի սուլֆաթի հիտրաթացուած բիւրեղներ
Նիքէղի ձուլակտոր

Նիքէղը ճերմակ արծաթափայլ, կռելի մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1453 °C, եռմանը՝ 2730 °C, խտութիւնը՝ 8900 քկ/մ3։ Երկաթամակնիսական է։ Միջին աշխուժութեան քիմիական տարր է։ Քիմիական յատկութիւններով կը նմանի երկաթին եւ կոբաղտին, մասամբ՝ նա պղնձին ու ազնիւ մետաղներուն։

Քիմիական Յատկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարրերու պարբերական համակարգի 4րդ պարբերութեան 8-րդ խումբի տարր, d տարր է, հիւլէի ելեքտրոնային թաղանթներու կառուցուածքն է 3s23p63d84s2, К եւ Լ թաղանթները լրացուած են։

Բնական նիքէղը բաղկացած է 58Ni (67, 76 %), 60Ni (26,16%), 61Ni (1,25%), 62Ni (3,66% )ե 64Ni (1,16%) կայուն իզոթոփներէն։ Ատացուած են 56, 59, 63, 65 եւ 66 զանգուածի թիւերով արհեստական ռատիոաշխոյժ իզոթոփներ, որոնցմէ առաւել երկարակեաց են 59Ni (կիսատրոհման պարբերութիւնը 8•104 տարի է) եւ 63Ni (T1/2=91.6 տարի)։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]